Ամորձատման բարդույթը (ամորձատման վախը) – Զիգմունդ Ֆրեյդի տեսություններից մեկն է, որը կայանում էր նրանում, որ երեխան, գտնվելով «ֆալիկ փուլում, որտեղ նա առաջին անգամ իր մեջ բացահայտում է սեքսուալ ցանկություններ, հակառակ սեռի ծնողի նկատմամբ հակում է զգում ինչպես նաև ագրեսիա և նախանձ իր սեռի ծնողի նկատմամբ։ Դրա հետ երեխան ընդունում է իր սեռի ծնողի գերակայությունը, ինչից էլ նրա մոտ առաջանում է պատժվելու (ամորձատման) վախ։
«Նարցիսիզմի ներածություն» («К введению в нарциссизм» 1914 թ.) աշխատությունում, Ֆրեյդը գրում էր,
որ «ամորձատման բարդույթը» միշտ չի բերում նեվրոզների առաջացման, այլ երբեմն նույնիսկ կարող է բացակայել։ Սակայն արդեն 1926 թվականի սեպտեմբերի 30-ին, Լեոնարդ Վայսին գրված նամակում նա այս դատողությունը համարում է սխալ և բացառում, որ գոյություն ունենան նևրոզներ, որտեղ «ամորձատման բարդույթը» դեր չխաղա։
Տվյալ պահին այս տեսությունը ակտուալ չի հանդիսանում։
Պատճառներ
«Ամորձատման բարդույթը» կապված է մանկությունում սեռական վախեցման ազդեցության հետ։ Օրինակ, մի իրավիճակի հետ, երբ ֆալիկ փուլում տղան սկսում է մաստուրբացնել և նրան ասում են, որ դրանից նրա առնանդամը դրանից կպոկվի։ Ֆրեյդը համարում է, որ «ամորձատման բարդույթը» միջուկ է հանդիսանում, որից ձևավորվում է խղճմտանքի վախը, այսինքն «Ես»-ի վախը «Գեր-Ես»-ի առջև, քանի որ հենց «Ես-իդեալ» դարձած մեծահասակից, ում շնորհիվ էլ ձևավորվել է «Գեր-Ես»-ը, է բխել ամորձատման սպառնալիքը։
Ամորձատման բարդույթի արտահայտման օրինակ է հանդիսանում Ֆրեյդի պացիենտներից մեկի դեպքը։ Նրա մաշկը, այդ թվում նաև դեմքի մաշկը, շատ վատ վիճակում էր և դա խանգարում էր նրան կյանքում և հասարակության մեջ։ Նա համարում էր, որ իր դեմքի վրա պզուկներ, ակնե և անցքեր են, որոնք բոլորի համար տեսանելի են։ Այդ պզուկների սեղմելը պացիենտին բավականություն էր պատճառում մինչև այն պահը, երբ նա սկսեց համարել, որ սեղմած պզուկների տեղում խոր անցքեր են ձևավորվում։ Դրանից հետո պացիենտը սկսեց իրեն մեղադրել, որ «ձեռքի անդադար շարժումների» պատճառով նա փչացրել է իր մաշկը։ Տվյալ դեպքում, պզուկների սեղմումը հանդիսանում է մաստուրբացիայի փոխարինում, իսկ փոսիկը, որն առաջանում է հետո, սիմվոլացնում է կանացի սեռական օրգանները, այսինքն ամորձատման սպառնալիքի իրականացում, որը գրգռվում է օրգանիզմի կողմից։
Ամորձատման վախը լավ երևում է նաև փոքրիկ Հանսի – Զիգմունդ Ֆրեյդի ամենահայտնի պացիենտներից մեկի օրինակի վրա։ Երեխան շատ վախենում էր նրանից, որ ձին կարող է իրեն կծել և հրաժարվում էր փողոց դուրս գալ։ Այդ ընթացքում հետազոտելով իր մարմինը նա իմացել էր, որ բոլոր կենդանի արարածներն ունեն սեռական օրգաններ։ Քանի որ ծնողները մեծահասակ էին, նա ենթադրում էր, որ նրանց սեռական օրգանները մեծ են, ինչպես ձիերի մոտ։ Ֆրեյդը կապում էր տղայի ֆոբիան՝ ամորձատման վախի հետ, խոսելով այն մասին, որ քանի որ տղան համարում էր, որ մոր սեռական օրգանները նման են ձիու սեռական օրգաններին, նրա համար մայրն ու ձին միաձուլված էին, և ձիու կծելու վախի տակ թաքնված է այն բանի վախը, որ ձին կկծի իր առնանդամը։ Ամորձատման վախի պատճառով, հոր նկատմամբ ագրեսիան նույնպես չէր արտահայտվում։
Ամորձատման բարդույթի զարգացումը
3-5 տարեկան հասակում, ֆալիկ փուլում, երեխայի մոտ առաջանում է հետազոտման ձգտում, նրան հետաքրքիր է դառնում ծննդյան տեսություններ, տղամարդու և կնոջ տարբերությունները և այլ նման բաներ։ Այդ հետազոտական գործունեությանը խթանում են պրակտիկ հետաքրքրությունները, քանի որ երեխան երկյուղում է ընտանիքում կրտսեր անդամի հայտնվելուց և ինքն իրեն հարց է տալիս՝ «Որտեղի՞ց են հայտնվում երեխաները»։ Ի սկզբանե երեխաները ենթադրում են, որ բոլորի սեռական օրգանները նույնպիսին են, օրինակ, տղան համարում է, որ բոլոր մարդիկ, իր պես ունեն առնանդամ։ Ամորձատման բարդույթի հետ կապված բարդ ներքին կոնֆլիկտի արդյունքում, տղան հրաժարվում է այդ գաղափարից։ Աղջիկը համակերպվում է այն բանի հետ, որ սեռական օրգանները տարբերվում են, ավելի հեշտ, և դա էլ նրա մոտ ձևավորում է առնանդամի նկատմամբ նախանձ։ Բոլոր երեխաները, անկախ սեռից, տեսություն են ստեղծում, ըստ որի կինը ի սկզբանե ունեցել է առնանդամ, սակայն այն կորցրել է ամորձատման արդյունքում։ Դա երբեմն, արական սեռի ներկայացուցչի մոտ արհամարհանք է առաջացնում կանանց նկատմամբ։ Իսկ կանանց մոտ այն վեր է ածվում առնանդամի նկատմամբ նախանձի։
Զարգացման ֆալիկ փուլում, երբ երեխայի մոտ ձևավորվում է Էդիպի բարդույթը, և նա սեռական ցանկություն է զգում ուղղված դեպի իր հակառակ սեռի ծնողը, ընկալելով այդ ընթացքում երկրորդ ծնողին որպես մրցակից, նա վախենում է զրկված լինել իր սեռական օրգաններից, քանի որ առնանդամը սիմվոլացնում է իշխանություն։ Ամորձատման վախի շնորհիվ էդիպյան բարդույթը լուծվում է, սակայն ամորձատման վախը շարունակում է ազդեցություն ունենալ անհատի կյանքի ընթացքի վրա։
Ինչպե՞ս է այն ձևավորվում։
Զարգացման ֆալիկ փուլը կապված է այն բանի հետ, որ լիբիդոն կենտրոնանում է գենիտալիաների շրջանում։
Սեռական լարվածության գերակայությունը սեռական օրգանների զոնայում հանդիսանում է տրավմատիկ վերապրում ու գրգռում է այսպես ասած ակտուալ տագնապ՝ «հում», ոչնչով չմիջնորդավորված, օբյեկտի հետ չկապված տագնապ։ Էգոն փորձում է ձերբազատվել լարվածությունից, պարպմանն ուղղված գործողությունների՝ մոտորային ակտիվության, կոմպուլսիաների, անմիզապահության, մաստուրբացիայի միջոցով։
Ակտուալ տագնապը կապված է ծննդյան տրավմայի հետ։ Զարգացման նախորդ փուլից, երեխայի մոտ մնում է օբյեկտի ձեռքվերման փորձ, որը ունակ է պաշտպանել այդ առաջնային տագնապից՝ դա ֆալիկ մայրն է։ Այդ օբյեկտի կորուստը հանդիսանում է առաջնային տագնապի ակտուալիզացիայի սպառնալիք։ Այդ սպառնալինքն ինքն իրենով նույնպես տագնապ է առաջացնում, սակայն դա արդեն ուրիշ ծագման տագնապ է, դա ազդանշանի տագնապ է՝ այն ազդարարում է առաջնային տագնապի վտանգավոր մոտ լինելու մասին։
Հենց այդ պատճառով էլ մենք խոսում ենք առաջնային դուրս մղման մասին, որն իր տակ թաղում է ակտուալ տագնապը՝ այն անկյունաքարային է հանդիսանում և կապում է ակտուալ նևրոզը և դրան հաջորդող նևրոտիկ կառուցվածքը։
Բացի լիբիդոի սեռական օրգանների զոնա տեղափախվելը, զարգացման ֆալիկ փուլի բնութագրիչ գիծ է հանդիսանում ինֆանտիլ սուբյեկտի ձգտումը սեռի հետ կապված հարցերի իմացության նկատմամբ՝ սեռերի տարբերություն, երեխաների լույս աշխարհ գալը, սեռերի փոխհարաբերություններ։ Այդ հարցերի պատասխանները գտնելու փորձերի ընթացքում ծնվում են նոր պատկերներ ու ֆանտազմներ՝ ֆալիկ մոր ամորձատման մասին ֆանտազմ, գայթակղման ֆանտազմ, առաջնային տեսարանի ու բռնության ֆանտազմ։ Այդ պրիմիտիվ ֆանտազիաները իրենցից հիմք են ներկայացնում ապագա հոգենևրոզների համար։
Հիմա մոր անհրաժեշտությունը տրանսֆորմացվում է նրա նկատմամբ սեռական ձգտման։ Էրեկցված առնանդամը, երեխայի ֆանտազիայի մեջ դառնում է մոր հետ վերամիավորման գործիք և դրա համար է այն այդքան արժևոր։ Միևնույն ժամանակ, տեսադաշտում է հայտնվում հայրը, որպես մոր հետ այդ մտերիմ հարաբերությունների սպառնալիք ներկայացող կերպար՝ հայր-աբյուզերը, կերպարը, ով մոր նկատմամբ իշխանություն ունի և ունակ է ոչնչացնել նարցիսական ֆալիկ երեխային։
Անելանելիության իրավիճակ է, Էգոն հայտնվում է ճզմված երկու ուժերի միջև՝ մի կողմից մոր հետ կապը պահպանելու անհրաժեշտությունն է, որը նրան ապահովում է համոզվածություն և ակտուալ տագնապից պաշտպանություն, մյուս կողմից, ինցեստային ցանկության բավարարումը հավասարազոր է առնանդամի կորստի, ինչը նշանակում է կյանքի կորստի՝ «կյանքդ կամ քսակդ»։
Եվ ինչպե՞ս Էգոն կհաղթահարի այս տանջալի հակասությունը։
Դրա համար անհրաժեշտ կլինի ադապտացիայի/պաշտպանության ևս մի քայլ։ Լիբիդոն վերաուղղվում է էդիպալ օբյեկտներից կրկին Էգոին, Էգոն ուժեղանում է, ստեղծելով նույնականացում։
Այդ պրոցեսի մեջ տեղի է ունենում արդեն երկրորդային դուրս մղում՝ դուրս է մղվում և՛ ինցեստուոզ հակումը, և՛ ամորձատման բարդույթը, և՛ ֆանտոմները, որոնք ընկած են ամորձատման բարդույթի հիմքում։ Հոր կերպարը, սպառնալիքից վեր է ածվում կրկնօրինակման օրինակի՝ որպես պոտենցիայի տիրապետող և Իդեալի կրող, ինչն էլ նպաստում է երեխայի Սուպեր-Էգոյի ձևավորմանը։ Մոր նկատմամբ հակումը սուբլիմացվում է նրբության և հոգատարության, հոր նկատմամբ ատելությունը վեր է ածվում հարգանքի ու վախի, իսկ սեռական ցանկության բավարարումմը հետաձգվում է։
Երեխայի սեքսուալությունը մուտք է գործում լատենտ փուլ՝ մի շատ կարևոր շրջան, երբ զարգանում է երեխայի վերբալ պոտենցիալը, լայնանում է նրա հետաքրքրությունների և դրանց ստեղծագործ զարգացման շրջանակը, երեխան սոցիալիզացվում է, ձեռք է բերում իր ձայնը և խոսքը որպես իր պոտենցիայի համարժեքություններ։
Այսպես շարունակվում է մինչև պուբերտատը՝ սեփական սեռական օրգանների զարգացման շրջանը, որտեղ էլ տեղի է ունենում վերջնական սեռական նույնականացումը և սիրո օբյեկտի ընտրությունը։ Դա լիբիդոյի կազմակերպման և սուբյեկտի սեռական զարգացման բարձրագուն աստիճանն է։
Սակայն ներկայացված մոդելը՝ դա իդեալական զարգացման մոդելն է։ Իրականում, ամորձատման բարդույթը հաճախ բոլորովին այլ կերպ է զարգանում՝ Էգոն չի կարողանում հաղթահարել լարվածությունը, Էդիպյան ցանկությունը մինչև վերջ չի լուծվում նույնականացումներում՝ կոնֆլիկտը պահպանվում է, ստեղծելով հիմք պսիխոնևրոզի համար։ Նույնականացումների մեջ չլուծված լիբիդոյի մասը վերաուղղվում է սեռական օրգանների շրջանից դեպի սուբյեկտի ֆանտազիկ հիսթերոգեն մարմին։ Այդ մարմինը՝ իր «ես»-ի կերպարն է, որին նա չափից ավելի մեծ նշանակություն է տալիս և որը անչափ զգայուն է մնում ամորձատման մասին ֆանտազիաների և դրա հետ կապված տագնապի նկատմամբ։ Դուրս մղված ինցեստուոզ ցանկությունը տեղափոխվում է և աղավաղվում։ Հասկանալի է, որ դրա բավարարմանը հասնել անհնար է, և դա էլ հենց հանդիսանում է նևրոտիկի կպչուն տանջանքների պատճառ։
Ակնհայտ է, որ նևրոտիկ ախտանիշը հանդիսանում է պաշտպանական գոյացություն։ Հետևաբար կամայական հարձակում նրա վրա, վերլուծության արդյունքում կառաջացնի դիմադրություն և տագնապ՝ չնայած տանջանքներին, նևրոտիկը համառորեն կպաշտպանի հարմարման իր այդ ձևը և ամեն կերպ կդիմադրի այն արմատախիլ անելուն, որպեսզի խուսափի մոտենալ իր ներսում խորը թաքցրած ակտուալ տագնապին։
Նեվրոտիկ ախտանիշների երկու հիմնական ձևերը՝
- Հիստերիա՝ լիբիդոյի դուրս մղումը հեռացվում է սեռական օրգանների զոնայից և տարածվում է նևրոտիկի ամբողջ մարմնի վրա, որը հիմա դառնում է բեմ, որի վրա էլ խաղարկվում է պաշտպանությունը։ Տագնապայնության բարձրացումը արտահայտվում է գերադասաբար կոնվերսիոն ախտանիշների համակցությամբ։ Ամորձատման ֆանտոմի գլխավոր օբյեկտը՝ ամորձատված մոր կերպարն է։ Ֆանտազմի հիմնական սյուժեն՝ գայթակղությունը։
- Օբսեսիա կամ կպչունության նևրոզ (հիստերիայի դիալեկտ)՝ էդիպյան ցանկությունների դուրս մղմանն ավելանում է հետընթացը դեպի անալ-սադիստական փուլ, ինչը ուժեղացնում է ամբիվալենտությունը և ծնում ռեակտիվ գոյացություններ։ Ակտիվ և պասիվ դերերի միջև կոնֆլիկտը բերում է ինվեստիցիաները՝ գործողության վեր ածելու արգելակման վերաուղղելով լիբիդոն դեպի մտածողության ոլորտ։ Մտքերը հանդիսանում են բեմահարթակ, որի վրա էլ բեմադրվում է պաշտպանությունը։ Օբսեսիվի տագնապը արտահայտվում է անվերջ կասկածների և կպչուն մտածողական պրոցեսի, որոշում ընունելու և գործելու անընդունակության մեջ։ Ամորձատման գլխավոր ֆանտոմը օբսեսիայի ժամանակ՝ հոր ահեղ ձայնն է։ Ֆանտազմի հիմնական սյուժեն՝ առաջնային տեսարանը և հոր կողմից մոր նկատմամբ կիրառվող բռնությունը։
Այլասերման վրա ունեցած ազդեցությունը։
Ըստ Ֆրեյդի, ամորձատման բարդույթը կարող է ազդել այլասերման վրա, օրինակ՝ կանխորոշել կպչուն էկսգիբիցիոնիզմը հասուն տարիքում՝ բարդույթից չձերբազատված տղամարդը, հասուն տարիքում էլ ձգտում է ընդգծել սեփական սեռական օրգանների ամբողջականությունը (ինչը թույլ է տալիս նրան ունենալ մանկական բավարարում այն առիթով, որ կինը առնանդամ չունի)։
«Ամորձատման բարդույթի» մշակումը վերլուծության մեջ։
Վերլուծական պրոցեսի զարգացման հետ, պացիենտի տանջանքները տեղափոխվում է վերլուծաբանի հետ փոխազդեցության դաշտ՝ նևրոտիկի ախտանիշը տեղափոխվում է վերլուծաբանի կերպարի վրա և վերջինս դառնում է բեմ, որի վրա էլ խաղարկվում է պացիենտի դիմադրությունն ու պաշտպանությունը։ Դա հնարավորություն է տալիս՝ փոխանցումով աշխատելու միջոցով, մշակել պացիենտի պսիխոնևրոզը և ազատել նրան ամորձատման ֆանտոմի իշխանությունից։
Օբյեկտի բացահայտումն ու կորուստը, հավանաբար, տեղի է ունենում ի շնորհիվ նրա, որ վերլուծաբանը չի համընկնում օբյեկտի հետ, ինչի արդյունքում պացիենտը հասկանում է իր ֆանտոմի երևակայական բնույթը։ Դա հնարավորություն է տալիս նրան տեսնել, որ ֆանտոմը՝ դա միայն իր երևակայության արդյունքն է, նրա պաշտպանությունը տոտալ մենության և անհետանալու (ակտուալ տագնապ) սարսափից, կորցնել այն՝ նշանակում է կորցնել ապահովագրված գոյության հնարավորությունը։ Տեսնելով դա, նա արդեն չի կարողանա շարունակել կիրառել կեղծ նույնականացումը, որպես այդ աշխարհում իր գոյության հիմք և հենց դա էլ կլինի հենց այն «ամոթը այն բանի համար, ինչ եղել է և ցավն այն բանի համար, որ այլևս չկա»։
Վերապրելով այդ ցավը, պացիենտը ունակ է դառնում ընտրել իր սեփական ճանապարհը, որը ազատագրված է նեվրոտիկ աղավաղումներից։ Եվ, ինչպես ասում էր Ֆրեյդը, նրա համար հնարավորություն է բացվում՝ «սիրել և աշխատել»։
Ամորձատման բարդույթի տեսության քննադատություն։
Կարլ Ռայմունդ Պոպպերը խոսում էր Զիգմունդ Ֆրեյդի հոգեվերլուծական տեսության սնանկության մասին՝ «հոգեվերլուծական տեսությունները… հանդիսանում են չճշտվող և անժխտելի տեսություններ։ Չի կարելի պատկերցանել մարդու վարք, որը կհերքեր դրանք… դա նշանակում է, որ այն «կլինիկական դիտարկումները», որոնք, ինչպես միամտաբար ենթադրում են հոգեվերլուծաբանները, հաստատում են իրենց տեսությունը, ավելի մեծ աստիճանի դա չեն անում քան ամենօրյա հաստատումները, որոնք բացահայտում են աստղագուշակները իրենց պրակտիկայում։ Ինչ վերաբերվում է Ֆրեյդի նկարագրած Ես (Էգո), Գեր-Ես (Սուպեր-Էգո) և Նա (Իդ)-ին, ապա այն, իր իմաստով ավելի գիտական չէ, քան Հոմերոսի պատմությունները Օլիմպոսի մասին»։
Հումանիստական մոտեցման ներկայացուցիչները քննադատում են Զիգմունդ Ֆրեյդի տեսությունները այն բանի համար, որ դրանք չեն նախատեսում մարդու ազատ կամքը և իմաստային առումով բերում են մարդու մոտիվները՝ հաճույքներին հասնելուն։
Իրվին Յալոմը, խոսելով հոգեդինամիկայի խորության մասին, համեմատում է էկզիստենցիալ և ֆրեյդիստական դինամիկաները։ Նա համարում է, որ հետազոտությունները Ֆրեյդի համար՝ պեղումներ են, որի ընթացքում էլ հենց նա հասնում է ինդիվիդի վաղ կյանքի ամենախոր կոնֆլիկտներին, օրինակ՝ ամորձատման վախին։ Այսինքն, հոգեվերլուծությունը գերադասում է խոր փորելը։ Իսկ Էկզիստենցիալ մոտեցումը ենթադրում է ժամանակից դուրս հետազոտություններ, նա աշխատում է անցյալի հետ միայն այն պատճառով, որ այդ անցյալն է մարդուն դարձրել այնպիսին, ինչպիսին նա կա հիմա, այլ ոչ այն բանի համար, որ տեսնում է այնտեղ խորքային տրավմաներ, ինչպես կարծում է հոգեվերլուծությունը։ Իրվին Յալոմը նկատում է նաև, որ Ֆրեյդը, նկարագրելով որոշ դեպքեր իր պացիենտների մասին (օրինակ՝ ֆրոյլան Էլիզաբեթ ֆոն Ռ-ի դեպքը, ով վերապրում էր իր քրոջ մահը), նկարագրություններում, առաջին պլանում է դնում պացիենտների տրավմաների էրոտիկ բաղկացուցիչները, իսկ մահվան թեման անտեսում է։
Զիգմունդ Ֆրեյդի որոշ հետևորդները համակարծիք չեն եղել նրա հետ այս թեորիայի մասով։ Կարեն Հորնին քննադատում է Ֆրեյդի ենթադրությունը այն մասին, որ ողջ անհանգստությունը, որը մարդն արտահայտում է իր կյանքի ընթացքում, կապված է ծննդյան անհանգստության և ամորձատման բարդույթի հետ։ Տվյալ դեպքում Ֆրեյդը ելնում էր այն ենթադրությունից, որ «նևրոտիկները» պահպանում են իրենց ինֆանտիլ նպատակադրույթը վտանգների նկատմամբ։ Կարեն Հորնին համաձայն չի, որ հասուն մարդկանց նևրոզներում եղած անհանգստությունը կապված է այն պայմանների հետ, որոնք այն ծնել են։ Այսինքն, նրա համար, անհանգստությունը չի հանդիսանում ինֆանտիլ նպատակադրույթ այլ միայն նպատակադրույթ է, որը ծնվել է մանկությունում։
