Կիբերխոնդրիա (նախածանց՝ կիբեր- և «հիպոխոնդրիա», անգլ՝ cyberchondria) – հոգեկան խանգարում, որի իմաստը կայանում է՝ համացանցային կայքերում նկարագրված հիվանդությունների ախտանիշների նկարագրություններով, ինքնուրույն ախտորոշման ձգտման մեջ։ Կիբերխոնդրիան հանդիսանում ե հիպոխոնդրիայի տարբերակ։ Կիբերխոնդրիայով տառապող մարդը անվանվում է կիբերխոնդրիկ։ Կիբերխոնդրիան չի առանձնացվում ժամանակակից հոգեբուժական դասակարգիչներում՝ МКБ-10, МКБ-11 և DSM-5 որպես առանձին հոգեբուժական խանգարում։
Փորձագետների գնահատականներ
Մասնագետները՝ կիբերխոնդրիային վերաբերվում են որպես հիպոխոնդրիայի նոր տարբերակի։ Սակայն շատ փորձագետներ ենթադրում են, որ Համացանցից ստացված հիվանդությունների մասին ինֆորմացիան կարող է առաջացնել չարդարացված վախեր մարդկանց մոտ, ովքեր նախկինում երբեք չեն տառապել հիպոխոնդրիայով։
Մայնիցի Համալսարանի հոգեբան Գաբի Բլյախարդի կարծիքով, ժամանակակից աշխարհում հիպոխոնդրիան ստացել է ավելի մեծ տարածում ի շնորհիվ Համացանցի, քանի որ հենց այնտեղ կարելի է շատ արագ և առանց մեծ ջանքեր թափելու գտնել մեծ քանակի ինֆորմացիա կամայական հիվանդության մասին և դրանից հետո ինքդ քո մեջ գտնել լուրջ և անբուժելի հիվանդություններ, նույնիսկ ամենաանմեղ ախտանիշների դեպքում։
«Համացանցը – առաջին տեղեկացման վայրն է մարդու համար, ով վախենում է հիվանդանալ, իսկ արգելակոող գործոններն այնտեղ նկատելիորեն քիչ են… Դրանից էլ վախերը միայն ուժեղանում են։ Այսպես, փորացավը արդյունքում համարվում է ստամոքսի ուռուցքի հետևանք, իսկ ծակծկոցները մատերում – բազմակի սկլերոզի առաջին ախտանշան»։
Նյու-Յորքում Կոլումբիական Համալսարանի պրոֆեսոր Բրայան Ֆալլոնը, ով հանդիսանում է «կիբերխոնդրիա» տերմինի հեղինակ, առաջարկել է դասակարգել և անվանել բոլոր հիպոխոնդրիներին՝ կիբերխոնդրիկներ, քանի որ այսօր մարդիկ, նկատելով անհանգստացնող ախտանիշներ, դիմում են հենց համացանցային ռեսուրսներին, որպեսզի ստանան պատասխան։
Բժշկության մասնագետները ընդգծում են, որ այս խանգարումը, բոլորովին էլ անվնաս չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, որովհետև չնայած նրա, որ վախերն ու ախտորոշումները որոնց մարդը ինքն իրեն սահմանում է, հորինած են, մարդը միևնույն է զգում է իրական հոգեկան և ֆիզիկական տանջանքներ և պանիկական վախ՝ մահից։ Տվյալ խանգարումը նաև սադրում է սոցիալական պրոբլեմներ։
«Մարդիկ վախենում են հիվանդանալ և այդ պատճառով էլ հիվանդանում են։ Իսկ հիվանդանալով, իրենց վախերով բարդացնում են իրենց վիճակը։ բացի դրանից, միակ բանը, որը հետաքրքրում է հիպոխոնդրիկներին – դա սեփական հիվանդությունն է, որը սահմանափակում է նրանց սոցիալական կոնտակտները» բժիշկ Դետլեվ Նուտցինգեր
Հիվանդության ուսումնասիրությունը
Ռուսաստանում
Ըստ վիճակագրական հարցումների, որոնք անց են կացվել Հասարակական Կարծիքի Ուսումնասիրման Համառուսաստանյան կենտոնի կողմից, երկրի ամեն երրորդ բնակիչ զբաղվում է ինքնաբուժմամբ, իսկ կիբերխոնդրիայի պրոբլեմը մեծ թափ է ստանում։ Փորձագետների կարծիքով, այդպիսի մոտեցումն առողջությանը հանդիսանում է, ստիպողական ալտերնատիվ պաշտոնական բժշկությանը, քանի որ ռուսաստանցիներից շատերը չեն տիրապետում բավարար ժամանակի և միջոցների որպեսզի վճարեն մասնագիտացված հաստատություններում բժշկական ծառայությունների համար։ Երկրորդ պատճառը շատ մասնագետներ համարում են բժիշկների ցածր որակավորումը։
Սակայն չնայած բժշկական կայքերում հրապարակված ինֆորմացիայի անվստահելիության և մեծ հավանականություն ունեցող խաբեբայության մասին արվող բոլոր զգուշացումներին, փորձագետների կարծիքով, վիրտուալ պոլիկլինիկաների, դեղատների և խորհրդատվությունների պոպուլյարությունը միայն կմեծանա։ Դրա հիմնական պատճառը Ռուսաստանի առողջապահության վիճակն է։ Ըստ փորձագետների գնահատականի, ռուսաստանցիների մոտ 67%-ը չեն վստահում բժշկությանը։
Մեծ Բրիտանիայում
2007 թվականի նոյեմբերի 21-ին հրապարակվել են հետազոտության արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ հիվանդությունը այդ երկրում ձեռք է բերել կատաստրոֆիկ մաշտաբներ, քանի որ բրիտանացի համացանցային օգտատերերի 65%-ը, բժշկի խորհրդատվության փոխարեն օգտագործում են Համացանցը, իրենց առողջությունը ախտորոշելու ու բուժելու համար։ Մոտ 50%-ը, բժշկական ֆորումներում փնտրում են «համախոհներ» - նմանատիպ ախտանիշներով մարդկանց։ 46%-ը այնքան համոզված էին իրենց ինքնաախտորոշման ճշտության մեջ, որ ձեռք են բերում և/կամ խորհրդակցել են դեղագործների հետ համապատասխան դեղորայքի առիթով, այն ժամանակ, երբ նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ միայն 15% դեպքերում, Համացանցի օգնությամբ դրված ախտորոշումը, ճիշտ է դուրս գալիս։ Պարզվել է նաև ինքնաբուժմամբ զբաղվող մարդկանց մոտիվները։
- 9%-ը հրաժարվում են մասնագետի ծառայություններից ֆինանսական պատճառներով։
- 35%-ի ժամանակը չի ներում որպեսզի անձամբ խորհրդակցի բուժող բժշկի հետ։
- 25%-ը չեն ցանկացել անհանգստացնել իրենց տարածքային թերապևտներին։
ԱՄՆ-ում
2008 թվականի նոյեմբերի 1-ին «Microsoft»-ը անցկացրեց կիբերխոնդրիայի ֆենոմենի առաջին լայնամաշտաբ հետազոտությունը՝ MSR-TR-2008-177 «Cyberchondria: Studies of the Escalation of Medical Concerns in Web Search» անվանումով, որն իր մեջ էր ներառում տվյալ պրոբլեմի վերլուծության մի քանի փուլեր։
Հետազոտության հեղինակները, գիտնականներ Ռայան Ուայթը և Էրիկ Խորվիտցը, սահմանեցին «կիբերխոնդրիա» հասկացությունը, որպես «անգիտակցաբար խոշորացված անհանգստություն առողջության մասին, ելնելով ընդհանուր ախտանիշներից, հիմնված Համցանցային համապատասխան գրականության և տվյալների փնտրման վրա»։ Հետազոտության մեջ ներգրավված են եղել 1 միլիոն մարդ տարբեր երկրներից և հարցվել են «Microsoft»-ի 500 աշխատակից։
Պարզվել է, որ հարցվածների 25%-ը (250 հազար մարդ), հետազոտության ընթացքում գոնե մեկ անգամ Համացանցում փնտրել են հիվանդությունների մասին ինֆորմացիա։ Ընդհանուր առմամաբ, բոլոր ցանցային հարցումների 2%-ը ունեն բժշկական բնույթ։ Պարզվել է նաև, որ Համացանցում անհամաչափ գերիշխում են անբուժելի հիվանդությունների մասին հոդվածները։ Հետազոտության հեղինակներից մեկը՝ Էրիկ Խորվիտցը սահմանել է կիբերխոնդրիայի զարգացման երկու գլխավոր գործոններ՝ կարդացած ինֆորմացիան ստուգելու ցանկության բացակայություն և մարդու հոգեբանական առանձնահատկությունները, մասնավորապես՝ անսպասելի հանգամանքների առաջացման հավանականության սուբյեկտիվ չափազանցացման ընդունակությունը։
«Ինչպես ցույց տվեց վերջերս ԱՄՆ-ում կատարված «Pew Internet Project» հարցումը, 10 օգտատերից 8-ը համացանցում փնտրում են առողջության մասին ինֆորմացիա։ Մոտ նույն քանակի մարդ՝ 75%, չի ստուգում, թե որտեղից է վերցնում տվյալները և երբ է ստեղծված այդ համացանցային էջը» Էրիկ Խորվիտց։
«Եթե 35 տարեկանից երիտասարդ առողջ մարդու մոտ կրծքավանդակի ցավեր են լինում, ապա հազիվ թե խնդիրը լինի սրտի մեջ, բայց քանի որ համացանցում, չափազանց շատ է գրված կրծքավանդակի ցավերի և ստային հիվանդությունների կապի մասին, մարդիկ մոռանում են հավանականության մասին» Էրիկ Խորվիտց։
Կիբերխոնդրիայի ախտանիշները
Մասնագետները առանձնացնում են կիբերխոնդրիայի հետևյալ ախտանիշները՝
- Չափից ավելի հաճախ և չափից դուրս Համացանցի օգտագործում, հիվանդությունների մասին ինֆորմացիա փնտրելու համար։
- Սեփական առողջության և ինքնազգացողության հարցերում ավելցուկային տագնապայնություն։
- Ընդհանուր ախտանիշների վրա հիմնվելով, առանց բժշկի ախտորոշման ինքնուրույն լուրջ ախտորոշումներ դնելու հակվածություն։
- Համապատասխան online ինֆորմացիա կարդալուց հետո արագ անցում կասկածից՝ հիվանդության առկայության մասին համոզման։
- Բազմակողմանի online-հետազոտություններով տարվածություն։
- Բժշկական online-թեստերի ռեգուլյար փնտրտուք։
- Հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների նկատմամբ անվստահություն։
- Սեփական օրգանիցմի հիմնական ցուցիչների (զաչրկերակ, շնչառություն, մարմնի ջերմաստիճան, արյան ճնշում) մշտական դիտարկում։
- Բուժող բժիշկների մշտական փոփոխում։
- Բժշկական կայքեր այցելելուց հետո, ինքնազգացողության կտրուկ վատացում։
- Հստակ համոզմունք այն բանում, որ առողջ օրգանիզմում չի կարող առկա լինել ոչ մի ախտանիշ։