ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԴԻՍՍԻՄՈւԼՅԱՑԻԱ

Դիսսիմուլյացիա (լատ. dissimulatio — թաքցնել, պարտակել, կոծկել; շինծու ձևացում, կեղծավորություն, երկերեսանիություն) — գիտակցված թաքցնում (օրինակ՝ հիվանդության նախանշանները, ինչ-որ պատճառներով)։ Ավելի հաճախ հանդիպում է այն իրավիճակներում, երբ մարդուն, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ձեռնատու չի հաղորդել իր ախտանիշների մասին։ Օրինակ՝ տնտեսական ճգնաժամի և հաստիքի կրճատման դեպքում աշխատակիցը կարող է գիտակցված թաքցնել գործատուից տեղեկությունները իր հիվանդության մասին, որպեսզի պահպանի իր աշխատատեղը։

Նույն կերպով, նման վարքի մոդել բնորոշ է տղամարդկանց, ով չի ուզում, որ իր շրջապատը (ընտանիքը, գործշընկերները) իմանան իր հիվանդության մասին (ամենաշատը՝ վերարտադրողական ընդունակությունների վերաբերվող), պահպանելով «ուժեղ և տոկուն տղամարդու» կերպար։

Դիսսիմուլյացիան հաճախ հանդիպում է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ՝ նրանք բժշկից և այլ մարդկանցից թաքցնում են իրենց հիվանդագին ապրումները, այդ ընթացքում իրականում չգիտակցելով դրանց պաթոլոգիական բնույթը։ Հոգեբուժական հիվանդներից որոշները, «սովորում են» դիսսիմուլյացիան ուրիշի օգնությամբ, կամ էլ իրենց նախապես հայտնի է, որ եթե բժշկին հայտնի դառնա իրենց որոշ ապրումների մասին, ապա դրանք կգնահատվեն որպես հոգեկան հիվանդության ախտանիշներ, դրանից հետևող անցանկալի հետևանքներով (հակապսիխոտիկ դեղորայքի նշանակում, հոսպիտալացում կամ հոգեբուժական հիվանդանոցից դուրս գրման հետաձգում)։ Պացիենտները սկսում են դիսսիմուլացնել, նաև հենց բժշկի ոչ ադեկվատ վարքի պատճառով, երբ վերջինս արտահայտում է ուղիղ վերաբերմունք, ծաղրում է կամ դատապարտում հիվանդների հիվանդագին արտահայտումները։