Փոխարինող Տրավմա (ՓՏ), նաև վիկար տրավմա — դա վնասվածքաբանի կամ նրա օգնականի անձի տրանսֆորմացիա է, որը առաջանում է, տրավմա ունեցող հիվանդների հետ էմպատիկ փոխազդեցության և նրանց տրավմատիկ փորձի մասին հաղորդումների ժամանակ։ Դա հակափոխանցման (контрперенос) հատուկ ձև է, որը խթանվում է կլիենտի տրավմատիկ նյութի հետ փոխազդեցությամբ։ Նրա տարբերանշանը հանդիսանում է վնասվածքաբանների հոգևորության խանգարումը կամ իմաստի և հույսի ընկալման խանգարումը։
Այս տերմինը հորինվել էր հատուկ, հոգեթերապևտների փորձը նշելու համար, որոնք աշխատում են տրավմա ստացած այցելուների հետ։ Ուրիշները, այդ թվում նաև Սաակվիտնե, Գէմբլը, Պերլմանն ու Լեվը, լայնացրեցին այս տերմինի կիրառությունը ավելի լայն շրջանակի անձանց համար, որոնք տրավմա ստացածին օգնություն են ցուցաբերում, ներառած հոգևորականներին, շարքային սոցիալական աշխատողներին, իրավապահպան համակարգի մասնագետներին, բժշկական ծառայություններ մատուցողներին, հումանիտար աշխատողներին, լրագրողներին և արագ արձագանքման ծառայություններին։
Նախանշաններ և ախտանիշներ
Փոխարինող տրավմայի ախտանիշները համընկնում են առաջնային իրական տրավմայի ախտանիշների հետ։ Երբ մասնագետները փորձում են հուզական կոնտակտ հաստատել իրենց վնաված պացենտներ/տուժածների հետ, անուղղակի տրավմայի ախտանիշները կարող են առաջացնել այնպիսի հուզական խանգարումներ, ինչպիսիք են վշտի, թախծի, զգացումը դյուրագրգռություն և տրամադրության տատանումներ։ Փոխարինող տրավմայի նախանշաններն ու ախտանիշները նույնական են ուղիղ տրավմայիի նախանշանների և ախտանիշների հետ, չնայած, որ որպես օրենք դրանք ավելի թույլ արտահայտված են։ Աշխատողները, ովքեր ունեցել են անձնական տրավմաներ, կարող են լինել ավելի խոցելի Փոխարինող Տրավմայի համար, չնայած հետազոտությունների արդյունքները այս առիթով միանշանակ չեն։ Ընդհանուր նախանշաններն ու ախտանիշները, բացի այլ բաներից իրենց մեջ են ներառում նաև՝ սոցիալական մեկուսացում, տրամադրության կտրուկ տատանումներ, ագրեսիա, բռնության նկատմամբ գերզգայութնություն, մարմնական ախտանիշներ, քնի հետ բարդություններ, կպչուն պատկերներ, ցինիզմ, սեքսուալ դժվարություններ, այցելուների հետ սահմանները կառավարելու դժվարություններ, և հիմնական համոզմունքներ ու առաջացող դժվարություններ՝ հարաբերություններում, որոնք արտացոլում էն անվտանգության, վստահության, հարգանքի, մտերմության և հսկողության պրոբլեմները։
Նպաստող գործոններ
Փոխարինող Տրավմայի հայեցակարգը հիմնված է ինքնազարգացման կառուցողական տեսության վրա։ Փոխարինող Տրավման առաջանում է մարդկանց և նրանց իրավիճակների փոխազդեցությունների արդյունքում։ Դա նշանակում է, որ առանձին օգնականի անձնային պատմությունը (ներառած անցած տրավմատիկ փորձը), ողջ մնալու ստրատեգիան և աջակցման ցանցը, բացի ամենից, փոխազդում են նրա իրավիճակի հետ (ներառած աշխատանքային պայմանները, կատարվող աշխատանքի բնույթը, սպասարկվող այցելուների կոնկրետ առանձնահատկությունները և այլն), որպեսզի կողմնակի տրավմայի ինդիվիդուալ արտահայտումներ առաջացնի։ Դա էլ իր հերթին ենթադրում է Թոխարինող Տրավմայի նկատմամբ ադապտացիայի կամ պատասխանների ինդիվիդուալ բնույթը, ինչպես նաև այն հաղթահարելու և նրան տրանսֆորմացնելու ինդիվիդուալ միջոցները։
Այն ամենը, ինչը խանգարում է օգնականին կատարել, տրավմա ստացած հիվանդին օգնություն ցուցաբերելու իր պարտականությունները, կարող է նպաստել կողմնակի տրավմաին։ Շատ սոցիալական աշխատողներ հայտնում են, որ կառավարումը և բյուրոկրատիկ գործոնները որոնք խոչընդոտում են իրենց արդյունավետությանը, ազդում են աշխատանքով բավարարման վրա։ Կազմակերպման նեգատիվ ասպեկտները, ընդհանուր առմամբ այնպիսի, ինչպիսիք են ապակազմակերպումը, փոփոխությունների կառավարման համար կրճատումները և խնայողությամբ կառավարման դեպքում ռեսուրսների բացակայությունը, նպաստում են աշխատակիցների այրմանը։
Փոխարինող Տրավման նաև կապում են ծառայությունների մատուցման ոլորտում՝ հոգեբուժական օգնության ստիգմատիզացիայի հետ։ Ստիգման (խարանը) բերում է ինքնաօգնությունով զբաղվելու անընդունակության և վերջին հաշվով ծառայություններ մատուցողը կարող է հասնել իսպառ այրման ու մեծ հավանականությամբ կառերեսվի Փոխարինող Տրավմայի հետ։ Հետազոտությունները սկսում են ցույց տալ նաև, որ կողմնակի տրավման ավելի նկատելի է այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են վնավածքներ և տհաճություններ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հոգեբույժի պաշտպանության ոճը կարող է դառնալ կողմնակի տրավմայի ռիսկի գործոն։ Բացահայտվել է, որ ինքնազոհաբերական պաշտպանության ոճով հոգեբուժական ծառայություններ մատակարարողները ավելի հաճախ են ենթարկվում կողմնակի տրավմայի։
Կապված հասկացություններ
Չնակած «փոխարինող տրավմա» տերմինը նախկինում կիրառվել է որպես փոխադարձ փոխարինվող՝ «կարեկցանքի պատճառով հոգնածություն», «երկրորդային տրավմատիկ սթրեսային խանգարում», «իսպառ այրում», «հակափոխանցում» և «աշխատանքի հետ կապված սթրես» տերմինների հետ, գոյություն ունեն կարևոր տարբերություններ։ Դրանց թվին են պատկանում՝
- Ի տարբերություն «կարեկցանքի պատճառով հոգնածության», «փոխարինող տրավման»՝ դա տեսական կոնստրուկցիա է։ Դա նշանակում է, որ դիտարկվող ախտանիշները կարող են ծառայել, գործոնների և դրանց հետ կապված նախանշանների, ախտանիշների և ադապտացիայի բացահայտման պրոցեսի սկիզբ։ Փոխարինող Տրավման որոշում է հոգեբանական ոլորտները, որոնք կարող են ներառված լինել, այլ ոչ կոնկրետ ախտանիշները, որոնք կարող են առաջանալ։ Այս յուրահատկությունը կարող է ավելի ճշգրիտ որոշել կանխող միջոցները և միջամտությունները, ինչպես նաև ապահովել մի քանի ոլորտների համար (այնպիսի՝ ինչպիսիք են հոգեթերապիայի և այլ կյանքի խնդիրների միջև եղած բալանսը ու ինքդ քեզ հետևելու պրակտիկայի մեջ եղած փոփոխությունները) միջամտությունների հստակ մշակման հնարավորությունները։
- Հակափոխանցում – դա հոգեթերապևտի հակազդում է մի կոնկրետ այցելուին։ Փոխարինող Տրավման վերաբերվում է ամենատարբեր ժամանակներում, այցելուների համակցությանը հոգեթերապևտի պատասխանին։
- Ի տարբերություն «իսպառ այրման», «հակափոխանցման» և «աշխատանքի հետ կապված սթրեսի», Փոխարինող Տրավման բնորոշ է հոգեկան տրավմաների հետ աշխատողների (օգնականների) համար։ Դա նշանակում է, որ աշխատակիցը կզգա տրավմայի հետ կապված բարդություններ, այնպիսի, ինչպիսիք են կպչում պատկերները, որոնք հանդիսանում են «իսպառ այրման» կամ «հակափոխանցման» մաս։ «Իսպառ այրումը» և Փոխարինող Տրավման իրար վրա շերտավորվում են, հատկապես այն բանում, ինչև վերաբերվում է հուզական հյուծմանը։ Աշխատակիցը կարող է ունենալ ինչպես Փոխարինող Տրավմա, այնպես էլ «իսպառ այրում» և դրանցից յուրաքանչյուրի համար կան իրեն համապատասխան միջոցները։Փոխարինող Տրավման և «հակափխանցումը» նույնպես կարող են միաժամանակ գոյություն ունենալ, ուժեղացնելով մեկմեկու։
- Ի տարբերություն Փոխարինող Տրավմայի, «հակափոխանցումը» կարող է շատ օգտակար գործիք դառնալ հոգեթերապևտների համար, նրանց տալով, իրենց այցելուների մասին կարևոր ինֆորմացիա։
- «Աշխատանքի հետ կապված սթրեսը» - դա ընդհանուր տերմին է, որը չունի տեսական հիմնավորում, կոնկրետ նախանշաններ և ախտանիշներ, նպաստող գործոններ կամ իրավական պաշտպանության միջոցներ։ Հակափոխանցումային հակազդումները կարող են առաջացնել Փոխարինող Տրավմա։
- Փոխարինող հետտրավմատիկ աճը, ի տարբերություն Փոխարինող Տրավմայի, չի հանդիսանում տեսական կառուցվածք, այլ ավելի շուտ հիմնված է ախտանիշների ինքնագնահատականի վրա։
- Հակափոխանցումը կենտրոնացված է մարմնի վրա։
Մեխնաիզմը
Փոխարինող Տրավմայի ենթադրվող մեխանիզմը – էմպատիան է։ Կարեկցանքի տարբեր ձևեր կարող են տարբեր կերպով ազդել աշխատակիցների կամ օգնականների վրա։ Բէթսոնը և նրա գործընկերները հետազոտություններ են անցկացրել, որոնք կարող են ինֆորմացնել նրանց, ով օգնում է տրավմաների ժամանակ, էմպատիկ կապի կառավարման կոնստրուկտիվ ձևերի մասին։ Եթե օգնականը իրեն նույնականացնում է իր, տրավմա վերապրած այցելուի հետ և ընկղմվում է այն բանի մասին մտորումների մեջ, թե ինչ տեղի կունենար, եթե այդ իրադարձությունները տեղի ունենային իր հետ, ապա նա մեծ հավանականությամբ անձնային սթրես, խանգարման, անհանգստության, դիսթրեսի զգացում է ունենում։ Մյուս կողմից, եթե օգնականը դրա փոխարեն իրեն պատկերացնում է թե ինչ է վերապրել այցելուն, նա մեծ հավանականությամբ կարեկցանք է զգում և ուզում է օգնել նրան։