Ագիրոֆոբիա (հին հուն. ἄγυια — փողոց, φόβος — վախ), կամ դրոմոֆոբիա (հին հուն. δρόμος — ճանապարհ, վազք, φόβος — վախ) — սպեցիֆիկ ֆոբիա, մշտական իռացիոնալ, կպչուն վախ փողոց կամ ճանապարհ անցնելուց։ Տվյալ խանգարման պատճառներ կարող են լինել մտերիմ մարդու կորուստը ճանապարհատրանսպորտային պատահարից, չափից մեծ տարվածություն նորություններով, անինքնավստահություն կամ ՃՏՊ-ի ականատես լինելը։
ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ
Տվյալ ֆոբիայով տառապող մարդը, դժվարություններ է ունենում ճանապարհը անցնելուց կամ ճանապարհով տեղաշարժվելուց։ Նա կամ հրաժարվում է դա անել, կամ էլ կատարում է դա դժվարությամբ հաղթահարելով վախի նոպան։ Իր հերթին, վախի ինդիկատորներ են հանդիսանում այնպիսի ֆիզիոլոգիական փոփոխությունները, ինչպիսիք են զարկերակի զարկերի հաճախացումը, զարկերակային արյան ճնշման բարձրացումը, մաշկագալվանիկ հակազդումների փոփոխությունը, այնպիսի տհաճ զգացողությունները, ինչպիսիք են՝ ծանրությունը ստամոքսում և կրծքավանդակում, ընդարմացումը, ինչպես նաև առատ քրտնարտադրությունը և ավելցուկային մկանային տոնուսը։ Մարդը կարող է ունենալ օրիենտացիայի կորուստ և մահվան վախ։ Ագիրոֆոբիայով տառապող մարդիկ կարող են մշտապես գտնվել իրենց բնակարաններում, որովհետև նրանց ամեն փողոց դուրս գալը ուղեկցվում է ծանր հուզական ապրումներով և մարմնական նախանշաններով։ Եթե ֆոբիան բարձիթողի վիճակում է ապա մարդն օրերով անց է կացնում տանը՝ ուժ չունենալով հաղթել իր վախը և փողոց դուրս գալ։
ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ԲՈւԺՈւՄ
Ավելի հաճախ այս հիվանդությունը առաջանում է մանկությունում, բարձ տագնապայնություն ունեցող երեխաների մոտ։ Սակայն երբեմն ձևավորվում է նաև հասուն տարիքում։ Կպչուն վախը կարող է նաև կապված լինել հիվանդի մոտ առկա հոգեկան խանգարումների հետ։
Հաճախ պատճառներն են՝
- Անձնային խանգարումներ՝ սոցիոֆոբիա, պանիկ ատականեր, բարձրացված տագնապայնություն։
- Նախկինում վերապրված վախ՝ ծեծկռտուք, ավտովթար, տռորիստական ակտ։
- Նյարդաբանական հիվանդություն։
- Հակադեպրեսանտների ընդունում։
- Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահում։
- Ուժեղ հուզական ցնցում՝ մտերիմ մարդու մահ, բաժանում։
Ագորաֆոբիայով հիվանդների բուժումն իր մեջ ներառում է համալիր գործընթացներ, ներառելով հոգեթերապևտիկ և դեղորայքային թերապիաները, ինչպես նաև ընդհանուր կազդուրիչ միջոցներ։ Լայնորեն կիրառվում են ֆիզիոթերապիան, հոգեթերապիան և ամենատարբեր թրեյնինգներ։ Այս ֆոբիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից է համարվում կոգնիտիվ-վարքային թերապիան։ Հիվանդին ընկղմում են իրեն վախեցնող իրավիճակի մեջ, թերապևտի հսկողության տակ, իսկ հետ նաև ինքնուրույն։ Հետզհետե ձևավորվում է ֆոբիկ իրավիճակների նկատմամբ կայունություն։
ՏԱՐԱԾՈւՄ
Տվյալ ֆոբիան ի ծնե չի հանդիսանում և ձեռք է բերվում կենսագործունեության ընթացքում այն վայրում, որտեղ կա ճանապարհային ծածկույթ։ Լայնորեն տարածված է, ուրբանիզացիայի մեծ ցուցանիշ ունեցող վայրերում։ Շատ ավելի թույլ տարածում ունի գյուղական վայրերում, կապված այդ վայրերի աշխարհագրական և սոցիալական յուրահատկությունների։