Ագիրոֆոբիա (հին հուն. ἄγυια — փողոց, φόβος — վախ), կամ դրոմոֆոբիա (հին հուն. δρόμος — ճանապարհ, վազք, φόβος — վախ) — սպեցիֆիկ ֆոբիա, մշտական իռացիոնալ, կպչուն վախ փողոց կամ ճանապարհ անցնելուց։ Տվյալ խանգարման պատճառներ կարող են լինել մտերիմ մարդու կորուստը ճանապարհատրանսպորտային պատահարից, չափից մեծ տարվածություն նորություններով, անինքնավստահություն կամ ՃՏՊ-ի ականատես լինելը։
ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ
Տվյալ ֆոբիայով տառապող մարդը, դժվարություններ է ունենում ճանապարհը անցնելուց կամ ճանապարհով տեղաշարժվելուց։ Նա կամ հրաժարվեւմ է դա անել, կամ էլ կատարում է դա դժվարությամբ հաղթահարելով վախի նոպան։ Իր հերթին, վախի ինդիկատորներ են հանդիսանում այնպիսի ֆիզիոլոգիական փոփոխությունները, ինչպիսիք են զարկերակի զարկերի հաճախացումը, զարկերակային արյան ճնշման բարձրացումը, մաշկա-գալվանիկ հակազդումների փոփոխությունը, այնպիսի տհաճ զգացողությունները, ինչպիսիք են՝ ծանրությունը ստամոքսում և կրծքավանդակում, ընդարմացումը, ինչպես նաև առատ քրտնարտադրությունը և ավելցուկային մկանային տոնուսը։ Մարդը կարող է ունենալ օրիենտացիայի կորուստ և մահվան վախ։ Ագիրոֆոբիայով տառապող մարդիկ կարող են մշտապես գտնվել իրենց բնակարաններում, որովհետև նրանց ամեն փողոց դուրս գալը ուղեկցվում է ծանր հուզական ապրումներով և մարմնական նախանշաններով։ Եթե ֆոբիան բացիթողի վիճակում է ապա մարդը ամբողջ օրերով անց է կացնում տանը ուժ չունենալով հաղթել իր վախին և փողոց դուրս գալ։
ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ԲՈւԺՈւՄ
Ավելի հաճախ այս հիվանդությունը առաջանում է մանկությունում, բարձ տագնապայնություն ունեցող երեխաների մոտ։ Սակայն երբեմն ձևավորվում է նաև հասուն տարիքում։ Կպչուն վախը կարող է նաև կապված լինել հիվանդի մոտ առկա հոգեկան խանգարումների հետ։
Հաճախ պատճառներն են՝
- Անձնային խանգարումներ՝ սոցիոֆոբիա, պանիկ ատականեր, բարձրացված տագնապայնություն։
- Նախկինում վերապրված վախ՝ ծեծկռտուք, ավտովթար, տռորիստական ակտ։
- Նյարդաբանական հիվանդություն։
- Հակադեպրեսանտների ընդունում։
- Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահում։
- Ուժեղ հուզական ցնցում՝ մտերիմ մարդու մահ, բաժանում։
Ագորաֆոբիայով հիվանդների բուժումն իր մեջ ներառում է համալիր գործընթացներ, ներառելով հոգեթերապևտիկ և դեղորայքային թերապիաները, ինչպես նաև ընդհանուր կազդուրիչ միջոցներ։ Լայնորեն կիրառվում են ֆիզիոթերապիան, հոգեթերապիան և ամենատարբեր թրեյնինգներ։ Այս ֆոբիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից է համարվում կոգնիտիվ-վարքային թերապիան։ Հիվանդին ընկղմում են իրեն վախեցնող իրավիճակի մեջ, թերապևտի հսկողության տակ, իսկ հետ նաև ինքնուրույն։ Հետզհետե ձևավորվում է ֆոբիկ իրավիճակների նկատմամբ կայունություն։
ՏԱՐԱԾՈւՄ
Տվյալ ֆոբիան ի ծնե չի հանդիսանում և ձեռք է բերվում կենսագործունեության ընթացքում այն վայրում, որտեղ կա ճանապարհային ծածկույթ։ Լայնորեն տարածված է, ուրբանիզացիայի մեծ ցուցանիշ ունեցող վայրերում։ Շատ ավելի թույլ տարածում ունի գյուղական վայրերում, կապված այդ վայրերի աշխարհագրական և սոցիալական յուրահատկությունների։