ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԳՈՐԱՖՈԲԻԱ

Ագորաֆոբիա (հունարեն ἀγορά «շուկա» + φόβος «վախ») – հոգեկանի խանգարում, որի շրջանակներում արտահայտվում է մարդկանց կուտակումից վախը, որոնք կարող են պահանջել անսպասելի գործողություններ։ Անգիտակցական վախ է, որը զգացվում է առանց ուղեկցողների մեծ հրապարակրով կամ անմարդ փողոցով անցնելուց։ Արտահայտվում է անգիտակցաբար, որպես պաշտպանական մեխանիզմ։ Այդ ֆոբիան կարող է առաջանալ, մի ինչ-որ բանի վախից, որը կապված է մարդկանց ու մարդկանցից ստացած հուզական տրավմայի հետ։

Այն ուղեկցում է շատ նյարդային խանգարումների ու հոգեկան հիվանդությունների։ Առաջին անգամ նկարագրվել է Կարլ Վեստֆալի կողմից։

Գոյություն ունեն նաև նշանակությամբ նման, բայց այսօր արդեն հնացած տերմիններ՝ դեմոֆոբիա (հունարեն՝ δῆμος «ժողովուրդ» + φόβος «վախ») և օխլոֆոբիա (հունարեն՝ ὄχλος «ամբոխ» + φόβος «վախ») – վախ, մարդկանց մեծ քանակի կուտակումից։

Ագորաֆոբիայի կլինիկական պատկերը

Ի սկզբանե, ագորաֆոբիայի բառացի թարգմանությունը նշանակում է «վախ շուկաներից» կամ «շուկայական վախ»։ Քանի որ հին հունարենում, «ագորա» (շուկա) բառը հաճախ կապված է եղել ընդհանուր առմամբ բազմաքանակ ժողովրդական մասսայի հետ, շուտով այս սկզբունքը ընդունել է փոխաբերական իմաստ և այն սկսել են դասել ընդհանրապես ամբոխից վախի դասին, այլ ոչ տեղանքի։

Այսօր, բժշկության մեջ այս հասկացությունը իր մեջ է ներառում աչ միայն բաց տարածություններից վախը, այլև նմանատիպ իրավիճակներից վախը։ Որպես օրենք, տագնապը ուղված է հետևյալ իրավիճակներին՝ տնից դուրս գտնվելուն, շարժվելուն, ամբոխին, հասարակական վայրերին, հասարակական տրանսպորտին, բաց անմարդ տարածություններին (օրինակ՝ դաշտ, այգի), միայնակ ճանապարհորդելուն, մարդաշատ վայրերին (օրինակ՝ միտինգներ, տնտեսական կամ գյուղատնտեսական շուկաներ, խանութներ, ռեստորաններ), ինչպես նաև վայրերին, որոնց հնարավոր չէ արագ լքել, չգրավելով շրջապատի ուշադրությունը (օրինակ՝ վարսավիրի աթոռ, կենտրոնական տեղեր կինոթատրոնում և այլն)։ Անհանգստությունը սովորաբար առաջանում է՝ տագնապի նոպայի կամ հանրության մեջ անօգնական վարքի դեպքում հանրային խայտառակության վախից։ Վախը այն բանից, որ տագնապի նոպան տեղի կունենա հասարակական վայրում, ավելի է խորացնում ֆոբիան։ Արդյունքում կարծրացած ագորաֆոբիայով պացիենտները իրենց կապում են տան հետ ու համարում են որ չափազանց դժվար է տունը լքելը։

Ագորաֆոբիայով մարդիկ կարող են վախի նոպաներ ապրել այն իրավիճակներում, երբ նրանք զգում են իրենց թակարդում, անապահով վիճակում, չհսկելով շրջակա միջավայրը (վախ սառչելուց, շոգելուց, հարձակման ենթարկվելուց) կամ ուղղակի շատ հեռու գտնվելով պերսոնալ կոմֆորտի զոնայից։ Նման ֆոբիայով այլ մարդիկ, իրենց համար նորմալ են համարում հյուրերի ընդունումը, բայց միայն որոշակի տարածության մեջ, որն իրենց թվում է հսկելի։ Ագորաֆոբները կարող են տարիներով ապրել չլքելով իրենց տունը, միևնույն ժամանակ աշխատելով ու երջանիկ շփվելով այլ մարդկանց հետ, ուղիղ այնքան, որքան նրանք համարում են որ գտնվում են իրենց համար անվտանգ զոնաներում։ Անվտանգ զոնան՝ բավականին լայն հասկացություն է և այն կարող է կապված լինել ոչ միայն կոնկրետ վայրի հետ, այլև վիճակի՝ օրինակ՝ մարդը չի կարողանում աչքերով հանդիպել ուրիշ մարդկանց հետ։ Եթե նա դուրս է գալիս «անկոնտակտ» վիճակից, ապա նրա մոտ սկսում է տագնապի նոպաներ։

«Ագորաֆոբիա» հասկացությունը կիրառելի է նաև կանխարգելիչ բնույթի վարքի նկատմամբ, որը կապված է տարբեր վախերի հետ։ Օրինակ, մարդը, ով չի ուզում անհարմարություն ունենալ մի ինչ-որ իրավիճակում (վայր), նախապես սահմանափակում է իր գործունեության ոլորտը (բնակելիության), դրանով իսկ կանխելով նոր միջավայրում անբարենպաստ հակազդումների հավանականությունը։ Տիպիկ հակազդումները կարող են ուղեկցվել տագնապային վախերով, սուր անհանգստության նոպաներով, այլ ֆոբիաների արտահայտմամբ։ Այդ վիճակի տիպիկ նախանշանշանն է՝ տնից դուրս գալու վախը, քանի որ այն ամենը, ինչը գտնվում է տնից դուրս, թվում է չար, վախենալու ու միայն գտնվելով իր տանը, ագորաֆոբը իրեն զգում է անվտանգ ու կոնֆորտ։ Սա ձեռքբերովի անբացատրելի վախ է կամայական իրավիճակներից, որոնցից հնարավորություն չկա անմիջապես դուրս պրծնել ու վերադառնալ անվտանգ վայր, ինչն էլ բերում է կենսակերպի մեջ սահմանափակումների՝ պացիենտները հաճախ խիզախում են տունը լքել միայն մտերիմ մարդու ուղեկցությամբ։ Հաճախ ագորաֆոբիան հանդիսանում է ամենատարբեր խանգարումների հետևանք, այդ թվում անձի տագնապային խանգարման, պանիկ խանգարման, սոցիոֆոբիայի, պանիկ ատակաների և այլն։

Տագնապի ախտանիշները, ագորաֆոբիայի ժամանակ նման էն գեներալիզացված տագնապային խանգարման ժամանակ եղածների հետ, որոնք կարող են համակցվել դեպրեսիայի ախտանիշների հետ։ Ինչպես նաև այլ ֆոբիկ խանգարումների դեպքում, ագորաֆոբիայի համար նույնպես բնորոշ է «սպասման տագնապը» ու իրավիճակներից «խուսափումը», որոնք սադրում են տագնապ և վախ։ Ծանր դեպքերում, սպասման տագնապը արտահայտվում է այն բանից մի քանի ժամ առաջ, որ պացիենտը կհայտնվի վախ առաջացնող իրավիճակում։

Ագորաֆոբիայով պացիենտները կարող են վերապրել անսպասելի պանիկայի նոպաներ, ճանապարհորդությունների ժամանակ դեպի այն վայրեր, որտեղ նրանք արդեն վախ են վերապրել։ Նոպայի ժամանակ, բաց է թողնվում ահռելի քանակի ադրենալին, ինչի արդյունքում, մի քանի վայրկյանի ընթացքում, նրանք գտնվում են պայքարի կամ փախուստի վիճակում։ Նոպան սովորապար սկսում է անսպասելի ու ձգվում է 10-ից 15 վայրկյան։ Նոպաների տևողությունը հազվադեպ է գերազանցում կես ժամը։ Ախտանիշներից են՝ ուժեղ սրտխփոցները, քրտնարտադրությունը, դողը ու կարճ, բարձրաձայն շնչառությունը։ Շատ պացիենտներ խոսում են նաև մահվան վախւ ու հույզերի և վարքի նկատմամբ հսկողության կորստի մասին։

Ամերիկացի հոգեբույժները համարում են, որ խանգարումը միշտ սկսում է պանիկ նոպայից, որից հետո էլ մեծամասամբ զարգանում է Ագորաֆոբիան։ «Եվրոպական» տեսանկյունից, խանգարումը կարող է սկսել նաև ագորաֆոբիայի առաջնայի արտահայտումից։

Հիվանդության սկիզբը, ընթացքը ու կանխատեսումները

Ագորաֆոբիան սովորաբար սկսում է 15-ից 25 տարեկան հասակը (ի տարբերություն հասարակ ֆոբիաների, որոնք սկսում են մանկությունում, և սոցիալական ֆոբիաների, որոն սկիզբը լինում է դեռահասության շրջանում)։ Ագորաֆոբիայի առաջին էպիզոդը հաճախ լինում է երբ պացիենտը, ասենք, հասարակական տրանսպորտ է սպասում կամ գնումներ է անում մարդաշատ խանութից կամ շուկայից։ Խանգարման ընթացքը՝ քրոնիկական է, ռեմիսիաներով և սրացումներով։ Ագորաֆոբիայի համակցությունը պանիկ խանգարումների հետ, բերում է ավելի ծանր ընթացքի ու վատացնում է կանխատեսումները։

Ագորաֆոբիան ու վեստիբուլար ապարատը

Հետազոտությունները պարզել են ագորաֆոբիայի և տարածության մեջ կողմնորոշման պրոբլեմների միջև եղած կապը։ Նորմալ մարդիկ հավասարակշռություն են պահում, միացնելով վեստիբուլյար ապարատից եկող ազդակները՝ վիզուալ և պրոպրիոցեպտիվ համակարգերի հետ։ Մի շարք ագորաֆոբների վեստիբուլյար ապարատը թույլ է և նրանք ավելի շատ հենվում են վիզուալ ու տակտիլ ազդակների վրա։ Նրանք կարող են ապակողմնորոշվել, երբ վիզուալ նշանները հստակ չեն, ինչպես օրինակ՝ լայն տարածություններում կամ մարդկանց ամբոխի մեջ։ Նրանք նաև կարող են շփոթվել թեքություններից ու անհարթ մակերևույթներից։

Ախտորոշման ձևակերպումը

Համաձայն МКБ-10 ախտորոշիչ չափանիշների, ագորաֆոբիայի արժանահավատ ախտորոշման համար պետք է բավարարվեն ստորև բերված չափանիշներից բոլորը՝

  • հոգեբանական կամ վեգետատիվ ախտանիշների մեջ առաջնայինը պետք է լինի տագնապի արտահայտումը այլ ոչ թե այն լինի երկրորդային այլ ախտանիշների նկատմամբ, ինչպիսիք են զառանցանքը կամ կպչուն մտքերը։
  • տագնապը պետք է լինի սահմանափակված միայն (կամ գերակայաբար) գոնե երկու հետևյալ իրավիճակներով՝ ամբոխ, հասարակական վայրեր, տնից դուրս շարժվելը ու միայնակ ճամփորդելը։
  • ֆոբիկ իրավիճակներից խուսափումը հանդիսանում է կամ եղել է արտահայտված նախանշան։

Ըստ МКБ-10 -ի, կոդը՝ F40.0.

Պանիկ ատակաների բացակայության դեպքում, ախտորոշումը կոդավորվում է F40.00  (ագորաֆոբիա առանց պանիկ խանգարումների)։

Պանիկ ատակաների առկայության դեպքում, ախտորոշումը կոդավորվում է F40.01  (ագորաֆոբիա պանիկ խանգարումներով)։

Բուժում

Առանց պանիկ խանգարումների ագորաֆոբիայի բուժումը, մեծամասամբ սահմանափակվում է հոգեթերապիայի վարքային ձևերով։ Դեղորայքային թերապիայի արդյունավետության համոզիչ տվյալներ առանց պանիկ խանգարումների ագորաֆոբիայի դեպքում չկան։ Ամեն դեպքում, առանց պանիկ ատակաների արտահայտված խանգարման դեպքում խորհուրդ է տրվում տրանկվիլիզատորների կարճատև նշանակում, շարունակվող հոգեթերապիայի ֆոնի վրա։

Շատ դեպքերում, ագորաֆոբիան կարող է հաջոց բուժվել, էքսպոզիցիոն թերապիայի հետևողական պրոցեսի արդյունքում, որը համակցվում է կոգնիտիվ թերապիայի հետ, երբեմն նաև համակցելով հակադեպրսեիվ ու հականերվրոզային բնույթի դեղորայքով։ Ագորավոբիայի և պանիկայի նոպաների բուժումը, իրարից ոչնչով չեն տարբերվում։

Էքսպոզիցիոն թերապիան կարող է դրական արդյունքներ տալ ագորաֆոբիայով և հոգեկանի խանգարումներով տառապող պացիենտներից շատերին։ Այդպիսի թերապիայի նպատակը պետք է լինի, ագորաֆոբիայի կողմնակի և սուբկլինիկական արտահայտումների վերացումը, այլ ոչ թե ուղղակի պանիկ նոպաների վերացումը։

Վարքային հոգեթերապիայում, ագորաֆոբիայի բուժման ժամանակ ավելի լայնորեն կիրառում են «հեղեղման մեթոդը» (պայթուցիկ թերապիա)։ Թերապևտը պացիենտի հետ կազմում է իրավիճակների ցանկ, որոնք համեմատաբար ավելի շատ են վախ առաջացնում, վախի ինտենսիվության աճման սկզբունքով։ Թերապևտը հետզհետե պացիենտին մտցնում է այդ իրական կամ երևակայական իրավիճակների մեջ, սկսելով նրանից, որը ավելի քիչ վախ է առաջացնում։ Հետզհետե հիվանդը ձեռք է բերում այդ իրավիճակներում լինելու փորձ, այդ ընթացքում չունենալով վախ կամ տագնապ, ինչը բերում է խանգարման ախտանիշների թուլացմանը։ Վարքային թերապիան հաճախ համակցում են մկանային ռելաքսացիայի, մեդիտացիայի հետ։ Որպես բուժման ալտերնատիվ տարբերակ կարող է կիրառվել հիպնոսը։