ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀԵԿՍԱԿՈՍԻՈՅՀԵԿՍԵԿՈՆՏԱՀԵԿՍԱՖՈԲԻԱ - ՎԱԽ 666 ԹՎԻՑ

Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա (հուն: hexakosioi hexekonta hex - 666) - վախ 666 թվից:

Այս հիվանդության նոպան նկարագրված է Ֆուտուրմանի «The Honking» սերիալի էպիզոդներից մեկում: Այնտեղ Բենդերը վախենում է «0101100101» (10100110102 = 66610) թվի հայելային արտացոլումից:

«Այստեղ է իմաստությունը: Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է; նրա թիվն է վեց հարյուր վացունվեց» — սուրբ Հովհաննես Առաքյալ, Հայտնություն 13:18, 15:2

Հաճախ համարել են, որ ապոկալիպտիկ գազանի պատկերի տակ, Աստվածաշնչում պատկերված է եղել անտիխրիստը, քանի որ Սուրբ Հովհաննեսի Հայտնության մեջ գրված է՝.

«Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է», այդ պատճառով էլ, նրա, ում մեջ անտիխրիստ էին տեսնում, անվան կամ պատկերի մեջ, միշտ փորձել են գտնել 666 թիվը: Այս փնտրտուքները ակտիվորեն շարունակվում են առ այսօր:

«Գազանի թվի» հետ կապված հետազոտություններում, հաճախ սխալ է թույլ տրվում՝ թիվը բաժանվում է տասնյակների և ներկայացվում է երեք 6 թվի տեսքով, ինչի հետ էլ նույնականացվում է: Սակայն Ապոկալիպսիսի գրման ժամանակաշրջանում, գոյություն չուներ հաշվողականության տասնորդական դիրքային համակարգ, ինչը առաջացել է Հնդկաստանում, Ք.Ծ.Ա. VI դարում: Օրիգինալ հունարեն գրառումը բաղկացած է «վեց հարյուր», «վացուն» և «վեց» թվերից և թույլ չի տալիս կատարել բնութագրական դիֆերենցում: Մյուս տարածված սխալը, դա 0,66666... անվերջ տասնորդական կոտորակի հետ, որը 2/3-ն է, 666 թվի նույնականացնումն է:

Կա կարծիք, որ հավանաբար, առաջին դարերում, Սուրբ Հովհաննեսր Հայտնության արտագրությունների ժամանակ սխալ է թույլ տրվել, քանի որ մի շարք ավելի հին աղբյուրներում (այդ թվում նաև պեղումների ժամանակ գտած Ապոկալիպսի պապիրուսե ցուցակում), գազանի թիվը ոչ թե 666 է, այլ 616: Սակայն այս փաստը ճշտելը հնարավոր չէ:

Ըստ Հովհաննեսի խոսքերի, դա «մարդկային թիվ» է այլ ոչ հոգեվոր արարածի, և դա հաստատում է այն փաստը, որ գազանը երկրային արարած է և սիմվոլիզացնում է մարդկային կառավարությունը: 6 թիվը թերի է 7-ի առջև, այդ պատճառով էլ 666 «եռակի» վեց թիվը՝ համապատասխան անվանում է համաշխարհային հսկայական քաղաքական համակարգի համար, որը Աստծո աչքերում շատ ու շատ հեռու է կատարելությունից: Համաշխարհային քաղաքական գազանը իր վրա է վերցրել գերագույն իշխանությունը, կրելով 666 անուն-թիվը, և մեծ քաղաքականության, համաշխարհային կրոնների և խոշոր կապիտալի միջոցով ճնշում է մարդկությանը ու Աստծո ժողովրդին:

Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի պրոֆեսսոր Ալեքսեյ Իլյիչ Օսիպովը համարում է, որ 666 թվի առաջացումը ունի հետևյալ բնությունը՝ ամեն տարի Սողոմոն թագավորին տալիս էին 666 տալանտ (հրեական տալանտը ուներ 44,8 կգ. կշիռ) ոսկի (2Փար.9:13, 3Թագ.10:14): Դա ավելի քան 32 տոննա է: Քանզի, չնայած քրիստոնեության այսօրվա տարածման, առաջին քրիստոնեական տեքստերը գրվել են հիմնականում հրեաների կողմից և հրեական միջավայրում, այս այլաբանությունը նրանց կողմից բառացի է ընդունվել՝ որպես իշխանության, հարստության, փառքի և այլ աշխարհիկ բաների ցուցանիշ: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ մինչ այսօր, Սողոմոնի թագավորության ժամանակաշրջանը, հրեաների համար ամենամեծ բարձունքի ժամանակաշրջանն է և նրանք համարում են, որ մեսսիայի գալով կվերականգնվի Իսրաելի թագավորությունը իր ամբողջ հզորությամբ և փառքով, բայց արդեն ամբողջ աշխարհում:

6 հունիսի 2006 թվական կամ 06.06.06 — «ճակատագրական» օր էր, և ճանաչում էր ստացել միայն այն բանի շնորհիվ, որ օր/ամիս/տարի ֆորմատով գրելու դեպքում՝ 6/6/06, նման էր գազանի թվին: Այս փաստը լայն հասարակական ռեզոնանս ստացավ այն երկրներում, որտեղ քրիստոնեությունը լուրջ ազդեցություն էր ունեցել կուլտուրայի ձևավորման վրա՝

  • Ուկրաինայի Գերագույն Ռադան տեղափոխես իր նիստը 2006 թվականի հունիսի 6-ից - հունիսի 7-ը:
  • Քրիստոնյա-ևանգելիստների համաշխարհային կազմակերպությունը՝ Հոլանդիայում կոչ արեց բոլոր հավատացյալներին այդ օրը կազմակերպել շուրջօրյա հերթափոխային աղոթքներ, որպեսզի «թույլ չտանք չար ուժերին տիրել»:
  • 06.06.06 ամսաթվից օգտվեցին նաև Սատանայի Եկեղեցու անդամները և ԱՄՆ-ում պետականորեն գրանցված ու այլ երկրների սատանիստական կազմակերպությունները, որպեսզի տոնեն իրենց եկեղեցու հիմնադրման 40 ամյակը: Ընդ որում, Սատանայի Եկեղեցու գերագույն քուրմ Պիտեր Գիլմորը հայտարարեց, որ իր կազմակերպության անդամների համար այս ամսաթիվը ոչ մի սիմվոլիկ նշանակություն չունի և որ այդ փաստը պաշտոնապես տոնելու համար, 2006 թվականի հունիսի 6-ը ընտրվել է միայն այն բանի համար, որ «նախախնամությունները ծաղրենք»:
  • Այս օրվա վրա ընկավ Ա.Ս.Պուշկինի ծննդյան օրը (207 ամյակը): Այդ համընկնման առիթով, «Evil» խումբը բաց թողեց «Նվեր պոետին» սկավառակը, նրա քնարերգության տողերով, որտեղ հումորով մոտեցավ Պուշկինի գրվածքներում չարի առկայության թեմաներին:
  • «Deicide» ամերիկյան դուետ-մետալ-խումբը ուզում էր բաց թողնել իր նոր՝ «The Stench of Redemption» ալբոմը, բայց ժամկետների մեջ չտեղավորվեց, ինչի արդյունքում այս օրը բաց թողնվեցին միայն երկու երգերի՝ «Homage for Satan» և «Crucified for Innocence», օֆիցիալ ռելիզները:
  • Նմանատիպ ճակատագրի արժանացավ նաև «Slayer» թրեշ-մետալ-խմբի նախաձեռնությունը, և այդ օրը նրանք միայն սահմանափակ տիրաժով բաց թողեցին «Eternal Pyre» սինգլը՝ «Cult» նոր երգով:

666 թիվը, լինելով «գազանի թիվ», հաճախ օգտագործվում է սատանիստական նրբերանգներ տալու համար՝ մասնավորապես, դա հաճախ օգտագործում են բլէք-մետալ նվագող երաժիշտները: Այս թիվը նաև օգտագործվում է որպես գովազդ, հաճախորդներ գրավելու համար, կամ ուղղակի որպես կատակ, չնայած որ նման գործածությունները դատապարտվում են եկեղեցականների կողմից: Եթե գումարենք ռուլետկայի բոլոր թվերը, ապա կստանանք 666:

Կենցաղային սնոտիապաշտության մեջ հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիան արտահայտվում է հետևյալ կերպ՝

  • 1998 թվականին, Ուկրաինայում, Ժիվոնաչալնի Տրոիցայի Եկեղեցու հավատացյալների խնդրանքով, Վորոնցով քաղաքում, եկեղեցու կողքով անցնող ավտոբուսային երթուղու համարը փոխվեց 666-ից՝ 616 (այսինքն «գազանի թվի» մի տարբերակից՝ մյուսի):
  • 1999 թվականին, «բազմաթիվ զբոսաշրջիկների խնդրանքով, ովքեր չէին ուզում երթևեկել «սատանայական վեցերով» գնացքով, Օստաշկով-Մոսկվա մարդատար գնացքի համարը փոխվեց 666-ից՝ 604»:
  • Նման համարափոխում կատարվեց նաև Ուկրաինայում 2000 թվականին՝ Լուգանսկ-Սիմֆերոպոլ գնացքի համարը փոխվեց՝ 666-ից, դառնալով 242:
  • 2007 թվականի, Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունների ժամանակ, Իրկուտսկի շրջանային ընտրական հանձնաժողովը հրաժարվեց 666 համարի ընտրատարածք ստեղծել, հիմնավորելով դա 2003 թվականի ընտրությունների ժամանակ նույն համարի ընտրատարածքում եղած տհաճություններով:
  • Կրիվոյ Ռոգ քաղաքում կա 666 բորտային համարն ունեցող տրոլեյբուս, որը երթևեկում է 13-րդ երթուղով:
  • Նիժնի Նովգորոդում, 13-րդ երթուղով երթևեկում է 1666 բորտային համարով տրոլեյբուս:

Ուրիշ կուլտուրաներում, «գազանի թիվը» ընկալվում է այլ կոնտեքստներով՝

  • Չինաստանում և այլ Ասիական երկրներում, ի տարբերություն Եվրոպայի, 6-ը երջանիկ թիվ է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ 2006 թվականի հունիսի 6-ին (06.06.06), Սինգապուրում երեք անգամ ավելի շատ ամուսնություններ են գրանցվել քան սովորաբար:
  • Իսլամում, կոնկրետ 666 թվի մասին ոչինչ ասված չէ, բայց կեղծ առաքյալ Դաջալի (անտիխրիստ) մասին պատմությունը առկա է նաև այստեղ: