Արքայադուստրը, իր գեղեցկությամբ նման էր լուսնի և գեղում էր բոլորին, ով գեթ մեկ անգամ հայացք էր նետել նրա վրա:
Օրերից մի օր, մի դերվիշ, որոշել էր մի պատառ հաց համտեսել: Հազիվ էր նա հացը մոտեցրել բերանին, երբ հանկարծ նկատեց արքայադստերը և զարմանքից քարացավ: Նրա ձեռքերը թուլացան և հացն ընկավ գետնին:
Անցնելով, արքայադուստրը ժպտաց դերվիշին: Ոգևորությունից դող ընկավ դերվիշի մարմնում: Հացը մնաց ընկած փոշու մեջ, իսկ ինքը զրկվեց խոսելու ունակությունից: Այս էքստազային վիճակում դերվիշը մնաց յոթ տարի: փողոցը նրա համար տուն դարձավ, իսկ թափառող շները՝ հարևաններ:
Խելագար դերվիշը հոգնեցրեց արքայադստերը, և նրա թիկնապահները որոշեցին սպանել դերվիշին:
Իմանալով դա, արքայադուստրը կանչեց դերվիշին և ասաց՝
– Մեր միությունն անհնար է: Դու պետք է անմիջապես հեռանաս քաղաքից, քանզի իմ ծառաներն ուզում են սպանել քեզ:
Դժբախտ սիրահարվածը նրան այսպես պատասխանեց՝
– Այն պահից, երբ տեսա քեզ՝ կյանքը կորցրեց իր արժեքն ինձ համար: Նրանք անմեղ արյուն կթափեն: Սակայն մեռնելուցս առաջ, խնդրում եմ կատարես իմ միակ ցանկությունը, քանի որ դու ես իմ մահվան պատճառը: Ասա, խնդրում եմ, ինչու՞ այն ժամանակ ժպտացիր ինձ:
– Հիմար,- պատասխանեց արքայադուստրը: – Երբ ես տեսա, թե ինչ ծիծաղի առարկա ես դարձել, ես ժպտացի խղճահարությունից և միայն:
Այս խոսքերով արքայադուստրը հեռացավ:
«Թռչունների խորհրդարանը» աշխատության մեջ, Ատտարը խոսում է մարդու կողմից սուբյեկտիվ էմոցիաների սխալ մեկնաբանության մասին, որոնք սնում են նրա հավատը նրանով, որ նրա կողմից վերապրված որոշակի փորձը («արքայադստեր ժպիտը»), մի յուրահատուկ պարգև է իրենց համար («երկրպագություն»), որի օգնությամբ նրանք կարող են ինչ-որ բան ձեռք բերել, այն դեպքում, երբ իրականում այդ փորձը կարող է բոլորովին ուրիշ բան նշանակել («խղճահարություն»):
Քանզի այս տիպի գրականության մեջ օգտագործվում են սեփական արտահայտման ձևերը, շատերը սխալ պատկերացում են ստեղծել սուֆիստական դասականների մասին, ենթադրելով, որ դրանք ոչ մի կապ չունեն հոգեբանական վիճակների նկարագրման հետ: