Մի անգամ, մութ գիշերով, անմարդ ճանապարհի վրա երկու մարդ հանդիպեցին:
– Ես մի խանութ եմ փնտրում, որը կոչվում է «Լապտերների խանութ», այն պետք է որ մոտակայքում լինի, – ասաց նրանցից առաջինը:
– Ես հենց այս վայրերում էլ բնակվում եմ, և կարող եմ քեզ ճանապարհը ցույց տալ, – ասաց երկրորդը:
– Ես ինքս էլ կարող եմ գտնել այն՝
...ինձ մանրակրկիտ տեղեկություններ են տրվել և ես այդ ամենը գրի եմ առել:
– Այդ դեպքում ինչու՞ ես հարցնում ինձ:
– Հենց այնպես:
– Դու, երևի թե ավելի շատ քեզ զրուցակից ես փնտրում այլ ոչ թե օգնություն:
– Երևի թե այդպես էլ կա:
– Բայց ամեն դեպքում, քանի որ հեռվից ես գալիս, քեզ համար ավելի օգտավետ կլիներ հետագա ցուցումները ստանալ տեղացուց, մանավանդ որ, հիմա սկսվում է շատ դժվար ճանապարհի հատված:
– Ես լիովին վստահում եմ իմ նախնական տեղեկատվությանը, որն ինձ օգնել է այստեղ հասնել: Ես համոզված չեմ, որ կարող եմ ևս որևե մեկին վստահել:
– Եվ այսպես, դու ընդունակ ես եղել հավատ առաջնային ինֆորմացիային, սակայն քեզ չե՞ն սովորեցրել, թե ինչպես ճանաչել նրան, ում կարող ես վստահել հետագայում:
– Այո, դա այդպես է:
– Իսկ դու ուրիշ նպատակներ ունե՞ս:
– Ոչ, միայն գտնել «Լապտերների խանութը»:
– Պատասխանի խնդրում եմ իմ հետևյալ հարցին՝ ինչու՞ ես դու այն փնտրում:
– Որովհետև ինձ հեղինակավոր ձևով ասվել է, որ այնտեղ, որտեղ լապտերներ են վաճառում, գոյություն ունեն այնպիսի սարքեր, որոնք օգնում են մարդկանց կարդալ մթության մեջ:
– Դու ճիշտ ես: Բայց դա միայն ենթադրություն է և կիսատ տեղեկատվություն: Գոյություն ունի ևս մեկ նախնական պայման: Գիտե՞ս դու այդ մասին:
– Չեմ հասկանում թե ինչի՞ մասին ես խոսում:
– Լապտերի տակ կարդալու հնարավորության նախնական պայմաններից է այն, որ դու պետք է կարդալ իմանաս:
– Դու դա չես կարող ապացուցել:
– Իհարկե, այս մութ գիշերով...
– Իսկ ի՞նչ է նշանակում «կիսատ տեղեկատվություն»:
– Տվյալ դեպքում, տեղեկատվության ոչ լիարժեքությունը կայանում է նրանում, որ «լապտերների խանութը» գտնվում է նույն վայրում, որտեղ և գտնվել էր առաջ, բայց հենց լապտերները տեղափոխել են մի ուրիշ վայր:
– Ես չգիտեմ թե ինչ բան է «լապտեր», բայց ինձ համար ակնհայտ է, որ «Լապտերների խանութը» հենց այն վայրն է, որտեղից կարելի է լապտեր ձեռք բերել: Հենց այդ պատճառով էլ այն անվանվում է «Լապտերների խանութ»:
– Դու իրավացի ես, բայց բանը նրանում է, որ «Լապտերների խանութ» հասկացությունը կարող է ունենալ երկու տարբեր նշանակություն՝ առաջինը, այն կարող է նշանակել, որ այնտեղ կարելի է լապտեր ձեռք բերել, իսկ երկրորդը՝ որ դա վայր է, որտեղ ժամանակին լապտերներ են վաճառվել, բայց հիմա այնտեղ արդեն լապտեր չկա:
– Դու դա չես կարող ապացուցել:
– Գիտես, դու շատերի վրա կարող ես հիմարի տպավորություն թողնել:
– Քեզ էլ շատերը կարող են հիմար անվանել: Դու երևի գաղտնի նպատակ ունես գնորդներին ուղարկել այնտեղ, որտեղ քո բարեկամներն են լապտեր վաճառում, կամ էլ բոլորովին չես ուզում, որ ես լապտեր ձեռք բերեմ:
– Ես ավելի վատն եմ, քան դու ենթադրում են: Փոխանակ քեզ «Լապտերների խանութ» խոստանամ և սնեմ քո մերկ ենթադրությունները այն փաստով, որ այնտեղ կգտնես քո խնդիրների լուծումը, ես ուղղակի ի սկզբանե ստուգում եմ, թե գիտե՞ս արդյոք կարդալ: Ես ուզում եմ իմանալ, թե երբևե բախտ վիճակվե՞լ է քեզ գտնվել նման խանութի մոտակայքում կամ երբևե այլ ճանապարհով լապտեր գնե՞լ ես արդյոք:
Այս բառերից հետո, երկուսն էլ տխուր նայեցին միմյանց և բաժանվեցին:
Շեյխ Պիր Պատտարին, այս պատմության հեղինակը, մահացել է Հնդկաստանում 1632 թվականին: Նրա դամբարանը գտնվում է Մերութում:
Համարվում է, որ նա թելեպատիկ կոնտակտի մեջ է եղել «անցյալի, ներկայի և ապագայի ուսուցիչների» հետ, և նրանք իրենց ուսմունքները երկիր են հաղորդել նրա, սովորական կյանքի իրադարձությունների մասին պատմող հատուկ պատմությունների միջոցով: