Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Էլեկտրոջղաձգային թերապիա

Հոգեկան խանգարումների ժամանակ էլեկտրական հոսանքի օգտագործման մեզ հասած ամենահին տվյալները պատկանում են 16-րդ դարի սկզբներին՝ ճիշտ է, այն ժամանակ հոսանքի աղբյուրը փափուկ ասած էկզոտիկ էր, այդ դերում հանդես էր գալիս էլեկտրական կատվաձուկը:

Ավանդական էլեկտրոջղաձգային թերապիան սկսել են օգտագործել արդեն 30-ական թվականներին, սկզբից շիզոֆրենիայի բուժման համար, իսկ ավելի ուշ դեպրեսսիայի ծանր ձևերի բուժման համար: ԽՍՀՄ-ում այդ բուժման ձևը կիրառվում է 1938 թ-ից, իսկ լայն տարածում գտավ 40-50 ական թվականներին: Ժողովրդի մեջ էլեկտրաջղաձգային թերապիան ընդունեց իր շատ հասարակ և դաժան անվանման ձևը՝ Էլեկտրոշոկ:

Շատերի մոտ էլեկտրաջղաձգային թերապիան ասոցացվում է մի պրոցեդուրայի հետ, որն անցնում է Ջեկ Նիկոլսոնը, Միլոշ Ֆորմանի "Թռիչք կկվի բնի վրայով" կինոնկարում: Կինոնկարը նկարահանվել է Կեն Կիզիի հոյակապ գրվածքի մոտիվներով, ով երիտասարդ տարիներին որոշ ժամանակ աշխատել է հոգեբուժական հաստատությունում, որի բարքերը և կանոնները մեծ տպավորություն են թողել հեղինակի վրա և հումք դառել վերոհիշյալ գրվածքի համար: Հանուն արդարության պետք է նկատել, որ այն ժամանակ, երբ հոգեբուժության մեջ դեռևս պահպանված էին միջնադարյան երանգները, կային դեպքեր, երբ էլեկտրաջղաձգային թերապիան օգտագործում էին հիվանդների սանձահարելու համար:

Էլեկտրաջղաձգային թերապիայի մասին եղած կանխակալ կարծիքները գալիս են այն ժամանակաշրջանից, երբ այս պրոցեդուրան իրականացնում էին առանց անզգայացման և դա շատ ցավոտ գործընթաց էր: Պացիենտների մոտ նկատվում էին ջղաձգություններ, որի հետևանքով նրանցից մի մասը զրկվում էին ատամներից կամ տառապում էին կոմպրեսսիոն կոտրվածքներով: Էլեկտրաջղաձգային թերապիայի կիրառման առաջին տասնամյակում 1000 պացիենտներից մեկը մահանում էր: Հետագայում մահացելիությունը ընկավ մինչև մեկը 3000-ից: Հիմա այդ թիվը հասնում է 4,5-ը 100000-ից, ինչը կապված է անզգայացման հետ և չի գերազանցում ուրիշ վիրահատական միջամտությունների ժամանակ եղած մահացության թվին: Հիմա, էլեկտրաջղաձգային թերապիայի սեանսից առաջ, պացիենտին մտցնում են անգիտակցական վիճակի մեջ բարբիտուրատներով, որն էլ թույլ է տալիս խուսափել ուժեղ ջղաձգություններից և ցավային զգացողություններից, ինչն էլ բերում էր կոտրվածքների:

Հնարավոր բարդություններից խուսափելու համար, մինչև էլեկտրաջղաձգային թերապիա նշանակելը, հիվանդը անցնում է լրիվ նախնական զննում: Սեանսները անց են կացվում առավոտյան, դատարկ ստամոքսին: Պրոցեդուրայի ժամանակ հիվանդի գլխի երկու կողմերում գտնվող էլեկտրոդների վրա է ուղարկվում հատուկ սարքի՝ կոնվուլսատորի կողմից ստեղծված ցածր լարման հոսանք, որն էլ առաջացնում է ջղաձգության նոպա: Որպեսզի առաջանա ջղաձգության նոպա, որն այս թերապիայի ձևի մեջ հաջողության պարտադիր պայմանն է, հոսանքի ուժը հասցնում են 100-170 վոլտի 0,3-0,7 վայրկյան էկսպոզիցիայի դեպքում: Ջղաձգության նոպան սովորաբար ձգում է 30-60 վայրկյան: Սեանսից հետո կարող են առաջանալ տհաճ զգացողություններ՝ գլխացավեր, լարվածություն մկաններում, արյան ճնշման բարձրացում, սրտի զարկերի հաճախացում, որոնք էլ սովորաբար անհետանում են 1 ժամվա ընթացքում: Էլեկտրաջղաձգային թերապիան կազմված է օրը մեջ անց կացվող 10-16 սեանսներից:

Այս մեթոդը հոգեբուժության մեջ եղած ամենավիճելի մեթոդն է: Դրա հիմնական պատճառը երկարատև հետևանքներն են՝ հիշողության կորուստ, սովորաբար ռետրոգրադ ամնեզիայի տեսքով (բուժումից առաջ և հետո ընկած մի քանի ամիս ժամանակահատվածում ընկած իրավիճակները հիշելու ընդունակության բացակայություն): Մեծամասնության մոտ հիշողությունը վերականգնվում է: Այդ վերականգնումը կարող է ձգվել մի քանի օրից մինչև կես տարի: Հիվանդների փոքր տոկոսի մոտ որոշ դեպքերի հիշողությունը այդպես էլ չի վերականգնվում:

Էլեկտրաջղաձգային թերապիա անցած հիվանդների մոտ, ռեցիդիվի տոկոսը, մեկ տարի հետո կազմում է 30-60%, որը բավականին բարձր ցուցանիշ է: Թերապիայի այս ձևը լայն տարածում է գտել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Հայաստանում այն օգտագործվում է որպես վերջին միջոց, եթե մնացած մյուս միջոցները արդյունք չեն տվել և շատ ձգձգվող դեպքերում:

Էլեկտրաջղաձգային թերապիան ազդում է տրիցիկլիկ հակադեպրեսսանտի նման, չնայած որ նրա ազդեցության մեխանիզմները դեռևս գաղտնիք են մնում: Չնայած դրան, նրա նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին նորից աճել է՝ տարեկան այս թերապիայի մեթոդից օգտվում է 100000 մարդ: Ամերիկյան հոգեբուժների տվյալներով, էլեկտրաջղաձգային թերապիան օգնում է մնացած մեթոդներով չբուժված հիվանդների մոտ 80%-ին: Շատ հայտնի մարդիկ, ովքեր տառապել են դեպրեսսիայով, չեն խուսափել էլեկտրաջղաձգային թերապիայով բուժումից, օրինակ՝. Էռնստ Հեմինգուեյը, ռուս դաշնակահար Վլադիմիր Գորովցեվը և այլն:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты