ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ԸՆԿԵՐՆԵՐ ՉՈւՆԵՄ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X։

Ինձ անհրաժեշտ է մասնագետի կարծիք։ Ինչպես ինձ գնահատեմ, և ինչ անեմ ինձ հետ։

Ինձ անհանգստացնում է իմ հոգեկան վիճակի փոփոխականությունը։ Որպես օրենք ես 4 օր գտնվում եմ ակտիվ կյանքի տոնուսի մեջ, լինում եմ կյանքով լեցուն, ինքս ինձնից, իմ վարած կյանքից գոհ։

Սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց, և պատրաստ եմ նրանց հետ հաճույքով շփվել։

Ինքս ինձնով բավարարված լինելս արտահայտվում է նպատակասլացության, իմ պահանջների ռեալիզացման, ցանկացած դրված խնդրի լուծման հնարավորության, ինքս իմ մեջ համոզման և ինքս իմ նկատմամբ սիրո մեջ։

Այդ ընթացքում ես բազում օգտակար գործեր եմ անում, իմ ժամանակը հերիքում է ամեն բանի համար, ես ապրում եմ ամեն վայրկյանով։ Ինձ դուր է գալիս այդ վիճակը (և միշտ ձգտում եմ դրան)։ Սակայն 4 օրը վերջանալուց հետո, այդ վիճակը կտրուկ փոխվում է հակառակի։

Բացարձակ պարտադիր չէ, որ դրան նախորդի ինչ-որ դրամատիկ սթրեսսային իրավիճակ։ Ես կարծես այրվում եմ այդ 4 օրվա ընթացքում, և անհրաժեշտություն եմ զգում խեցու (տունիկի) մեջ մտնել, որպեսի շունչ քաշեմ և էներգիա հավաքեմ։ Այդ շրջանում եղած իմ վիճակը կարող եմ բնութագրել ինչպես մելանխոլիկ, ապատիկ, դյուրագրգիռ, ունենում եմ միայն մռայլ մտքեր, ամեն ինչից դժգոհ եմ լինում։ Սկսում եմ ատել իմ ընտանիքը և մտերիմ շրջապատին։ Բոլորի մեջ թշնամի եմ տեսնում։ Ուզում եմ ուրիշ, ավելի լիարժեք կյանքով ապրել։ Սակայն մտովի հասկանում եմ իրավիճակի աբսուրդությունը, և ավելի շատ եմ սկսում հայհոյել ինձ իմ զզվելի զգացողությունների համար։ Սակայն ուժ և ցանկություն չեմ ունենում դրանցից ձերբազատվելու համար։ Ուզում եմ նշել, որ ես ընկերներ չունեմ։ Երկու դպրոցական ընկերուհիներ, ում հետ հազվադեպ եմ շփվում։ Ես փորձում եմ գոնե ծանոթներ փնտրել, սակայն նրանք դեպի ինձ չեն ձգվում, այսինքն ես նրանց հետաքրքիր չեմ։ Ես միայնություն չեմ տանում՝ եթե երկար ժամանակ մենակ եմ մնում սկսում եմ պատերը ճանկռել (որպես օրենք սկսում եմ ուտել, կարող եմ ուտել շատ, անչափ, և ամեն ինչ)։ Հետո նորից սկսում են երանության 4 օրերը։ Ես կարող եմ ընդհանրապես չուտել, թույլ տալ օրգանիզմիս, որ թուլանա, սկսում եմ փոխել այն ամենը, ինչ բացիթող եմ արել անկման շրջանում։ Մի երկու խոսք ասեմ իմ մասին, որպեսզի պատկերը ավելի պարզ դառնա։ Թե չե միգուցե շատ անկարող պատկերացում թողնեմ Ձեզ վրա։ Ես 26 տարեկան մայր եմ։ Ուսանում եմ հեղինակավոր ԲՈւՀ-ի 3-րդ կուրսում։ Հանդիսանու եմ կազմակերպության բաժնի վարիչ (ենթակայության տակ ունեմ մի քանի մարդ)։ Բազում հետաքրքրություններ և հոբբի ունեմ։ Երբ անկման շրջանում եմ լինում, ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, սակայն առանց համ ու հոտի։ Առանց էմոցիաների և կրեատիվի։ Օրինակ՝. երեխայիս մանկապարտեզ եմ տանում լուռ, նույնպես ինքս իմ մեջ մտած գնում եմ աշխատանքի, այնտեղ նույնպես լռակյաց և չխոսկան եմ այնքան ժամանակ, մինչև խոսելու սուր անհրաժեշտություն չլինի, և այսպես բոլոր այդ օրերը։ Իսկ երբ դուրս եմ գալիս այդ վիճակից՝ մանկապարտեզ եմ տանում երգելով, վազքով, ճանապարհին երեխայիս հետ քննարկում ենք տարբեր թեմաներ, աշխատավայրս զարդարում եմ ծաղիկներով։ Բոլորին շնորհավորում եմ տոների կապակցությամբ ըստ հանգամանքների։ Առաջ այդ անկումները այնքան էլ հաճախ չէին։ Ես մանկուց, որպես ինքնապաշտպանական մեխանիզմ օգտագորխել եմ տրանսային վիճակները։ ՄԻ փոքրիկ սթրեսս կամ ուղղակի անգոհունակություն՝ ես միանգամից մտնում եմ իլլյուզիաների և ֆանտազիաների աշխարհ։ Ես ուղղակի հոյակապ անջատվում եմ, այսինքն կարող եմ երազել, պատկերացնել ինձ որտեղ ասես, և այդ ժամանակ փողոց անցնել և նույնիսկ շփվել մարդկանց հետ։ Ուզում եմ նորմալ մարդ դառնալ և միշտ ուրախանալ կյանքով։

Պատասխան՝

Հարգելի X

Ոչ մեկի կյանքն էլ հաստատուն չէ։ Կյանքի ընթացքւոմ տրամադրությունը փոփխվում է և եթե մարդ ունենում է չափից դուրս բարձր տրամադրություն, ապա անպայման դրան փոխարինելու են գալիս ապատիան և դեպրեսսիան։ Տրամադրությունը նույնպես, ինչպես ամեն բան բնության մեջ հավասարակշռված է և հարմոնիկ։ Ձեր նկարագրած տրամադրության փոփոխությունը ունի սինուսոիդալ բնույթ և ցիկլիկ է։

Բանը նրանում է, որ մարդը ունի բիոլոգիապես պարտադիր պրոցեսներ, որոնց խանգարման դեպքում տեղի է ունենում հենց այն ինչ հիմա տեղի է ունենում Ձեզ հետ։ Այդ պրոցեսսներն են՝ քունը, ուտելը, խմելը, շփումը, սեքսը։

Իմ կարծիքով Ձեզ մոտ վերջին երկուսը խանգարված են, այդ պատճառով էլ չեք ունենում ստաբիլ հոգեկան վիճակ, և վերջին երկուսը հագեցնում եք առաջին երկուսով՝ քնով և ուտելով։ Կփորձեմ Ձեզ հիասթափեցնել։ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Ձեզ անհրաժեշտ է լուծել Ձեր խնդիրները։ Հաշվի առնելով, որ դուք դեռ 26 տարեկան եք, և դեռ ամեն ինչ առջևում է, կարելի է ասել, որ անձի լուրջ փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ խնդիրը դեռևս Ձեզ անհանգստացնում է։

Ահա Ձեզ իմ խորհուրդը՝ գտեք Ձեզ համապատասխան զուգընկեր, և ապրեք նրա հետ լիարժեք կյանքով, եթե չեք ուզում ավելորդ քաշ հավաքել և վեր ածվել այնպիսի կերպարի, որը նույնիսկ ինքն իրեն դուր չի գա։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: