ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԴԺԲԱԽՏՈւԹՅՈւՆՆԵՐՍ ԱՆՀԱՋՈՂ ԱՆՈւՆԻՑՍ Է...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունը Լենա է։ Ես 20 տարեկան եմ և ապրում եմ Y քաղաքում։ Որոշեցի դիմել Ձեզ, քանի որ մեր քաղաքում դժվար է լավ հոգեբան գտնել, իսկ եթե նույնիսկ գտար, ապա դա ուղղակի շատ թանկ է։ Ապրում եմ մորս և հորս հետ։ Ավագ քույրս արդեն 29 տարեկան է և ամուսնացած է։

Ես էմոցիոնալ, շուտ վիրավորվող, հասնող մարդ եմ։ Բնավորությունս բարդ է։

Ըստ կենդանակերպի ես աղեղնավոր եմ՝ ծնվել եմ 1988 թվականի դեկտեմբերի 8-ին։

Ամաչկոտ եմ՝ շատ մամաչում եմ ինչ-որ մեկին զանգահարել, կամ մոտենալ օտար մարդու, ու ինչ-որ բան հարցնել։

Ես համոզված չեմ ինքս իմ վրա։ Չեմ կարողանում գտնեմ ինձ կյանքում։

Շրջապատս ինձ վերաբերվում է զզվանքով՝ օրինակ հասակակիցներս։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք իրենց մեջ տածում են, որ ես հիմար եմ։ Ես շատ դժվար եմ նրանց հետ կոնտակտ գտնում։ Նրանք չեն ուզում ինձ հետ ընկերություն անել, և ուղղակի անփութորեն են շփվում։ Կարծես թե ես կամ այսպիսին, և Աստված իմ հետ։

Անունիս մասին մտածել սկսեցի «Անբացատրելի, բայց փաստ» շարքի «Անունի գաղտնիքը» ծրագիրը դիտելուց հետո։

Խնդրում եմ օգնեք ինձ լուծեմ իմ խնդիրը՝ ինձ դեռ մանկուց «Լենա» անունը դուր չի գալիս։ Վերոհիշյալ ծրագիրը դիտելուց հետո, ես սկսեցի մտածել՝ արդյոք համապատասխանում է ինձ իմ անունը։ Դեռ մանկուց ինձ դուր է գալիս Ալյոնա անունը, և ես համարում եմ, որ Լենա և Ալյոնա անունները համարյա թե նույնն են։ Անուններին նվիրված բոլոր կայքերում գրվում է ՝ Ելենա (Ալյոնա) և բացատրվում, որ Ալյոնան՝ Ելենա անվան ժողովրդական ձևն է։ Ես համարում եմ, որ Ալյոնա անունը ավելի փափուկ է հնչում։ Ես խնդրեցի ծնողներիս փոխել իմ անունը, սակայն մայրս բարկացավ ասելով, որ դա ուղղակի իմ կապրիզն է, և որ ես նրան հունից հանում եմ, և ստիպում եմ գնալ իր հետ հոգեբանի մոտ, փոխանակ ուղղակի հանգիստ խոսենք և պարզենք իմ որոշման պատճառները։ Ընտանիքում առաջնորդը մայրս է, և եթե նրան ինչ-որ բան դուր չի գալիս, կանպատվի վերջին խոսքերով (կներեք), մեղադրելով ամեն ինչում։ Ես համարում եմ, որ նրա պատճառով է, որ որպես անձ իմ չկայանալու պատճառը՝ մայրս է։ Ես համարում եմ, որ նա ինձ հոգեբանորեն ճնշել է։ Նա ինձ ընտրության հնարավորություն չի տալիս։ Հիմնվում է իր փորձի վրա, ստիպում է որ ընդունեմ իր ընտրությունը, հետո էլ ասում է, որ ես ոչ մի բանի ընդունակ չեմ։ Ինձ շատ դժվար է այս իրավիճակից դուրս գալը՝ ես արդեն սովորել եմ, որ նա իմ փոխարեն ամեն ինչ որոշում է։ Ահա օրինակ՝. իմ ավարտական երեկոյին ես ուզում էի հագնել իմ շալվարով կոստյումը, որը ենթադրում էր ոչ մեծ կանացի փողկապ։ Ես հանեցի շորերս և սկսեցի արդուկել, մայրս խառնվեց և սկսեց սովորացնել, թե ինչպես է պետք արդուկել։ Փողկապը մի փոքր անհավասար էր կապված, և ես որոշեցի քանդել այն և խնդրեցի մորս նորից կապել, բայց ուղիղ՝ ես կարծում էի, թե նա փողկապ կապել գիտե։ Քանդելով, ես խնդրանքով մոտեցա նրան, իսկ նա սկսեց բարձր գոռալ ինձ վրա, բարկացավ և ասաց՝ որ հիմա արդեն ինչպես ուզում եմ, այնպես էլ կապեմ, և առանց փողկապի դպրոց չգամ, թե չե նա այլևս ինձ հետ չի խոսի։ Դրանից հետո նա խանութ գնաց, ուսուցիչների համար ծաղիկ գնելու։ Օգնեք ինձ խնդրում եմ, և իմ անվան հետ կապված հարցում, և հասակակիցներիս ու մորս հետ շփման հարցում։ Խորհուրդ տվեք թե ինչ անեմ։

P.S. Ես չեմ գնում հոգեբանի մոտ ընդունելության, որովհետև վախենում եմ նրա աչքերի մեջ նայել։ Չեմ գնում նաև ֆինանսական պատճառով, և որ մեր քաղաքում լավ հոգեբան ճարելը շատ բարդ է։

Պատասխան՝

Հարգելի Ալենա։

Ձեր նամակից ես հասկացա, որ Ձեր անունը փոխելու հիմնական իմաստը՝ Ձեր նախկին կյանքից փախչելն է։ Չեմ կարծում որ դա առողջ և հաջող միտք է։ Այո, փոխելով Ձեր անունը, Դուք կկիսեք Ձեր կյանքը երկու մասի, և միգուցե երկրորդ մասում կկարողանաք ապրել այնպես, ինչպես երազում եք։ Սակայն անունի փոխելը միայն պայմանական բնույթ է կրում նման դեպքերում։ Ի սկզբանե պետք է ուժ գտնել փոխելու Ձեր կյանքը և մոտեցումը շրջակա աշխարհին։ Եթե դուք չկարողանաք դա անել, ապա ինչքան էլ փոխեք Ձեր անունը, Ձեր մոտ ոչինչ չի ստացվի։ Հիշեք աշխարհի երեսին ապրում են բազում մարդիք Պոպկին ազգանունով (կամ ավելի տխուր ազգանուններով), ովքեր շատ հաջողակ են և չեն բողոքում իրենց ազգանունից կամ անունից։ Դուք ունեք լուծելու լուրջ խնդիրնե՝ մայրիկի և շրջապատի հետ, որի համար Ձեզ ավելի շատ անձնային աճ է անհրաժեշտ և անհրաժեշտ է մեծանալ՝ վերափոխվել երեխայից հասուն մարդու։ Ենթագիտակցաբար, Ձեր անունի փոխելը նշանակում է Ձեր համար երկու հիմնական բաներ՝ առաջինը դա ենթագիտակցական խարիսխն է՝. «Իմ բոլոր դժբախտությունները... երբ ես փոխեմ, իմ մոտ ամեն ինչ հիանալի կդառնա»։ Երկրորդը՝ անունս փոխելով ես կդառնամ Ալյոնա ով արդեն Ելենան չէ։ Ալյոնային ճանաչում են ինտերնետում, նրա հետ հարգանքով են շփվում՝ ինչպես հասուն մարդու հետ։ Ելենան հայտնի է ինչպես մարդ, ում հետ դիրեկտիվ են վարվում, միշտ ճնշում են, չունի արտահայտված «Ես»։ Բնականաբար ցանկություն կա դառնալու Ալյոնա, սակայն ավելի ճիշտ է դառնալ Ալյոնա չկորցնելով իրական անունը։ Երբեք մի մոռացեք, որ ինտերնետում ներկայացված Ալյոնան՝ Դուք եք, և դա կարողացել եք անել առանց փոխելու Ձեր իրական անունը (բազմաթիվ մարդիք ինտերնետում ներկայանում են Նիք-ով, և դա նորմալ երևույթ է)։ Ելենա անունը՝ շատ գեղեցիկ և հեքյաթային անուն է, որը արժե սիրել արդեն միայն այն պատճառով, որ ՁԵԶ ԱՅԴՊԵՍ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ։ Սա կլինի Ձեր անձի կայացման առաջին քայլը։ Դուք դեռ 20 տարեկան եք, և դեռ ամեն ինչ առջևում է։ Ես կարծում եմ, որ ավելի մեծ դեպրեսսիա կապրեք, երբ Ձեր անունը փոծելուց հետո, կհասկանաք, որ Ձեր շուրջը ոչինչ չի փոխվել։ Փոխվեք ինքներդ մնալով Ելենա։ Այ դա հաղթանակ կլինի և դրանով Դուք կցուցադրեք Ձեր ուժը։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ եթե դիմեիք հոգեբանի խորհրդատվությանը, միայն մեկ պայմանով, որ հոգեբանին ընտրեիք Դուք այլ ոչ թե Ձեր մայրը։ Ես համոզված եմ, որ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի։ Երբեք մի վախեցեք փորձելուց։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: