ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Դասի ժամանակ, որն Արևելքում կոչվում է "մակտաբ", մի աշակերտ մեծ հոգս էր պատճառում Ուսուցչին:

"Ասա Ա" (պարսկերեն՝ "ալեֆ"): Տղան միայն բացասաբար տարուբերում էր գլուխը և ամուր սեղմում շրթունքները: Ուսուցիչը համբերատար խնդրում էր նրան՝ "Դու այնքան լավ տղա ես, դե ասա Ա: Ախր քեզանից ինչ է գնում": Սակայն երեխայի հայացքը ակնհայտորեն դժկամություն էր արտահայտում:

Վերջապես, մի շարք փորձերից հետո, ուսուցչի համբերությունը հատեց: "Ասա Ա,- գոռաց նա Ա ասա": Ի պատասխան նա միայն "Մմ-մմ" լսեց:

Այդ ժամանակ ուսուցիչը մարդ ուղարկեց նրա հոր հետևից: Եվ այժմ արդեն երկուսով էին երեխային աղաչում, որ նա Ա ասի:

Վերջապես երեխան զիջեց և ի զարմանս բոլորի, հստակ և հատու ասաց Ա: Ուսուցիչը, ուրախացած իր մանկավարժական հաջողությամբ, բացականչեց՝ "Փառք Ալլահին: Հիասքանչ է: Իսկ հիմա ասա Բ":

Այդ ժամանակ տղան բողոքեց և ամբողջ ուժով հարվածեց բռունցքներով սեղանին: "Հիմա արդեն վերջ: Ախր ես գիտեի, թե ինչ է ինձ սպասում, եթե ես միայն Ա ասեմ: Այդ ժամանակ, Դուք բոլորդ կուզենաք, որ ես Բ ասեմ, իսկ հետո ես ստիպված պետք է լինեմ անգիր սովորել ողջ այբուբենը, իսկ հետո էլ՝ սովորել կարդալ, գրել, հաշվել: Ախր ես գիտեի, թե ինչու ինձ չի կարելի Ա ասել":

Նոսսրատ Փեզեշկիանից