Խալիիֆը մահամերձ պառկած էր, ընկղմված իր մետաքսե բարձերի մեջ: Խակիմները, իր երկրի բժիշկները, հավաքվել էին նրա շուրջը, և բոլորն էլ եկել էին այն եզրահանգման, որ Խալիֆին կարող է միայն փրկել մի բան՝ երջանիկ մարդու վերնաշապիկը, ինչը պետք է դնել Խալիֆի գլխի տակ: Սուրհանդակները, մեղուների նման սլացան ամենուր և ամեն քաղաքում փնտրում էին երջանիկ մարդուն, սակայն բոլորի մոտ ում հարցնում էին երջանկության մասին, կային միայն հոգսեր և վիշտ:
Վերջապես սուրհանդակները, արդեն հույսները կտրած, հանդիպեցին մի հովվի,
...ով ուրախ երգելով նախիր էր արածացնում: «Երջանի՞կ ես Դու» - հարցրեցին նրանից: «Ես չեմ ճանաչում ոչ ոքի, որ ինձանից երջանիկ լինի», - ծիծաղելով պատասխանեց հովիվը: «Այդ դեպքում տուր մեզ Քո վերնաշապիկը» - բացականչեցին սուրհանդակները:
«Ես այդպիսի բան չունեմ», - ասաց հովիվը:
Այն տարօրինակ լուրը, որ երկրի միակ երջանիկ մարդը, ում հանդիպել էին սուրհանդակները, չունի վերնաշապիկ, Խալիֆին ստիպեցին լուրջ մտորել: Երեք օր և երեք գիշեր նա ոչ ոքի իր մոտ չէր թողնում: Իսկ չորորդ օրը հրամայեց ժողովրդին բաժանել իր մետաքսե բարձերը, թանկարժեք քարերը, և ինչպես պատմում է առասպելը, Խալիֆն այդ օրվանից նորից դարձավ առողջ և երջանիկ:
ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ