Իր համեստ, ամենօրյա բաճկոնով, մոլլան գնաց մասնակցելու մի վաստակավոր քաղաքացու կազմակերպած տոնին: Նա հայտնվեց մետաքսե և թավշե փայլփլուն շորերի հոյակապության մեջ:
Հյուրերը, արհամարհանքով էին նայում նրա աղքատ հագուստին: Մոլլային միտումնավոր չէին նկատում, արհամարհական քիթները վեր էին քաշում և քշում էին հոյակապ ուտեստների ծանրությունից ճկված սեղանից:
Այդ ժամանակ մոլլան գնաց տուն, հագավ իր ամենագեղեցիկ բաճկոնը և վերադարձավ տոնակատարության վայր, արդեն խալիֆի պես՝ արժանապատվությամբ լցված:
Բոլոր հյուրերը սկսեցին նրա առաջ քծնել: Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր նրա հետ զրույցի բռնվել, կամ գոնե հիշել նրա արտահայտած իմաստուն բառերից գոնե մեկը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ տոնական սեղանը միայն նրա համար էր գցված: բոլոր կողմերից նրան ամենահամեղ պատառներն էին հյուրասիրում:
Մոլլան, փոխանակ ուտեր, ուտելիքը լցնում էր բաճկոնի լայն թևքերի մեջ: Ցնցված և հետաքրքրված հյուրերը նրա վրա հարցերի տարափ էին տեղում՝ "Հարգելի պարոն, այդ ի՞նչ ես անում: Ինչու՞ չես ուտում այն, ինչ Քեզ հյուրասիրում ենք":
Իսկ մոլլան, շարունակելով ուտեստները խցկել իր թևքերի մեջ, հանդարտությամբ պատասխանեց "Ես ազնիվ մարդ եմ, և եթե ճիշտն ասեմ, ապա Ձեր հյուրընկալությունը ոչ թե ինձ է վերաբերվում, այլ իմ բաճկոնին: Այդ պատճառով էլ բաճկոնը պետք է ստանա այն ամենը ինչին արժանի է":
Նոսսրատ Փեզեշկիանից