Միկրոբիոֆոբիա, միկրոֆոբիա, բացիլլոֆոբիա, բակտերիոֆոբիա (bacteriophobia) — մանրեներով վարակվելու վախ:
Բակտերիոֆոբիան հանդիսանում է կլինիկական ֆոբիա, որով տառապում են մարդիք, ովքեր ունեն մանրեներից և միկրոօրգանիզմներից պարալիզացնող վախի փորձ:
Մարդկանցից շատերը այն առարկաների նկատմամբ, ինչը նրանք ընկալում են որպես կեղտոտ՝ այնպիսի, ինչպիսին է զուգարանակոնքը, սակայն բակտերեոֆոբիաայի ժամանակ, այդ ընկալումը ունի բոլորովին ուրիշ բնույթ՝ վերաճում է վախի: Բակտերիոֆոբների վախը ստիպում է, որ նրանց վարքագիծը անցնի բոլոր ռացիոնալ և գիտակցական սահմանները:
Նրանք չեն սահմանափակվում միայն մաքուր տարածություններ գերադասելով այլև անհագ ճիգերով մաքուր են պահում իրենց շրջակա միջավայրը: Բակտերիոֆոբներին անհրաժեշտ է իրենց ձեռքերով կառուցել ամբողջ իրենց շրջապատող միջավայրը և այդ ամենը մշտական հսկողության տակ պահել, որպեսզի խուսափել մանրեներից և բակտերիաներից: Համարյա թե իրենց ամբողջ օրը նրանք նվիրում են այդպիսի իրավիճակներից խուսափմանը:
Ամենատարբեր անծանոթ առարկաների հետ շփման ժամանակ, նրանք համարում են, որ վարակվել են մանրեներով, միևնույն ժամանակ կարող են ունենալ տագնապի նոպաներ՝ զգալով մահվան անմիջական վտանգ:
Բակտերիոֆոբիայի պատճառները սովորաբար ընկած են մանկությունում եղած տրավմատիկ իրավիճակներում: Բակտերիոֆոբիան կարող է զարգանալ եթե մարդը (կամ նրա մոտ շրջապատից ինչ-որ մեկը), բակտերիալ կամ մանրեային ինֆեկցիայի հետևանքով լուրջ հետևանքների զոհ է դարձել: Այս ֆոբիան կարող է առաջանալ նաև թյուրիմածաբար՝ որոշ հիվանդություններ ոչ ճիշտ պատկերացնելու դեպքում, օրինակ՝. մարդը, ում մայրը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, կարող է բակտերիոֆոբ դառնալ, չնայած որ այդ հիվանդության առաջացման պատճառները ոչ մի կերպ կապված չեն բակտերիաների կամ մանրեների հետ:
Տասնյոթերորդ դարում, մի հոլանդացի միկրոբիոլոգ, նայելով մանրադիտակի մեջ նկատեց ինչ որ բանի առկայություն, որն անվանեց "animalcules" – նա հայտնաբերեց բակտերիաներ: Իհարկե, այդ միաբջիջ օրգանիզմները միշտ էլ եղել են մեր աշխարհի մի մասնիկը՝ նույնիսկ նրանց բացահայտումից առաջ:
Այն տեսության ընդունումը, որ ցանկացած հիվանդությամբ վարակվելը տեղի է ունենում մանրեների միջոցով, դարձավ հիվանդությունների մանրեների տեսության հիմքը: Հիվանդությունների մանրեների տեսությունը սկիզբ դրեց ժամանակակից բժշկական ընթացակարգերի մի ամբողջ ցանցի:
Առաջին աշխատությունը՝ "Ինֆեկցիոն հիվանդությունների մանրեաբանական տեսությունը", հրատարակվեց 1762 թվականին՝ Վիաննացի բժիշկ Մ.Ա.Պլենկիզի (М. А. Plenciz) կողմից: Սակայն այս տեսության հեղինակ են համարում Լուի Պաստյորին, ով իրեն նվիրել էր այս տեսությանը: Պաստյորը քիմիկոս և ֆիզիկոս էր և շատ քիչ բան էր հասկանում կենսաբանությունից, սակայն շատ հարգված և ազդեցիկ մարդ էր: Նրա ֆոբիկ վախը ինֆեկցիաների նկատմամբ, նրա հավատը, մանրեների ռազմատենչության և չարամտության մեջ և նրա ուժեղ ազդեցությունը ժամանակակիցների վրա, հեռուն գնացող հետևանքներ ունեցան և գիտնականները համոզվեցին մարդու համար մանրեների վտանգավոր լինելու մեջ: Այսպես սկսվեց բկտերիոֆոբիայի դարաշրջանը, որն ձգվում է առ այսօր:
Վերքերի և այլ տրավմաներկ վարակման վախը լայնորեն տարածված է: Իրականում, հակաբիոտիկները, որոնք "կանխարգելում են վարակը", ունեն իրենց ոչ ավելի պակաս վտանգավորությունը և շատ դեպքերում խաթարում են օրգանիզմի ինքնաբուժումը:
Մանրեաբանական տեսության լայն տարածումը և հետևաբար, լայնատարած վախը վարակվելուց բերեց բազմաթիվ ջանքերի և վախերի: Մարդիկ սկսեցին ամեն կերպ խուսափել այս սարսափելի և չարամիտ մանրեներից: Մարդիք սկսեցին մշտական պայքար ծավալել նրանց դեմ, համարելով, որ այլընտրանքը հավասարազոր է մահվան:
Բնակչությանը խորհուրդ էր տրվում եռացնել սնունդը և ջուրը, ախտահանել այն ինչ հնարավոր է, վախեցնելով մահվան վտանգով:
Մանրեների և բակտերիաների ոչնչացման ժամանակակից պրակտիկան բերեց նրան, որ արդյունքում մենք ստացանք ամենատարբեր դեգեներացիաներ և նոր՝ յաթրոգեն (դեղօրայքային գենեզի) հիվանդություններ:
Մանրեների և բակտերիաների մասին անհանգստությունը՝ մեր իմունային համակարգի խնդիրն է այլ ոչ թե մեր:
Կան մի քանի նկատելի ախտանիշներ և նախանշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը տառապում է բակտերիոֆոբիայով: Օրինակ՝ մարդը կարող է խուսափել ձեռքսեղմումից, մշտապես հեռավորություն պահպանել ուրիշ մարդկանցից, կամ նույնիսկ փակել բերանը ամեն անգամ, երբ խոսում են զրուցակիցները: Բակտերիոֆոբիան կարող է արմատներ ունենալ, որոնք սկիզբ են առնում ուրիշ ֆոբիաներից կամ հոգեկան լարվածություններից՝
- Վախ մտերմությունից:
- Վախ մարդկանցից:
- Վախ սոցիալական հարաբերություններից:
- Վախ ի վիճակի չլինել հսկել իրենց շրջակա միջավայրը:
- Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշը կարող է պատճառ հանդիսանալ այն բանի, որ մարդը ժամանակ հատկացնի այնպիսի մանրուքների ինչպիսին է մշտական ձեռքերի լվանալը:
- Օբսեսսիվ-կոնպուլսիվ խանգարում (սա կարող է նաև զարգանալ եթե բակտերիոֆոբիան չի բուժվում):
Բակտերիոֆոբիայի ախտանիշները տատանվում են մարդուց մարդ: Որոշ մարդիկ, այս դեպքում կարող են իրենց մի փոքր անհարմար զգալ, կարող է սրտները խառնել կամ կարող են քրտնել: Սպեկտրի հակադարձ կողմում մարդիկ են, ում այս ֆոբիան այնքան ուժեղ է վարկաբեկել, որ նրանք տագնապի և պանիկայի նոպաներ են ունենում: Բակտերիոֆոբիայի ախտանիշները հետևյալն են՝ չորություն բերանի մեջ, բարձր քրտնարտադրություն, բարձր զգայունություն, գլխապտույտ, շնչարգելություն, մկանային լարվածություն, դող, տախիկարդիա, հիպերվենտիլյացիա, իրավիճակի վրա հսկողության կորստի զգացողություն, սեղմվածության զգացողություն, դժբախտության սպասումի ամեն ինչ կլանող զգացմունքից ձերբազատվելու անկարողություն:
Հիմնականում բակտերիոֆոբները գիտակցում են, որ մանրեներից և բակտերիաներից վախը իռացիոնալ է և լրջորեն խանգարում է իրենց ամենօրյա գործունեությանը:
Անսահման վախը վարակվելուց կարող է հոգնեցնող պայման հանդիսանալ և լուրջ դեր խաղալ մարդու հասարակական ու անձնական կյանքի և պաշտոնական պարտականությունների կատարման ընթացակարգի մեջ: Չբուժած բակտերիոֆոբիան ազդում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա:
Հաճախ բակտերիոֆոբները դիմում են ամենատարբեր ուղղությունների բժիշկների: Բակտերիոֆոբիա ախտորոշումը հաստատվելուց հետո, այդ հիվանդը ուղարկվում է հոգեթերապևտի մոտ՝ հետագա գնահատման և բուժման համար:
Ավանդական "խոսակցական" թերապիան, սովորեցնում է մարդուն ճանաչել և հսկել իր ֆոբիաները՝ քննարկման և գիտակցման ճանապարհով:
Հիպնոթերապիան ուղղված է ենթագիտակցության վերածրագրավորմանը: Թերապիայի այս ձևը հանդիանում է ամենաարդյունավետ և արագ մեթոդը: Սակայն այս դեպքում պետք է դիմել միայն լուրջ արհեստավարժ մասնագետի օգնությանը:
Հոգեթերապիայի արդյունավետ ուղղություն է համարվում կոգնիտիվ թերապիան: Այս թերապիայի ժամանակ կատարվում են փոփոխություններ վարքագծում՝ մշտական գործնական պարապմունքների միջոցով, կամ էլ օգտագործում են էքսպոզիցիայի թերապիան կամ դեսենսիբիլիզացիոն մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակի ենթարկվում է մանրեների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Վերջ ի վերջո ազդեցությունը կարող է ուղղակի դառնալ (իհարկե՝ հսկվող իրավիճակում):
Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը (ՆԼԾ) հիմնականում հիմնվում է գործնականի և ուսումնասիրության վրա՝ թե ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը: ՆԼԾ-ի համաձայն, ֆոբիան հանդիսանում է մեր ծրագրերի և "կոնստրուկցիաների" արդյունք, ինչը մենք ինքներս ենք ստեղծել, սակայն դա վատ է աշխատում: ՆԼԾ-ի օգնությամբ բացահայտվում են այդ կոնստրուկցիաները և վերածրագրավորվում են այնպես, որ ֆոբիան հասցվում է մինիմումի:
Կիրառվում են նաև աջակցության խմբերը և ռելաքսացիայի տեխնիկաները:
Բակտերիոֆոբիայի ծանր արտահայտումների ժամանակ կարող է նշանակվել հանգստացնող դեղօրայք: