ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Դեպրեսիայի բուժման հենց մի եղանակ | Հանճարեղությունն ու դեպրեսիան։ Մեծ գրողներ - Յոհան Գյոթե (1749-1832)


Պատանեկության տարիներին, Գյոթեն երկար ժամանակ գտնվում էր խորը դեպրեսիայի մեջ: Այդ դեպրեսիան դատարկ տեղում չեր առաջացել: Նրան նախորդել էր իրադարձությունների մի շարան, որն էլ իր խոր հետքն էր թողել Գյոթեի երիտասարդ հոգում:

19 տարեկան հասակում փլուզվում է նրա մեծ սերը Կատենկա Շոնկոպֆի նկատմամբ, որից անմիջապես հետո սպանում են նրա պաշտելի ուսուցչին՝ Յոհան Վինկելմանին: Այս լուրը պոետի համար, նրա խոսքերով՝. «ամպրոպ էր պարզ երկնքում» և շրջադարձային եղավ իր ամբողջ կյանքի համար:

Դեպրեսիայի բուժման հենց մի եղանակ | Հանճարեղությունն ու դեպրեսիան։ Մեծ գրողներ - Նիկոլայ Վասիլյեվիչ Գոգոլ (1809-1852)


Գոգոլը իր կյանքի ընթացքում տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Մոլուցքային շրջանում գրողն ուներ բազում ստեղծագործական մտքեր, լի էր ուժերով և էներգիայով, որն էլ վառ արտացոլել է իր ստեղծագործությունների մեջ: Սակայն ճոճանակը ճոճվում էր նաև դեպի հակառակ կողմ և բնականաբար սկսվում էր սև շրջան: Նրա ժամանակակից բժիշկները չէին կարողանում ճիշտ ախտորոշել և առավել ևս ճիշտ բուժում նշանակել այս հիվանդությանը: Նրանք գրողին բուժում էին փաթաթելով նրան թաց սավանի մեջ, իսկ հոգևոր ուսուցիչը՝ խիստ պասով (սովով): Սակայն այս մեթոդները ի վիճակի չէին թեթևացնելու հիվանդի հոգեկան տանջանքները:

Դեպրեսիայի բուժման հենց մի եղանակ | Հանճարեղությունն ու դեպրեսիան։ Մեծ գրողներ - Էռնեստ Հեմինգուեյ (1899-1961)


Հեմինգուեյի գրվածքներն անվանում են կյանքի դասագրքեր տղամարդկանց համար: Նրա ամենամեծ գրվածքներից է համարվում «Ծերունին և ծովը», որում համառ և հաճախորեն հնչում է հետևյալ լոզունգը՝ «Չհանձնվել: Գնալ մինչև վերջ: Հաղթել»: Հեղինակի պատկերը իրենից ներկայացնում է կենսուրախության տիպաժ, վարակիչ էներգիայի կուտակում, որն բավարարում էր և ստեղծագործելու և հաճույքների համար: Սակայն նրա ստեղծագործությունները շատ անկայուն են, իսկ հետաքրքրությունները և հաճույքները միշտ վերջանում էին հիասթափությամբ: Նա ամբողջ կյանքում դիմակ է կրել, որի տակ էլ թաքցրել է իր անսանձ բայց ճնշված և հիվանդագին հոգին, որն բռնկված էր զոհվելու ձգտումով:

Դեպրեսիայի բուժման հենց մի եղանակ | Հանճարեղությունն ու դեպրեսիան։ Մեծ գրողներ - Ջեկ Լոնդոն (1876-1916)


Հայտնի ամերիկացի գրողն իր կյանքին վերջ է տվել կյանքի 40-րդ տարում: Նրա մահը թվում է անբնական ու անմիտ: Լոնդոնի ստեղծագործությունների մեջ վառ և ցայտուն հնչում են կյանքի հիմնի հնչյունները: Նրա պատմվածքների հերոսները կամային և ուժեղ մարդիկ են, որոնք հաղթահարում են անասելի դժվարություններ: Նրանք նպատակներ են դնում, նպատակասլաց գնում դեպի դրանք և միշտ հաղթում, անկախ հանգամանքներից: Նրա գրվածքները կարդալուց հետո ապրելու մեծ ցանկություն է առաջանում: Իր գրվածքների համար, նյութերը, գրողը գտնում էր իր սեփական կյանքից՝ նրա կենսագրությունը կարելի է կարդալ մի շնչով, կարծես արկածային վեպ:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն - Մտորումներ


Իմ աշխատանքային փորձի տարիների ընթացքում, ստացել եմ բազմաթիվ նամակներ: Այդ նամակներում եղած անելանելիության և հուսահատության բառերը դադարում են մնալ որպես ուղղակի բառեր: Ամեն տողում բաբախում է ցավը, առկա է մթության զգացողությունը, ծավալվում են տարօրինակ խաղեր մահվան հետ: Այդ տողերը ապրում էին իրենց անկախ կյանքով և բոլորովին աննկատ իրար միանալով ներգրվեցին այս բաժնում:

 

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն - Իմ Դեպրեսիան


Կյանքը քո կախված կլինի քո առջև

և կդողդողաս դու գիշերը և ցերեկը

և համոզված չես լինի քո կյանքում:

/Երկրորդումն օրինաց 28:66/

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան - Հաղորդություն


Ինձ մեջ չմնաց ոչ ծիծաղ, և ոչ խիղճ,

Երկնքիս կտորն արևայուղի հետ չորացավ:

Երբ երկինքը այնպես կապույտ էր ինչպես կապույտ օվկիանոսը, երբ առավոտը լցնում էր խիտ մոխիրով մարգագետինները և ձորակները, երբ արևը կայծկլտում էր իմ սիրելիի աչքերի պես, ՆԱ մտավ իմ հոգու տունը: Առանց թակոցի կամ զգուշացման:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 1: Սկիզբ


Ամեն ինչ կատարվում է շատ դանդաղ: Դա նման է նրան, թե ինչպես է մամռակալում գետը: Աննկատելի նրա մակերևույթը ծածկվում է ջրոսպի բարակ շերտով: Կայծկլտող և թափանցիկ ջուրը դառնում է խամրած և լճացած: Որտե՞ղ է այն սահմանը, որից հետո կյանքով լցված գետը դառնում է հոտած ջրով լցված ճահիճ:

Որտե՞ղ է այն սահմանը,

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 2: Ամեն ինչ վերջացավ


Անցնում են օրեր, որոնք դառնում են շաբաթներ: Նա արդեն բավականին ամուր է նստել իմ մեջ: Սկզբից ես փորձում եմ խիզախել: Ինձ ստիպում եմ ժպտալ, փորձելով անցնել մռայլ սաղավարտի միջով, որն ընկած է երեսիս, բայց օրեցօր ժպիտս ավելի շատ հիմար ծամածռություն է հիշեցնում: Աչքերս խամրում են և համարյա ոչինչ չեն արտահայտում: Չնայած ոչ՝ նրանց մեջ դատարկություն և վախ կա:

Խոսքս դառնում է ալարկոտ, իսկ բառապաշարս արդեն համեմատելի է Ֆիմա Սոբակի բառարանի հետ և հետզհետե մոտենում է Էլլոչկա Լյուդոեդկայի բառապաշարին:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 3: Ձմեռ


Անհետանում են զարմանալու և զգալու ընդունակությունները: Դեռևս որոշ բաներ զարմացնում են: Զարմացնում է այն, որ մարդիկ կարող են իրար հետ ինչ-որ բանի մասին խոսել: Նրանց հետաքրքիր է ապրելը, նրանք ինչ-որ բաներ են ուզում իմանալ, ինչ-որ բաներ են փոխում, ձգտումներ ունեն և անում են հարյուրավոր ուրիշ տարբեր բաներ: Նրանք շարժվում են բռնկված կյանքի հոսքով նույնիսկ չմտածելով այդ մասին: Նրանք գիտեն ինչ անել, ինչպես ապրել, ուր շարժվել:

Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 4: Անտարբերություն


Անտարբերություն: Երբեմն ինձ թվում է, որ անտարբերությունը դա զգացմունք է: Այն ամենն, ինչ հուզում էր և կոչում պատասխան բաբախյուն, թվում է անիմաստ և ևս մի անգամ էլ անիմաստ: Ոչ, ավելի ճիշտ դրսում ոչինչ էլ չի փոխվել և աշխարհը առաջվա պես կենդանի է և ուրախ:

Իսկ ներքուստ ամեն ինչ ամորձատված է և մահացած՝ ես նայում եմ աշխարհին, նայում ինձ շրջապատող մարդկանց և զգում եմ...

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 5: Այստեղ և հիմա


Ես չգիտեմ թե որ ժամանակի մեջ ապրեմ: Ինչքան երկար եմ ես սովորել ապրել այստեղ և հիմա: Բայց այս պահին այդ իմացությունն աշխատում է իմ դեմ: Փորձում եմ փրկությունս գտնել անցյալի մեջ, սակայն այնտեղ միայն հիշողություններ են, որոնք հալեցնում են մեղքի սառույցը:

Բոլոր լավ բաները անվերադարձ մոռացվել են: Ապագայու՞մ... Ին՞չ ապագայի մասին է խոսքը: Ես ապագա չունեմ: Իսկ ներկան: Որտեղ է այդ անտեր այստեղն ու հիման: Այնտեղ, որտեղ ամեն բջիջով հենց այստեղ և հենց հիմա զգում ես բութ և տնքացող ցավ,

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 6: Շփում հավերժի հետ


Իսկ օրերը գլորվում են, ինչպես հավերժության կողմից հմտորեն տաշած և մեկը մյուսին ճշգրտությամբ նման բիլյարդի գնդակներ: Նրանք խփվում են իրար մարմարյա չրխկոցով, պատրաստ լարվածությունից պայթել լռության մեջ իսկ ժամանակը շարունակում է հոսել անտեսանելի անդունդի միջով:

Մտքեր, որոնք զրկված են շարժումից: Լուսանում է... և նորից մի հերթական գնդակ է գլորվում: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած իրականություն, թող լինի ինչ ուզում է, միայն թե ոչ այս շարժումը:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 7: Մահ


Ինչ-որ մեկը ժամանակին ասել է՝. «Կամ դու զբաղվում ես կյանքով, կամ դու զբաղվում ես մահով»: Ես արդեն վաղուց կյանքով չեմ զբաղվում, իսկ մահն արդեն կողքիս է: Մենք նրա հետ քայլում ենք ձեռք ձեռքի տված: Եվ մտքերը: Այդ մշտական մտքերը մահվան մասին:

Նրանք լպրծուն որդերի կծիկի պես ամեն ինչ խառնշտում են գլխիս մեջ: Գժվեցնում են ինձ, ստիպելով մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին: Միայն այդ ժամանակ, զարմանալիորեն հստակ հասկանում ես նրանց, ով խիզախել է քայլ անել դեպի...

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 8: Քայլ ընդառաջ


Ոչ վիշտ, ոչ սեր, ոչ տխրություն, ոչ տագնապ, ոչ էլ ցավ կրծքում,

կյանքդ ուսերիդ ետևում է կարծես, և միայն կես ժամ առջևում:

Իոսիֆ Բրոդսկի

Տասներկու հարկանի շենքի տանիքին: Գրպանումս երկու էջանոց նամակ, որում իմ որոշման բացատրությունն է և ինձ հասկանալու և ներելու խնդրանք: Ամեն ինչ հստակ է և որոշակի:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Քայլ 9: Loss Of Soul


Ես դեռ չէի հասցրել արթնանալ, բայց արդեն գիտեի, որ ոչինչ չի փոխվել: Ոչ մի կաթիլ: Նա նորից իմ հետ էր: Իմ մեջ էր: Ինձնից դուրս էր: Իսկ այնտեղ դրսում գիշերը վերջանում էր թողնելով շուրթերի վրա ասֆալտի համ: Եվ գորշ մուկ - առավոտը, իր պոչով ցրել էր աստղերի կեսը, իսկ մյուս կեսը անհայտացավ, երբ փակվեց հսկայական երկնային զարդատուփի կափարիչը: Արևը դանդաղ բարձրանում է կառափնարան իր հետևից քարշ տալով մոխրագույն կաղացող օրը:

Ես շարունակում էի ընկնել: Մա՞հ: Մենք արդեն կողք կողքի չէինք քայլում: Նա արդեն այստեղ չէր:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Վերադարձ


Դա հեռու է մեկ օրվա գործընթաց լինելուց: Պատահում են անկումներ և երբեմն նույնիսկ մինչև ամենահատակը: Ուղղակի դրանք վերապրվում են, որովհետև մութ թունելի ծայրում ամեն դեպքում լույս է երևացել՝ առաջացել է հույս: Իսկ հույսը՝ ամեն ինչ է:

Ես չեմ պատկերացնում թե ինչպես եմ ապրել առանց հույսի ու կենդանի մնացել: Աշխարհը կարծես երևակվող ֆոտոնկար լինի, որն սկսում է առաջանալ անէությունից: Առաջանում են գույներ ու ես սկսում եմ տեսնել ու զգալ նրանց, որովհետև ԿԵՆԴԱՆԻ ԵՄ: Դրա մասին են խոսում բազում բաներ:

Դեպրեսիա | Մտորումներ վերջաբանի փոխարեն։ Իմ Դեպրեսիան՝ ինչպես է դա սովորաբար լինում - Բաց Նամակ


Խոնարհ ակնածանքով, նվիրում եմ իմ բոլոր ընկերներին:

Այս տողերը բոլոր նրանց համար է, ում ճանաչում եմ: Առաջին հերթին ծանոթների, հետո մարդկանց, որոնք կարծես թե դեռ ընկերներ չեն, բայց արդեն օտար էլ չեն, և վերջին հերթին միայն ընկերներիս համար: Նրանք առանց իմ խոսելու էլ ամեն ինչ գիտեն: Իսկ եթե նույնիսկ չգիտեն՝ կհասկանան: Ես հուսով եմ, որ կհասկանան: Ինչի՞ց սկսեմ: Ինձ հետ կապի արտաքին միջոցներից:

Ռետտի համախտանիշ


Ռետտի համախտանիշը (Rett syndrome) նյարդահոգեբանական  ժառանգական հիվանդություն է, որը հանդիպում է բացառապես աղջիկների մոտ՝  1:10000 — 1:15000  հաճախականությամբ։ Այս հիվանդությունը հանդիսանում է ծանր մտավոր հետամնացության պատճառ։

Ռետտի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է ավստրիացի նյարդաբան Անդրեաս Ռետտը՝ 1966 թվականին։

Աուտիստիկ սպեկտրի խանգարում


Աուտիստիկ սպեկտրի խանգարում (կրճ. ԱՍԽ, անգլ. autism spectrum disorder, ASD) — ներառում է հնացած ախտորոշումներ, ինչպիսիք են՝ երեխայկան աուտիզմ, վաղ մանկական աուտիզմ, ատիպիկ աուտիզմ, Կանների աուտիզմ (վաղ մանկական աուտիզմ, ՎՄԱ), բարձրագործունակ աուտիզմ, ընդհանրացված զարգացման խանգարում առանց հավելյալ ճշգրտման, մանկական դեզինտեգրատիվ խանգարում, ինչպես նաև Ասպերգերի համախտանիշ։
2013 թ. մայիսից Ասպերգերի համախտանիշի ախտորոշումը դուրս է բերվել DSM-ի նոր խմբագրությունից (DSM-5)։