ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Մյունխհաուզենի համախտանիշ


Մյունխհաուզենի համախտանիշը՝ սիմուլյատիվ խանգարում է, որի ժամանակ մարդը չափազանցացված պատկերում կամ ցուցադրում է (սիմուլացնում է) կամ էլ արհեստականորեն իր մոտ առաջացնում է հիվանդության ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալիզացիայի, վիրաբուժական միջամտության և այլն։ Այդպիսի սիմուլյատիվ վարքագծի պատճառները լիակատար ուսումնասիրված չեն։ Մյունխհաուզենի Համախտանիշի համընդհանուր ընդունված բացատրությունը այն է, որ հիվանդության սիմուլյացիան հնարավորություն է տալիս...

Ադելի համախտանիշ


Հյուգոյի Ադելի Համախտանիշ կամ Ադելի Համախտանիշ (ֆր. syndrome d’Adèle) — երկարատև սիրային մոլագարություն, հոգեկան խանգարում, որը կայանում է անպատասխան սիրային կախվածության մեջ, որն իր ծանրությամբ նմանվում է թմրանյութային կախվածությանը։ Ադելի Համախտանիշով անվանում են ամեն բան կլանող, երկարատև սիրային մոլագարությունը, ցավագին կիրքը, որը մնում է անպատասխան։ Իր անվանումով, համաշտանիշը պարտական է Հյուգոյի Ադելին՝ հայտնի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի դստերը, ով մինչև մահ տառապում էր, անգլիացի սպա Ալբերտ Փինսոնի նկատմամբ անպատասխան սիրուց։

Երուսաղեմյան համախտանիշ


Երուսաղեմյան համախտանիշը՝ համեմատաբար հազվադեպ պատահող հոգեկան խանգարում է: Մեծամտային մոլուցքի ձև, որի ժամանակ զբոսաշրջիկը կամ ուխտագնացը գտնվելով Երուսաղեմում, պատկերացնում և զգում է թե օժտված է աստվածային ուժերով և իբր թե հանդիսանում է ինչ-որ կոնկրետ աստվածաշնչային հերոսի մարմնացում, ում վրա դրված է աշխարհը փրկելու առաջադրանքը: Այս երևույթը գնահատվում է որպես պսիխոզ և այս դեպքում պահանջվում է անհապաղ հոսպիտալիզացիա հոգեբուժական հիվանդանոց:

Կապգրի համախտանիշ


Բացասական նմանակի զառանցանք (Կապգրի զառանցանք կամ համախտանիշ): Սա հոգեբուժության մեջ պատահող հազվադեպ համախտանիշ է, որի ժամանակ հիվանդը հավատում է, որ իր շրջապատից որևե մեկին (ամուսնուն, կնոջը, ծնողներին և այլն) կամ էլ հենց իրեն փոխել են նմանակով: Վերջին դեպքում հիվանդը պնդում է, որ բոլոր այն վատ քայլերը, որը վերագրում են իրեն, կատարել է իր ճշգրիտ նմանակը: Այս հիվանդությունը, դրական նմանակի զառանցանքի հակառակն է, որի դեպքում հիվանդը անծանոթ մարդկու մեջ «ճանաչում» է ծանոթի:

Կոտարի համախտանիշ


...կամ Կոտարի զառանցանք՝ նիգիլիստական, իպոխոնդրիկ, դեպրեսիվ զառանցանք, համակցված ահռելիության մտքերի հետ: Որոշ հոգեբույժներ այս հիվանդության մասին խոսում են, որպես մոլուցքային մեծամտության զառանցանքի նեգատիվի, կամ հայելային արտապատկերման:

Այս զառանցանքը առաջին անգամ նկարագրել է ֆրանսիացի նյարդաբան Կոտարը 1880 թվականին և անվանել բացառման զառանցանք: Հետագայում այն վերանվանվել է իր անունով:

Ստենդալի համախտանիշ


Ստենդալի համախտանիշը հոգեմարմնական խանգարում է, որը բնութագրվում է մեծ քանակի արվեստի գործերի կենտրոնացման վայրերում կամ արվեստի ազդեցության զոնայում արտահայտվող սրտխփոցով, գլխապտույտով և հալյուցինացիաներով:

Անվանվել է 19-րդ դարի ֆրանսիացի ականավոր գրող Ստենդալի անունով, ով իր «Նեապոլ և Ֆլորենցիա՝ ճանապարհորդություն Միլանից Ռեջիո» գրքում նկարագրել է՝ 1817 թվականին Ֆլորենցիա կատարած իր այցի ժամանակ ունեցած զգացողությունները:

Օտար ձեռքի համախտանիշ


Օտար ձեռքի համախտանիշը այլ կերպ անվանում են նաև «անարխիստ-ձեռք»: Սա բարդ հոգենյարդաբանական խանգարում է՝ իդիոկինետիկ ապրակսիայի ձև, որի ժամանակ խանգարվում է նպատակաուղղված շարժում կատարելու ունակությունը, երբ մեկ կամ երկու ձեռքերն էլ շարժվում են իրենք իրենց՝ անկախ տիրոջ ցանկությունից: Երբեմն այս ամենը համակցվում է էպիլեպսիայի նոպաներով: Հոգեբուժության պոպուլյար աշխատություններում այս համախտանիշը անվանում են դոկտոր Ստրենջլավի հիվանդություն, ոչ թե բացահայտող գիտնականի, այլ...

 
 

Այժմ կայքը դիտում են 612 հյուր