ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Աուտիզմ


Աուտիզմ (հայտնի է նաև ինչպես ինֆանտիլ աուտիզմ (անգլ. infantile autism), մանկական աուտիզմ (childhood autism), վաղ ինֆանտիլ/մանկական աուտիզմ (early infantile/childhood autism), Կանների սինդրոմ կամ Կանների աուտիզմ (Kanner's autism), DSM-IV-ում՝ աուտիստիկ խանգարում (autistic disorder)) — խանգարում, որն առաջանում է գլխուղեղի զարգացման խանգարման արդյունքում և բնութագրվում է սոցիալական փոխազդեցության և շփման արտահայտված և բազմակողմանի դեֆիցիտով, ինչպես նաև սահամանափակ հետաքրքրություններով և կրկնվող գործողություններով։

Ասպերգերի համախտանիշ


Ասպերգերի համախտանիշը մեկն է, հինգ ընդհանուր (պերվազիվ) աճի խանգարումներից, որին երբեմն անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև (այսինքն աուտիզմ, որի ժամանակ գործունեության ունակությունը համեմատաբար պահպանված է): Ասպերգերի համախտանիշով հիվանդները հազվադեպ են հանդիպում և կողքից դիտողի համար, նման չեն մտավոր հետամնացների: Որպես մինիմում նրանք ունենում են նորմալ, կամ բարձր ինտելլեկտ, սակայն ոչ ստանդարտ կամ թույլ զարգացած սոցիալական ունակություններ: Այդ պատճառով էլ, հաճախ նրանց էմոցիոնալ և սոցիալական աճը և ինտեգրացիան տեղի է ունենում սովորականից ավելի ուշ:

Օնիխոֆագիա


Օնիխոֆագիա (հին հունարենից. ὄνυξ «եղունգ» + φαγεῖν «ուտել, կուլ տալ»)՝ հոգեկան խանգարում, որը արտահայտվում է  մատների եղունգները մշտապես կրծելու սովորության տեսքով։ Օնիխոֆագիան համարվում է մշտական գործողություն, որն արտահայտվում է եղունգները և դրանց մոտ գտնվող մաքուր հյուսվածքները կծելու սովորությունը։ Հիմնական ախտանիշն այն է, որ առկա է հակում եղունգի թաղանթը, մատների շուրջ գտնվող հատվածը՝ կուտիկուլը կծելու ցանկությունով։ Եղունգները թույլ, փխրուն, դեֆորմացված են, իսկ դրանց շուրջը գոյություն ունեն վնասվածքներ, բորբոքումներ, հաճախ հանդիպում են բակտերիալ կամ բորբոքումային վարակներ։

Էնուրեզ


Էնուրեզ (հին հունարեն ἐνούρησις)՝ հիվանդություն, որը բնութագրվում է մարդու մոտ անմիզապահությամբ: Հիմնականում դա տարածված է երեխաների շրջանում (94.5% բոլոր դեպքերից), պատանիների մոտ (4.5% դեպքերից), և փոքրաթիվ քանակով չափահասների մոտ (մոտ 1% դեպքերից): Էնուրեզը հիմնականում արտահայտվում է քնի ժամանակ (ավելի քան ¾ դեպքերում), ավելի քիչ՝ արտահայտվում է արթմնի վիճակում: Հիվանդության բոլոր դեպքերի համար մեկ ընդհանուր պատճառ չկա: Էնուրեզը հիշատակվել է Ավիցեննայի կողմից «Բժշկական գիտության կանոն» գրքում,

Նևրոզ, նևրոտիկ խանգարում


Նևրոզ, պսիխոնևրոզ, նևրոտիկ խանգարում (նոր լատիներեն neurosis, հին հունարեն νεῦρον «ներվ») — նյարդա-հոգեկան խանգարումների խմբի հնացած անվանում, որն առաջանում է սուր և քրոնիկական հոգեբանական տրավմաների պատճառով և բնութագրվում է հոգեկան գործունեության որակական փոփոխությունների բացակայությամբ։ Այսպիսի խանգարումներ կլինիկական պատկերը բնութագրվում է ասթենիկ, կպչուն կամ հիստերիկ արտահայտումներով, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական աշխատունակության ժամանակավոր ցածրացմամբ։  

Օբսեսիվ-Կոմպուլսիվ Խանգարում


Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (լատիներեն՝ obsessio — «պաշարում; գրավում», obsessio — «գաղափարով համակվածություն» և compello — «ստիպում եմ», compulsio — «ստիպում»), հապավումը՝ ՕԿԽ, հայտնի է նաև որպես կպչուն վիճակների նևրոզ – հոգեկան խանգարում է, որը արտահայտվում է ակամա արտահայտվող, կպչուն, խանգարող կամ վախեցնող մտքերով (օբսեսիաներով), ինչպես նաև նրանով, որ մարդը մշտապես և անարդյունք փորձում է ձերբազատվել այդ մտքերով առաջացած տագնապից՝ նույնքան կպչուն և հոգնեցնող գործողությունների օգնությամբ (կոմպուլսիաներով)։