ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Կլեպտոմանիա


Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները (հուն. κλέπτειν - գողանալ), բայց ոչ թե սովորական, արհեստավարժ գողի իմաստով, այլ հիվանդագին ձգտման: Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդություն կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով առանց որևե ուրիշ խանգարման երևույթների:

Լիկանթրոպիա


Լիկանթրոպիա - հունարեն λύκος («գայլ») և άνθρωπος («մարդ») բառերից: Սա հոգեկան վիճակ է, երբ մարդուն թվում է, որ ժամանակ առ ժամանակ նա փոխակերպվում է գազանի՝ հիմնականում գայլի: Այս հիվանդությունը դիագնոզվում է որպես շիզոֆրենիայի արտահայտում: Այն առասպելական հիվանդությունը, որի ժամանակ մարդը իրականում փոխակերպվում է գազանի, նույնպես կոչվում է լիկանթրոպիա: Շատ հիվանդներ, ովքեր հիվանդ են կլինիկական լիկանթրոպիայով, իրականում իրենց նույնացնում են գայլի հետ, սակայն գոյություն ունեն այլ ամենատարբեր փոխակերպվելու կենդանիներ՝ կատուներ, ձիեր, թռչուններ, գորտեր և այլն:

Պրոզոպագնոզիա


Պրոզոպագնոզիա (հուն. πρόσωπον (prosopon) — դեմք, և ἀγνωσία (agnosia) — անճանաչելիություն) — սա դեմքի ընկալման խանգարում է, որի ժամանակ կորում է դեմքը ճանաչելու ունակությունը, սակայն դրա հետ պահպանված է առարկաները ճանաչելու ընդունակությունը: Սովորաբար այս վիճակը կապում են ուղեղի աջ ներքևի ծործորակային շրջանի ախտահարման հետ: Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի նաև այս խանգարման գենետիկական ձևը:

 

Էդիպյան բարդույթ


Էդիպյան բարդույթ (գերմաներեն՝ Ödipuskomplex) – հասկացություն է, որը մտցվել է հոգեվերլուծություն Զիգմունդ Ֆրեյդի կողմից, ինչը նշանակում է անգիտակցական կամ գիտակցական սեռական հակում հակառակ սեռի ծնողի նկատմամբ և նույն սեռի ծնողի նկատմամբ ամբիվալենտ (երկակի) զգացմունքներ։ Ընդհանուր առմամբ, էդիպյան բարդույթը նշանակում է բիպոլյար դիրքին համապատասխան՝ երեխայի իմանենտ, ունիվերսալ անգիտակցական էրոտիկ հակում ծնողի նկատմամբ։ Տվյալ հասկացությունը հոգեվերլուծական տեսության մեջ հանդիսանում է վճռորոշ։

Լիլիթի բարդույթ

ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՇՏԱՄԲՎՈՂ ԱՂՋԻԿ


Լիլիթի բարդույթը՝ դա մի հասկացություն է որը մտցրել է հոգեբանական տերմինոլոգիայի մեջ վերլուծաբան հոգեբան Կարլ Գուստավ Յունգը։

Հոգեվերլուծությունում քիչ կգտնվեն թեմաներ, որոնք լինեն նույնքան հետաքրքրաշարժ ու հմայիչ, որքան «Լիլիթի բարդույթի» հայեցակարգը։

Լոլիտայի բարդույթ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ  


Լոլիտայի բարդույթը՝ միջանձնային հոգեբանության ֆենոմեն է, երբ երիտասարդ աղջիկը, հաճախ դեռահասը՝ 13 - 15 տարեկան, սիրահարվում է տարեց տղամարդու, որը զգալի մեծ է իրենից։ Նրա նկատմամբ զգում է հետաքրքրություն, սիմպատիա, ռոմանտիկ զգացմունքներ և հաճախ նաև սեռական ձգտում։ Հասարակության կողմից դատապարտվող և կշտամբվող իրավիճակ, որը երկար ժամանակ շատ պոպուլյար էր հոգեբանների մոտ և արդյունքում իր արտացոլումը գտավ կինեմատոգրաֆում։

Լիմայական համախտանիշ


Լիմայական համախտանիշը – ստոկհոլմյան համախտանիշի հակառակ տարբերակն է։ Իրավիճակ, երբ բռնարարի մոտ կարեկցանք, համակրանք կամ նույնիսկ սեր է առաջանում իրենց զոհի նկատմամբ։ Ընդ որում այնքան ուժեղ, որ նա նույնիսկ կարող է ազատ արձակել կամ պաշտպանել իրենց զոհերին, իրենց, շատ ավելի դաժան հանցակիցներից։ Տվյալ երևույթը, իր անվանումը ստացել է՝ 1996 թվականին, Լիմայում (Պերու) ճապոնիայի դեսպանատունը գրավելու պատվին, երբ տեռորիստները, արդեն երկու շաբաթ անց, բաց թողեցին իրենց պատանդների համարյա կեսին, այդ թվում ամենա արժևորներին։

Կարդիոպրոթեզային հոգեպաթոլոգիկ համախտանիշ


Կարդիոպրոթեզային հոգեպաթոլոգիկ համախտանիշ (Սկումինի համախտանիշ) – սահմանային հոգեկան խանգարում է, որը զարգանում է պացիենտների մի մասի մոտ, ովքեր ենթարկվել են սրտի փականային ապարատի պրոթեզավորման վիրաբույժական միջամտության և արտահայտվում է հոգեկան առուղջության խանգարման յուրահատուկ ախտանիշների համակցության տեսքով։

Պատմություն

Օթելլոյի համախտանիշ կամ պաթոլոգիկ խանդ


Պաթոլոգիկ խանդի համախտանիշ - դա հոգեպաթոլոգիկ համախտանիշ է, որը բնութագրվում է զուգընկերոջ անհավատարմության մասին կպչուն, գերարժեքային կամ զառանցանքային գաղափարներով։ Արտահայտվում է անհիմն կասկածամտությամբ, դավաճանության մեջ մեղադրանքներով, զուգընկերոջ մասին վարկաբեկող նյութեր փնտրելով, նրան հետևելով, սպառնալիքների, կոնֆլիկտների երբեմն նույնիսկ ֆիզիկական ներգործության միջոցով, զուգընկերոջից, դավաճանության մասին խոստովանություն կորզելու փորձերով։

Իսկությամբ հավատացողի համախտանիշ


Իսկությամբ հավատացողի համախտանիշ (անգլ. true-believer syndrome) — սա արտահայտություն է, որը հորինվել և կիրառվել է Մ. Լամար Քինի կողմից, 1976 թվականին, «The Psychic Mafia» աշխատությունում։ Նա կիրառել է այս տերմինը, որպեսզի բնութագրի մարդկանց, ովքեր շարունակում էին հավատալ պարանորմալ երևույթներին նույնիսկ այն բանից հետո, երբ ապացուցվել էր, որ դրանք բեմականացված են։ Քինը համարում էր, որ դա կոգնիտիվ խանգարում է, որը բազմաթիվ էքստրասենսոր մեդիումների հաջողության վճռորոշ գործոնն է։

Դորիան Գրեյի համախտանիշ


Դորիան Գրեյի համախտանիշը՝ հոգեկան ֆենոմեն է, որը բնութագրվում է ծերանալու վախով ու տարիքային փոփոխությունների տհաճությամբ։ Արտահայտվոդեպրեւմ է դեկորատիվ կոսմետիկայի չարաշահմամբ, կոսմետոլոգիական և վիրահատական պրոցեդուրաների միջոցով, արտաքին գեղեցկությունը պահպանելու ձգտումով, վարքի ինֆանտիլությամբ։ Այդ ընթացքում պահպանվում է արատաքինի նկատմամբ անբավարարվածությունը, ինչն էլ սադրում է դյուրագրգռություն ու սիա։ Ախտորոշումն իրականացվում է կլինիկական մեթոդներով (դիտարկում, զրույց)։

Գերազանցիկի համախտանիշ


Գերազանցիկի համախտանիշ (պերֆեկցիոնիստի համախտանիշ) – հոգեբանության մեջ համոզմունք, որ իդեալին կարելի է և պարտադիր է հասնել, համոզմունք, որ աշխատանքի ոչ կատարյալ արդյունքը գոյության իրավունք չունի։ Հարակից հասկացությունը՝ պերֆեկցիոնիզմն է, որը նկարագրվում է որոշ աղբյուրների կողմից, որպես «բոլոր «ավելորդ» բաները վերացնելու կամ «անհարթ» առարկան՝ «հարթ» դարձնելու ձգտում»։

Գերազանցիկի համախտանիշը, դա մարդու ինչ-որ որոշակի որոշակի պրոբլեմների կամ...

Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշ


Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշ կամ Հոգեկան Ավտոմատիզմի համախտանիշ (Օտարացման համախտանիշ, Ազդեցության համախտանիշ) – հալյուցիանտոր-պարանոիդալ համախտանիշի տարեբակներից մեկը։ Իր մեջ ներառում է փսեվդոհալյուցիանցիաներ, ազդեցության զառանցանքային գաղափարներ (հոգեկան և ֆիզիկական բնույթի) և հոգեկան ավտոմատիզմի երևույթներ (օտարացման, անբնականության, սեփական շարժումների, արարքների և մտածողության «արհեստականորեն ստեղծվածության» զգացում)։ Հիվանդը հայտարարում է, որ ինչ-որ մեկը խոսում է իր բերանով, քայլում իր ոտքերով, ինչ-որ բան անում իր ձեռքերով։

Փարիզյան համախտանիշ


Փարիզյան համախտանիշը (ֆր. Syndrome de Paris, ճապ. パリ症候群) — հոգեկան խանգարում է որը տեղի է ունենում զբոսաշրջիկների մոտ (հիմնականում ճապոնացի), ովքեր այցելում են Ֆրանսիա։ Բացահայտվել է 1986 թվականին, ճապոնացի հոգեբույժ Հիրոակի Օտի կողմից, ով աշխատում էր Ֆրանսիայում։ Իր բնույթով շատ մոտ է Ստենդալի և Երուսաղեմյան համախտանիշներին։

Տարեկան 12 հազարից ավելի ճապոնացի զբոսաշրջիկներ են դիմում հոգեբանների օգնությանը, Ֆրանսիայի մայրաքաղաք այցելելուց հետո։

Ինքնակոչիկի համախտանիշ


Ինքնակոչիկի համախտանիշ (անգլ. impostor (imposter) syndrome) — հոգեբանական երևույթ, որի ժամանակ մարդը ի վիճակի չէ վերագրել իր շարժումները՝ իր որակներին, ընդունակություններին և ճիգերին։ Չնայած սեփական կայացածության մասին արտաքին ապացույցների, Ինքնակոչիկի համախտանիշով տառապող մարդիկ, շարունակում են համոզված մնալ, որ իրենց խաբեբաներ են և արժանի չեն այդն հաջողություններին, որոնց հասել են։

Մյունխհաուզենի համախտանիշ


Մյունխհաուզենի համախտանիշը՝ սիմուլյատիվ խանգարում է, որի ժամանակ մարդը չափազանցացված պատկերում կամ ցուցադրում է (սիմուլացնում է) կամ էլ արհեստականորեն իր մոտ առաջացնում է հիվանդության ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալիզացիայի, վիրաբուժական միջամտության և այլն։ Այդպիսի սիմուլյատիվ վարքագծի պատճառները լիակատար ուսումնասիրված չեն։ Մյունխհաուզենի Համախտանիշի համընդհանուր ընդունված բացատրությունը այն է, որ հիվանդության սիմուլյացիան հնարավորություն է տալիս...

Ադելի համախտանիշ


Հյուգոյի Ադելի Համախտանիշ կամ Ադելի Համախտանիշ (ֆր. syndrome d’Adèle) — երկարատև սիրային մոլագարություն, հոգեկան խանգարում, որը կայանում է անպատասխան սիրային կախվածության մեջ, որն իր ծանրությամբ նմանվում է թմրանյութային կախվածությանը։ Ադելի Համախտանիշով անվանում են ամեն բան կլանող, երկարատև սիրային մոլագարությունը, ցավագին կիրքը, որը մնում է անպատասխան։ Իր անվանումով, համաշտանիշը պարտական է Հյուգոյի Ադելին՝ հայտնի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի դստերը, ով մինչև մահ տառապում էր, անգլիացի սպա Ալբերտ Փինսոնի նկատմամբ անպատասխան սիրուց։

Երուսաղեմյան համախտանիշ


Երուսաղեմյան համախտանիշը՝ համեմատաբար հազվադեպ պատահող հոգեկան խանգարում է: Մեծամտային մոլուցքի ձև, որի ժամանակ զբոսաշրջիկը կամ ուխտագնացը գտնվելով Երուսաղեմում, պատկերացնում և զգում է թե օժտված է աստվածային ուժերով և իբր թե հանդիսանում է ինչ-որ կոնկրետ աստվածաշնչային հերոսի մարմնացում, ում վրա դրված է աշխարհը փրկելու առաջադրանքը: Այս երևույթը գնահատվում է որպես պսիխոզ և այս դեպքում պահանջվում է անհապաղ հոսպիտալիզացիա հոգեբուժական հիվանդանոց:

Կապգրի համախտանիշ


Բացասական նմանակի զառանցանք (Կապգրի զառանցանք կամ համախտանիշ): Սա հոգեբուժության մեջ պատահող հազվադեպ համախտանիշ է, որի ժամանակ հիվանդը հավատում է, որ իր շրջապատից որևե մեկին (ամուսնուն, կնոջը, ծնողներին և այլն) կամ էլ հենց իրեն փոխել են նմանակով: Վերջին դեպքում հիվանդը պնդում է, որ բոլոր այն վատ քայլերը, որը վերագրում են իրեն, կատարել է իր ճշգրիտ նմանակը: Այս հիվանդությունը, դրական նմանակի զառանցանքի հակառակն է, որի դեպքում հիվանդը անծանոթ մարդկու մեջ «ճանաչում» է ծանոթի:

Կոտարի համախտանիշ


...կամ Կոտարի զառանցանք՝ նիգիլիստական, իպոխոնդրիկ, դեպրեսիվ զառանցանք, համակցված ահռելիության մտքերի հետ: Որոշ հոգեբույժներ այս հիվանդության մասին խոսում են, որպես մոլուցքային մեծամտության զառանցանքի նեգատիվի, կամ հայելային արտապատկերման:

Այս զառանցանքը առաջին անգամ նկարագրել է ֆրանսիացի նյարդաբան Կոտարը 1880 թվականին և անվանել բացառման զառանցանք: Հետագայում այն վերանվանվել է իր անունով: