ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Աշոտ Մալաքյան (Անրի Վերնեյ)

Ջան՜: Ինչ հիասքանչ բառ: Այսպես միայն արևելքում են մարդիք իրար դիմում: Մի՞թե ես կարող եմ Բերգմանին ասել "ջան": Ցավոք ոչ: Կամ "Միտտերան ջան", "Թեյլոր ջան", "Բելմոնդո ջան", "Կլաուդիա Ջան": Իսկ այ Ազնավուրին կարող եմ՝ Շարլ ջաան...

Անրի Վերնեյ, իսկական անունը՝ Աշոտ Մալաքյան, ծնվել է 1920թվականի հոկտեմբերի 15 ին, Թուրքիայի Ռոդոստո վայրում: Անրիի կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը՝ Օսմանական կայսրությունում հայերի եղեռնից հետո, 1924 թվականին, մալաքյանների ընտանիքը սկսզբում փախչում է Հունաստան, հետո հիմնավորվում Մարսելում, իսկ 1930 թվականից՝ ֆրանսիայի մայրաքաղաքում:

Սկզբից նա տարված էր գեղանկարչությամբ, հետո լրագրողությամբ և ռադիոյով: Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը վերջացնելուց հետո "Մարսելյեզ" թերթում հրատարակում է հայերի եղեռնին նվիրված հոդվածների շարք:

Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժների ասիստենտ և բեմադրող: Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆերնանդելի օգնությամբ: Հետո "Արգելված պտուղը" (Le fruit defendu, 1952), "Հրուշակագործը Վալորգից" (Le boulanger de Valorgue, 1952), "Հասարակության №1 թշնամին" (1953), որում դերասանը հնարավորություն ստացավ ոչ միայն ուրախացնել, այլ նաև հուզել: Իսկ 1959 թվականին, նույն ֆերնանդելի հետ նա նկարահանեց "Ռազմագերին և կովը" (Cow And I) կատագերգությունը՝ գերությունից փախած ռազմագերու մասին, որը գյուղացու տեսքով կով էր քշում: Ֆիլմը վերջանում է նրանց հրաժեշտի էպիկական տեսարանով... Վերնեյը երբեք չի թաքցրել, հանդիսատեսին ուրախացնելու իր ցանկությունը: Նա հպարտանում է նրանով, որ իր ֆիլմերը դիտելու են գալիս միլլիոնավոր հանդիսատեսներ: Այդպիսի հաջողությունների թվին են պատկանում՝ "Աննշան մարդիք" (Des gens sans importance, 1955), "Պրեզիդենտը" (Le president, 1961) - երկուսն էլ Ժան Գաբենի մասնակցությամբ, ում հետագայում նկարահանում է ևս երկու գանգստերական ֆիլմերում՝ "Մեղեդի նկուղից" (Melodie En Sous-Sol, 1963) և "Սիցիլիական կլանը" (Le Clan Des Siciliens, 1969): Նա հաջող աշխատել է Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, "Կապիկը ձմեռը" (1962), "Ուիկ-էնդը Զյուդկոտում" (Weekend A Zuydcoote, 1964), "Սարսափը քաղաքի" (Peur Sur La Ville, 1975), "100.000 դոլլարը արևի տակ": Այս ռեժիսյորի մասնագիտական ունակությունները այնպիսին են, որ նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի արտասահմանյան աստղեր, ինչպիսիք են՝ Հենրի Ֆոնդան և Յուլ Բրինները "Օձը" (1973): Այդ նա էր, որ տվեց Միշել Սիմոնին, կոմիսար Մեգրեի լավագույն դերերից մեկը "Երեք տուզ" (1951): Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ "Ժլատները" (1984) ֆիլմի անհաջողությունից հետո, մի քանի տարի չաշխատեց:

Վերնեյին անվանում են "ֆրանսիացի ռեժիսյորներից ամենաամերիկյանը", սակայն նա երբեք Հոլլիվուդ չի ձգտել՝ գերադասում էր աշխատել Ֆրանսիայում:

1991 թվականին նա պատմեց իր ընտանիքի պատմությունը երկու ֆիլմ-ֆրեսկաներում՝ "Մայրիկ" և "Պարադիի փողոց, տուն 588" (սա Մարսելում Մալաքյանների ընտանիքի հասցեն էր), որտեղ կարողացավ այնպես պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ եղած հայ փախստականների վիճակը, ովքեր ապաստան էին գտել Մարսելում, որ իր էպոպեյայով հուզեց ամբողջ աշխարհը: Այս երկու ֆիլմերը դարձան նրա վերջին աշխատանքը կինեմատոգրաֆում: Մինչ այդ պահը, Վերնեյը, իր աշխատանքներում երբեք չէր անդրադարձել հայկական թեմտիկային, եթե չհաշվենք նրա ֆիլմերից մի քանիսում Շարլ Ազնավուրի մասնակցությունը և վերջինիս հետ միասին՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված "Քեզ համար՝ Հայաստան" երգի հանրահայտ տեսահոլովակի նկարահանումը, որը կատարում էին 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ: (Երգի տեքստը Շարլ Ազնավուրինն է, երաժշտության հեղինակն է նրա փեսան՝ կոմպոզիտոր Գարվարենցը, իսկ տեսահոլովակի ռեժիսյորն է՝ Անրի Վերնեյը):

Անրի Վրնեյը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևատրությամբ՝ Պատվավոր լեգիոնի շքանշանով, ընտրվել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1964 թվականին, "100.000 դոլլարը արևի տակ" ֆիլմի համար պարգևատրվել է "Ոսկե արմավի ճյուղով" Կաննի կինոփառատոնում: 1956 թվականին "Օսկար" է ստացել "Այսպիսի տարբեր ճակատագրեր" ֆիլմով, խաղարկային ֆիլմի լավագույն սցենար նոմինացիայում: 1996 թվականին ստացել է "Սեզար" մրցանակ:

Ականավոր Ֆրանսիացի ռեժիսյորը մահացավ 2002 թվականի հունվարի 11-ին, 81 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում: Որպեսզի ընդգծենք այս մարդու մեծությունը, բավարար է ասել, որ Ֆրանսիայի Նախագահ Ժակ Շիրակը, առաջիններից մեկը հայտնեց իր ցավակցությունները, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսյորի մահվան կապակցությամբ: Ֆրանսիայի պրեմյեր-մինիստրը այդ առիթով ասեց, որ Վերնեյը՝. "ֆրանսիական ավանդի ֆիլմի վարպետ էր", իսկ Ֆրանսիայի Նախագահը ավելացրեց՝. "Վերնեյը, ֆրանսիական կինոյի լեգենդի մասն է":

- Ինչպիսի՞ն են Անրի Վերնեյի և Աշոտ Մալաքյանի փոխհարաբերությունները:

- Է-է՜, բարեկամս, Աշոտը Անրիի հետ ուշ մտերմացան: Ավելի ուշ, Վերնեյը դուրս մղեց Մալաքյանին, և հիմա անկախ է: Անկախ է, այո, սակայն հնարավո՞ր է արդյոք մոռանալ այն կուլտուրան, որը ներ է ծծվել մայրական կաթի հետ: Ես կարդում և գրում եմ հայերեն, եթե հաջողվում է 2-3 օր իրար հետևից հայերեն խոսել, ապա իմ հայերենը դառնում է վարժ և հասկանալի: Հրաժարվել արմատներից, նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից: Օտար է: 5 տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, դա կուլտուրա է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի լիթուրգիան: Իսկ եթե ես եկեղեցու որդին եմ, հետևաբար ես հայկական կուլտուրայի որդին եմ:

Լինելով Ակադեմիայի անդամ, Անրի Վերնեյը չմտավ ժամանակակից "անմահների" օրինական ցուցակի մեջ (նրանք հիմա 38-ն են), սակայն նրա ֆիլմերը՝ արդեն առասպելներ են...