ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՐՋՈՒԿՆ ՈՒ ՄԵՂՈՒՆԵՐԸ

Չէր հասցրել մայր արջը հեռանալ իր գործերով, երբ նրա անհանգիստ որդին, մոռանալով տնից դուրս չգալու մոր հրահանգը, թռչկոտելով սլացավ անտառ: Որքան լայնարձակ է այստեղ և անծանոթ գրավիչ հոտեր կան: Նման չէ նեղ ու տոթ որջին: Ուրախությունից իրեն կորցրած, արջուկը սկսեց վազել թիթեռնիկների հետևից, մինչև չհանդիպեց մի մեծ փչակի, որից այնքան համեղ հոտ էր գալիս, որ քիթը քոր եկավ:

Ուշադիր նայելով շուրջը նա նկատեց, որ այնտեղ անչափ մեղուներ կային:

Որոշները սպառնալի բզզոցով թռչում էին փչակի շրջակայքում, ժամապահների նման, իսկ մյուսները ավարով գալիս ու ներս էին մտնում փչակ, որից հետո նորից վերադառնում էին անտառ:

Հմայված այդ տեսարանով, հետաքրքրասեր արջուկը չդիմացավ գայթակղությանը: Նա չէր համբերում իմանալ, թե ինչ է կատարվում փչակի ներսում: Սկզբից նա փչակ մտցրեց իր խոնավ քիթը և հոտոտեց, իսկ հետո այնտեղ մտցրեց նաև թաթը և մի ինչ որ տաք ու կպչուն բան զգաց: Երբ նա թաթը դուրս քաշեց, այն ամբողջովին մեղրոտ էր:

Չհասցրեց նա լպստել քաղցր թաթը և հաճույքի աչքերը կկոցել, երբ նրան վրա հասան մի ամպ կատաղած մեղուներ և սկսեցին խայթել նրա քիթը, ականջները, բերանը... Անտանելի ցավից արջուկը վնգստաց և սկսեց հուսահատ պաշտպանվել, թաթերով ճխլելով մեղուներին: Սակայն նրանք ավելի ու ավելի ուժեղ էին խայթում: Այդ ժամանակ, նա ընկավ գետին և սկսեց թավալ տալ, ջանալով խլացնել այրող ցավը, սակայն դա նույնպես չէր օգնում:

Ցավից իրեն չհիշելով, փոքրիկը վազեվազ սկսեց փախչել դեպի տուն: Ամբողջովին կծոտված և լացակումած նա վազեց իր մոր մոտ: Մայր արջը մի լավ կշտամբեց նրան չարաճիճիության համար, իսկ հետո լվաց կծոտած տեղերը սառը աղբյուրի ջրով:

Այդ պահից ի վեր արջուկը լավ գիտեր, որ քաղցրի դիմաց դառը պատասխան է պետք տալ:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ