Մի անգամ Եղինջն ասաց Վարդի Թփին՝
- Ամեն գարուն իմ երիտասարդ շիվերից այգեպանը հոյակապ ապուր է պատրաստում։ Սակայն չգիտես թե ինչու ոչ թե ինձ, այլ քեզ է նա հատկացրել լավագույն վայրը, խնամում է քեզ ու ջրում իսկ ինձանից խլում է ցանկապատի մոտ եղած հողի վերջին կտորները։ Որտեղի՞ց այսքան անարդարություն։
- Ես ուրախանում եմ արևով և բավականություն ստանում կյանքով, - պատասխանեց Վարդի Թուփը, - և միշտ պատրաստ եմ այգեպանի հետ կիսվել իմ երջանկության ծաղիկներով։ Որպես երախտագիտություն, լավ տրամադրության համար նա ինձ տալիս է այն, ինչ ինձ պետք է։ Իսկ դու, յուրաքանչյուր հանդիպելուց ծակում ես ու դաղում նրան։ Կարծում ես ողջ տարին նա հիշելու՞ է քո մեկ աման ապուրը։
Ալեքսանդր Շուբնիկով
