Տերը աշխատող վարձեց, որպեսզի վերջինս օգնի իրեն տնտեսության մեջ։ Ամբողջ ուժերով ջանում էր նոր աշխատողը իր տիրոջը դուր գալ։
Մի անգամ մի կով գլուխը թափ տվեց և պոզահարեց տիրոջը։ Տեսավ դա աշխատողը, ճիպոտն առավ ու քշեց կովին ինչ-որ տեղ։ Դուր եկավ երեկոյան տերը հաշվելու – մի կով չկա։
- Որտե՞ղ է իմ կովը, - հարցրեց նա աշխատողին։
- Նա քեզ պոզահարեց և ես նրան սպանդանոց տարա։
- Ես քեզ վարձել եմ, որ դու լավացնես իմ տնտեսությունը այլ ոչ թե փչացնես։ Այդ կովը ամենաշատ կաթն էր տալիս։ Դու պետք է նրան հետ սովորեցնեիր պոզահարել այլ ոչ թե սպանեիր նրան, - ասաց տերն ու քշեց աշխատողին իր բակից։