ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԱՆԶԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Գանզերի համախտանիշ (բանտային փսիխոզ, խուսափողական խոսքի համախտանիշ) - հազվագյուտ հոգեկան խանգարում է, որն իրենից ներկայացնում է հիստերիկ մթնշաղային գիտակցության մթագնումի տարբերակ, որի ժամանակ մարդը, հասարակ հարցերին տալիս է մոտավոր պատասխաններ և ցուցադրում է տարօրինակ վարքային հակազդումներ։ Այս վիճակը դասվում է դիսոցիատիվ խանգարումների շարքին և այն կապում են արտահայտված սթրեսի կամ հոգետրավմայի հետ։

Կլինիկական պրակտիկայում, այն երբեմն անվանում են «խուսափողական խոսքի համախտանիշ», խոսքի բնութագրիչ առանձնահատկությունների պատճառով։ Խանգարումը, ժամանակին ճանաչելու և վարման կոռեկտ տակտիկայի դեպքում ունի դառնալի է։

Գանզերի համախտանիշը - կարճաժամկետ հոգեկան խանգարում է, որի ժամանակ աղավաղվում է իրականության ընկալումը և ցածրանում է՝ էլեմենտար հարցերին տրվող պատասխանների ճշգրտությունը։ Խանգարումը պատկանում է գիտակցության հիստերիկ մթագնման տիպին, քանի որ հաճախ ուղեկցում է հիստերիկ խանգարմանը։ Կլինիկական պատկերը կարող է հիշեցնել փսեվդոդեմենցիա, սակայն ունի այլ բնույթ և դինամիկա։

МКБ-10-ում, Գանզերի համախտանիշը (F44.80) ներկայացված է «դիսոցիատիվ (կոնվերսիոն) խանգարումներ» (F44) բաժնում։

Համախտանիշի բացահայտման պատմություն 

XIX դարի վերջում, գերմանացի հոգեբույժ Զիգբերտ Յոզեֆ Գանզերը (24 հունվար 1853թ. — 4 հունվար 1931թ.) նկարագրել է մի վիճակ, որը ավելի ուշ ստացել է Գանզերի համախտանիշ (Ganser syndrome) միջազգային անվանումը։ Նա հետևել է ազատազրկման մեջ գտնվող անձանց անսովոր հակազդումները և մանրամասն ֆիքսել նրանց պատասխանների առանձնահատկությունները։ Հատուկ ուշադրություն է հետազոտողը հատկացրել խուսափողական խոսքին (имоговорение) և մոտավոր պատասխաններին, որոնք չեն համապատասխանել հետազոտվողների ենթադրվող ինտելեկտի մակարդակին։ «Քանի՞ ոտք ունի կատուն» տիպի հարցիերին հիվանդները պատասխանում էին՝ «մոտավորապես 4»։ Առաջին հրապարակումները կապում էին այդ ֆենոմենը բանտարկության հետ, այդ պատճառով էլ կիրառության մեջ ամրացավ «բանտային փսիխոզ» արտահայտությունը, սակայն ավելի ուշ, նմանատիպ դեպքերը ցուցադրեցին դրա գոյությունը՝ ազատազրկությունից դուրս։ Որպես հիմնական ախտանիշներ, նա առանձնացնում էր գիտակցության խանգարումը և մոտավոր պատասխանների տեսքով կոմունիկացիայի խանգարումը։ Հետագայում շատ հոգեբույժներ նկարագրել են նման խանգարումներ սթրեսային պայմաններում գտնվող զինվորների մոտ։

Հիմնական նախանշաններն ու առանձնահատկությունները 

Վիճակի հիմնաքարային առանձնահատկությունը - համակարգային ոչ ճիշտ պատասխաններն են՝ հարցը հասկանալու պահպանվածության դեպքում։ Դրա հետ նաև առաջանում են վարքայի անոմալիաներ, ապակողմնորոշման էպիզոդներ և գիտակցության կարճ խճճվածություն։ Երբեմն դիտարկվում են դիսոցիատիվ վիճակի էլեմենտներ, տեղի ունեցածի մասին հիշողության մասնակի կորստով։ Ընթացքը սովորաբար սուր է և ժամանակի մեջ սահմանափակված։

Ախտանիշներ

Կլինիկական արտահայտումը ներառում է վարքը, մտածողությունն ու մարմնական հակազդումները։ Նախանշանների արտահայտվածությունը փոխվում է կախված սթրեսի ինտենսիվությունից և անձի ինդիվիդուալ ընդունակություններից։ Հաճախ վիճակը զարգանում է անսպասելի՝ հուզական տրավմայի ֆոնի վրա։ Փսիխոգեն գործոնների ցածրացումից հետո, ախտանիշները հետզհետե թուլանում են։

  • Վարքային արտահայտումներ։ Վարքը հաճախ ունենում են թատերական և ցուցադրողական բնույթ, ինչը պատկերը մոտեցնում է հիստերիկ խանգարումներին։ Մարդը պատասխանում է անպատեհ, շփոթում է ակնհայտ փաստերը, չնայած, որ բազային հմտությունները մնում են պահպանված։ Հնարավոր են՝ սեփական գործողությունների նկատմամբ քննադատության կորստով, փսիխոզի կարճ էպիզոդներ։ Կողմնակի հայացքից դա ընկալվում է որպես առանց տրամաբանության անսովոր վարք։
  • Կոգնիտիվ և հուզական ախտանիշներ։ Խանգարվում է կոգնիտիվ ֆունկցիաների գնահատականը՝ ցածրանում է ուշադրության կենտրոնացումը, պատասխանները կորցնում են իրենց հստակությունը, հասարակ խնդիրներում առաջանում են սխալներ։ Հուզական անկայունությունը արտահայտվում է տրամադրության կտրուկ տատանումներով և նկատողությունների նկատմամբ արտահայտված հակազդումներով։ Երբեմն ձևավորվում է փսիխոգեն փսիխոզ՝ վառ աֆեկտիվ բռնկումներով։ Այսպիսի փոփոխությունների հիմքում ընկած է փսիխոգեն խանգարումը, որը կապված է ներքին կոնֆլիկտի հետ։
  • Սոմատիկ և ֆիզիկական արտահայտումներ։ Բացի մտածողական և հուզական փոփոխություններից հնարավոր են մարմնական հակազդումներ։ Որոշ էպիզոդներ հիշեցնում են՝ ցավի կամ թուլության բողոքներով սոմատոֆորմ խանգարում, առանց հաստատված օրգանական պատճառի։ Առանձին դեպքերում նկատվում են զգացողականության և կոորդինացիայի կարճատև խանգարումներ։ Նման ախտանիշները ստեղծում են, լուրջ խանգարման տպավորություն, չնայած, որ կրում են ֆունկցիոնալ բնույթ։

Հիմնական ախտանիշները՝

  • «Վրիպող պատասխաններ»։ Հիվանդը սխալներ է անում էլէմենտար հարցերի պատասխաններում, չի կարողանում անվանել կենցաղային իրեր, ճիշտ չի ասում իր տարիքը, շաբաթվա մեջ եղած օրերի քանակը, մատերի քանակը, սխալներ է կատարում գույների անվանումների մեջ (տերևները՝ կապույտ են, ամպերը՝ շագանակագույն, արյունը՝ կանաչ)։
  • Գործողությունների հակառակ կատարում։ Օրինակ՝ հիվանդը լուցկին քսում է տուփին լուցկու հատիկի հակառակ կողմով, թերթ է կարդում թերթը հակառակ պահած, բանալին կողպեքի մեջ է մտցնում հակառակ ծայրով, երբ խնդրում են հիվանդին պատուհանը բաց անել՝ նա փակում է պատուհանը։
  • Գիտակցության նեղացում։ Հիվանդները ապակողմնորոշված են, անտարբեր շուրջը կատարվածի նկատմամբ։ Նկատվում է ինֆորմացիայի նկատմամաբ զգացողականության շեմի ցածրացում, կապված տրավմատիկ իրադարձության հետ։
  • Պուէրիլիզմ։ Ըստ էության սա հոգեկանի ռեգրես է մինչև մանկական տարիք, այդ պատճառով էլ կլինիկական պատկերում նկատվում է ինֆանտիլ վարք։ Հիվանդը ավելորդ քնքշությամբ է խոսում, կիրառում է փոքրացուցիչ բառեր և ընդհանուր առմամբ իրեն պահում է երեխայի նման։
  • Մասնակի կամ լիարժեք ամնեզիա՝ վիճակից դուրս գալուց հետո։

Հիվանդները չեն կարողանում կատարել հասարակ մաթեմատիկական գործողություններ, սակայն նրանց պատասխանները մոտ են ճշտին (օրինակ՝ 2+2=5, 6×6=37)։ Սակայն միևնույն ժամանակ հանդիպում է շատ ավելի բարդ գործողությունների կատարում։

Կարող են առաջանալ իլյուզիաներ, հալյուցինացիաներ և զառանցանքանման ֆանտազիաներ, կապված հոգետրավմատիկ իրավիճակի հետ։ Այն կարող է ուղեկցվել անհանգստությամբ, պանիկայով, դեպրեսիվ վիճակով, ընդարմացումով կամ շարժողական գրգռվածությամբ։

Պատճառներ

Գանզերի համախտանիշը հանդիսանում է սթրեսի հակազդում, բայց դրա էթիոլոգիան մնում է հարցի տակ։ Էսթեսը և Նյուն (Estes and New), ազատազրկման մեջ գտնվող անձանց հետազոտության ընթացքում եկել են այն եզրակացության, որ անտանելի իրավիճակներից խուսափումը, ինչպիսիք է բանտարկումը, առաջացնում է Գանզերի համախտանիշի հիմնական ախտանիշներ, որոնք, հետագայում արդեն, սթրեսային իրավիճակի մեջ ընկնելու դեպքում, վեր են ածվում խանգարման։

Կրեպելինն ու Բումկեն համարում էին, որ համախտանիշը կրում է հիստերիկ բնույթ, քանի որ իրավիճակից դուրս գալուց հետո եղած ամնեզիան, հաճախ առաջանում է տրավմատիկ հուզական իրադարձության դեպքում, ինչը բնորոշ է հիստերիային։

համաձայն Մայեր-Գրոսսի և Բլեյլեխի, Գանզերի համախտանիշը դիտարկվում է հիմնականում էպիլեպտիկ կամ շիզոֆրենիկ հիվանդների մոտ։

Ըստ Ուիթլոքի (F.A. Whitlock), Գանզերի համախտանիշը - հիստերիկ խանգարում է։ Սակայն նույն Ուիթլոքը ի ցույց է դնում մի շարք դեպքեր, երբ Գանզերի համախտանիշը դիտարկվում է գլխուղեղի օրգանական հիվանդությունների դեպքում կամ որպես սուր փսիխոզի արդյունք ֆիզիկապես առողջ մարդկանց մոտ։ Սիգալի (Sigal) հետազոտությունում նույնպես նկատվում է, որ Գանզերի համախտանիշով 15 հետզոտվածներից 7-ի մոտ է առկա միայն օրգանական պաթոլոգիա։ Գանզերի համախտանիշով և գլխուղեղի օրգանական պաթոլոգիայով այն պացիենտների գոյությունը, որոնց մոտ չեն եղել որևէ պրեմորբիդ հիստերիկ գծեր և չի եղել երկրորդային օգուտներ, ու առանց օրգանիկ պաթոլոգիայի, բայց հիստերիկ գծերով պացիենտների գոյությունը, դարձնում է Գանզերի համախտանիշը բավական վիճելի՝ էթիոլոգիայի և նոզոլոգիայի տեսանկյունից։

Գանզերի համախտանիշի նյարդաբանական հիմքերի հետազոտության մեջ նկարագրված է մի պացիենտի դեպք, որի մոտ համախտանիշը զարգացել էր ուղեղի և սրտի կաթվածներից հետո։ Բացահայտվել էր, որ սթրեսի և ուղեղի կաթվածի իրավիճակներում ընդհանուր է հանդիսանում գլուտամատի ավելցուկը գլխուղեղում, որը կապված է դիսոցիատիվ ախտանիշների հետ։

Եվ այսպես, Գանզերի համախտանիշի հիմքում ընկած է ներքին և արտաքին գործոնների բարդ փոխազդեցությունը։ Ավելի հաճախ որպես մղում է հանդիսանում արտահայտված սթրեսը, որը գերազանցում է անձի ադապտացիոն ռեսուրսները։ Հոգեկանը ձևավորում է յուրօրինակ պաշտպանական հակազդում՝ ծանր ապրումների ժամանակ ունեցած փսիխոգեն հակազդումների նման։ Ռիսկն ավելանում է նախորդող դիսոցիատիվ էպիզոդների առկայության դեպքում։

  • Հոգեբանական և սթրեսային գործոններ։ Ուժեղ փսիխոտրավման ունակ է գործի գցել պատասխանների ու ընկալման աղավաղմամբ սուր դիսոցիատիվ վիճակ։ Հանգամանքների ճնշումը, պատժվելու կամ նշանակալի կապերի կորստի վախը ուժեղացնում են ներքին կոնֆլիկտը։ Հոգեծին գործոնները հիմք են ձևավորում գիտակցության կարճատև մթագնման համար։ Կրկնվող տրավմատիկ իրադարձությունների դեպքում ռեցիդիվի հավանականությունը աճում է։
  • Սոցիալական և արտաքին ազդեցություններ։ Սոցիալական ճնշումը, մեկուսացումը և սանկցիաների սպառնալիքը ուժեղացնում են ներքին լարվածությունը։ Ազատազրկման պայմաններում, նման հակազդումների ռիսկը բարձր է՝ մշտական հսկողության և սահմանափակումների պատճառով։ Սակայն նմանատիպ մեխանիզմներ հանդիպում են նաև այլ սթրեսային իրավիճակներում, որտեղ անձը անօգնականություն է զգում։ Արտաքին միջավայրը խաղում է տրիգգերի դեր, սակայն չի հանդիսանում միակ պատճառ։
  • Գենետիկ և կենսաբանական տեսակետներ։ Ժառանգական բնույթի ուղիղ ապացույցներ չկան, սակայն որոշ մարդկանց մոտ նկատվում են դիսոցիատիվ խանգարումների նկատմամբ բարձրացված խոցելիություն։ Նյարդային համակարգի կենսաբանական առանձնահատկությունները կարող են որոշել սթրեսի նկատմամբ հակազդման ուժը։ Ընդ որում, այդ դեպքում, վիճակը չի բերում գլխուղեղի օրգանական ախտահարման։ Այն զարգանում է, որպես գերլարման ֆունկցիոնալ պատասխան։

Ախտորոշում

DSM-III-ում, Գանզերի համախտանիշը, սխալմամբ դասված էր սիմուլյատիվ խանգարումների դասին։ Բայց արդեն հիմա, МКБ-10-ում և DSM-IV-ում, Գանզերի համախտանիշը մտնում է դիսոցիատիվ խանգարումների կատեգորիայի մեջ։ Ախտորոշման հիմնական չափանիշ է հանդիսանում մոտավոր ու «վրիպողական» պատասխանները։

Ախտանիշը որոշելու համար խորհուրդ է տրվում ամբողջական նյարդաբանական և հոգեբուժական հետազոտություն անց կացնել, ինչպես նաև անց կացնել սիմուլյացիան որոշող թեստեր։ Խորհուրդ է տրվում նաև անցկացնել տոմոգրաֆիական հետազոտություն՝ օրգանական պաթոլոգիան բացառելու համար, ԷԷԳ՝ որպեսզի բացառվի դելիրիան և ցնցումային խանգարումները, Լյումբալ պունկցիա՝ ինֆեկցիաները բացառելու համար

Գանզերի համախտանիշի ախտորոշումը հանդիսանում է բարդ խնդիր, նրա հազվադեպության և ախտանիշների վարիաբելության պատճառով, պահանջում է ախտանիշների և դրանց դինամիկայի ուշադիր վերլուծություն։ Կարևոր է հաստատել կապը հոգետրավմատիկ իրադարձության հետ և գնահատել խանգարման խորությունը։ Մասնագետը պետք է հաշվի առնի հասարակ հարցերին տրվող պատասխանների բնույթը և վարքային առանձնահատկությունները։ Հատուկ ուշադրություն է հատկացվում այլ հոգեկան և նյարդաբանական պատճառների բացառմանը։

  • Հոգեբանական հետազոտություն։ Հոգեբուժական հետազոտությունը ուղղված է բացահայտելու «վրիպողական» պատասխաններն ու ուղեկցող նշանները։ Անց է կացվում զրույց, թեստավորում և տարբեր պայմաններում կոգնիտիվ ֆունկցիաների գնահատում։ Դիտարկման ընթացքում մասնագետը ֆիքսում է վարքի և կողմնորոշման մակարդակի մեջ եղած փոփոխությունները։ Այսպիսի մոտեցումը ճշտում է խանգարման կառուցվածքը և դրա արտահայտվածությունը։
  • Դիֆերենցիալ ախտորոշում։ Դիֆերենցիալ ախտորոշումը անջատում է այս վիճակը՝ շիզոֆրենիայից, փսիխոտիկ ախտանիշներով դեպրեսիայից և ֆակտիտոր խանգարումներից։ Կարևոր է դիֆերենցել այն սիմուլյացիայից, որի ընթացքում պատասխանների աղավաղումը ունենում է գիտակցված բնույթ։ Հաշվի են առնվում ընթացքն ու կապը տրավմատիկ իրավիճակի հետ։ Կլինիկական պատկերի վերլուծությունը ցածրացնում է սխալ եզրահանգման ռիսկը։
  • Օրգանական խաթարումների բացառում։ Օրգանական պաթոլոգիաների բացառումը անց է կացվում գործիքային և լաբորատոր մեթոդներով։ Նյարդաբանական ստուգումը հայտնաբերում է հնարավոր օջախային ախտանիշներն ու ռեֆլեքսների խանգարումները։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում են նյարդավիզուալիզացիա, որպեսզի գնահատվի գլխուղեղի կառուցվածքը։ Այսպիսի ալգորիթմը հաստատում է խանգարման ֆունկցիոնալ բնույթը։

Բուժում

Մեծամասամբ, Գանզերի համախտանիշի ախտանիշները անհետանում են մի քանի օրից կամ այն բանից հետո, երբ սթրեսային իրավիճակը փլուզված է լինում։ Հոսպիտալիզացիան անհրաժեշտ է, եթե հիվանդը վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար։

Սուր դեպքերում հիվանդներին կարող է նշանակվել դեղորայքային բուժում։ Ախտանիշների ընդհատման համար արդյունավետ է նեյրոլեպտիկների և բենզոդիազեպամային շարքի տրանկվիլիզատորների համակցությունը։ Հնարավոր է նաև նշանակել հակադեպրեսանտներ։ Հիվանդներին նաև ցուցված է հոգեթերապիա։

Գանզերի համախտանիշի բուժումը կառուցում են ախտանիշների և դրանց պատճառների արտահայտվածությունը հաշվի առնելով։ Հիմնական նպատակը - հոգեկան վիճակի վերականգնումն ու տրավմատիկ գործոնների ազդեցության ցածրացումն է։ Տակտիկան համակցում է հոգեթերապիան և ցուցումների դեպքում նաև դեղորայքային բուժումը։ Ընտանիքի և շրջապատի աջակցումը արագացնում է կայունացումը։

  • Հոգեթերապևտիկ մոտեցումներ։ Հոգեթերապիան ուշադրությունը ուղղում է ներքին կոնֆլիկտի և հուզական տրավմայի մշակմանը։ Անվտանգ միջավայրում մարդը սովորում է գիտակցել իր հակազդումները և ձևավորել ադապտացման ավելի կայուն միջոցներ։ Ապրումների հետ աշխատանքը իջեցնում է էպիզոդների հաճախականությունը և վերադարձնում է վարքի նկատմամբ հսկողությունը։ Մասնագետի պարբերական հսկողությունը ամրացնում է ստացված արդյունքը։
  • Դեղորայքային բուժում։ Դեղորայքային բուժումը կիրառում են արտահայտված տագնապի, դեպրեսիայի կամ փսիխոտիկ արտահայտումների դեպքում։ դեղորայքը ընտրում են ինդիվիդուալ, հաշվի առնելով կլինիկական պատկերն ու ուղեկցող վիճակները։ Ֆարմակոթերապիան ստաբիլիզացնում է քունը, փոքրացնում է աֆեկտիվ տատանումները և ցածրացնում բարդացման ռիսկը։ Լավացումից հետո չափաբաժինները հետզհետե իջեցվում են։
  • Ընտանիքի և շրջապատի համար խորհուրդներ։ Գանզերի համախտանիշի բուժումը պահանջում է մտերիմների կողմից ուշադիր վերաբերմունք։ Տարօրինակ պատասխաններին տրվող հանգիստ հակազդումները և մեղադրանքից հրաժարվելը ցածրացնում են ներքին լարվածությունը։ Կարևոր է պահպանել օրվա հաստատված ռեժիմն ու խուսափել կրկնվող տրավմատիկ իրավիճակներից։ Ապրումների բաց քննարկումը ամրացնում է վստահությունը և արագացնում ստաբիլացումը։

Կանխատեսում և պրոֆիլակտիկա

Կանխատեսումը ավելի հաճախ բարենպաստ է ժամանակակից ճշգրտման և սթրեսային ծանրաբեռնվածության ցածրացման դեպքում։ Էպիզոդները հաճախ ավարտվում են ախտանիշների լիարժեք ռեգրեսով, ինչը պահանջում է պրոֆիլակտիկայի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն։ Համալիր մոտեցումը ցածրացնում է խանգարման կրկին զարգացման հավանականությունը։

Վաղ միջամտության ազդեցությունը

Վաղ ճանաչումը արագացնում է ախտանիշների կանգնեցումն ու խանգարումների խորացման կանխարգելումը։ Թերապիայի արագ սկսելը կրճատում է էպիզոդի տևողությունն ու փոքրացնում ապակողմնորոշման արտահայտվածությունը։ Ժամանակին աջակցումը ցածրացնում է քրոնիկական ձևերի ձևավորման ռիսկը։ Առաջին օրերին ունեցած ակտիվ դիրքորոշումը զգալի լավացնում է ընթացքը։

Ռեցիդիվների առաջացման ռիսկի ցածրացմանն ուղղված խորհուրդներ

  • Սթրեսի հսկողություն։ Ռելաքսացիայի ռեգուլյար տեխնիկաներն ու ծանրաբեռնվածության գիտակցված պլանավորումը ցածրացնում են ծանրաբեռնվածության նկատմամբ ունեցած կրկնվող սուր հակազդման հավանականությունը։
  • Աշխատանք տրավմատիկ փորձի հետ։ Խոր հոգեթերապևտիկ մշակումը ցածրացնում է անցյալի իրադարձությունների ազդեցությունը և ամրապնդում ադապտացիոն մեխանիզմները։
  • Աջակցող դիտարկումներ։ Հոգեթերապևտի պարբերական խորհրդատվությունները թույլ են տալիս ժամանակին նկատել առաջին նախանշաններն ու ճգրտել տակտիկան։
  • Ստաբիլ սոցիալական միջավայր։ Կյանքի կանխատեսելի պայմաններն ու արտահայտված ճնշման բացակայությունը հիմք են ստեղծում կայուն հուզական ֆոնի համար։

 
 

Այժմ կայքը դիտում են 123 հյուր