ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Պերսեփոնեյի բարդույթ

Պերսեփոնեի բարդույթ - դա կայուն հոգեբանական պատտեռն է, որի ժամանակ մարդը ցուցադրում է ներքին պասիվության, հարաբերություններում՝ կախվածության վիճակի և սեփական կյանքային դիրքորոշման ձևավորման բարդությունների հակում։ Այս բարդույթի կենտրոնում ընկած է անձի պոտենցիալ հասունության և նրա ավտոնոմիայի իրացման փաստացի անընդունակության հակասությունը։

Անվանումը կապված է Պերսեփոնեի կերպարի հետ - կերպարի, ով գոյություն ուներ երկու աշխարհների արանքում՝ անդրերկրյա և երկրյա։ Այս սիմվոլն արտացոլում է ոչ թե ուղղակի երկակիություն, այլ «միջև» վիճակ - երբ մարդը ոչ լիարժեքորեն իրեն է պատկանում, ոչ էլ արտաքին աշխարհին, այլ ավելի շուտ գտնվում է անցումային, կախված վիճակում։

Հոգեբանական կոնտեքստում այն արդահայտվում է, որպես՝

  • սեփական հետաքրքրությունները կայուն պաշտպանելու անընդունակություն։
  • ավելի ուժեղ կերպարներին ենթարկվելու հակում։
  • որոշում ընդունելու բարդություններ։
  • «ենթարկվողի» դերի հետ հուզական կախվածություն

Կարևոր է ընդգծել, որ արտաքնապես, այսպիսի մարդիկ կարող են լինել սոցիալապես ադապտացված, փափուկ, շփման մեջ հաճելի և նույնիսկ որոշակի շրջանակներում հաջողակ։ Սակայն նրանց ներքին դիրքորոշումը մնում է անկայուն՝ որոշումները ընդունվում են կամ ուրիշների ազդեցության տակ, կամ էլ այդ ընդունումը հետաձգվում է մինչև վերջին պահը։

Պերսեփոնեի բարդույթը պետք չէ շփոթել ինֆանտիլության կամ թույլ բնավորության հետ։ Խոսքը գնում է շատ ավելի նուրբ երևույթի մասին - հոգեբանական կառուցվածքի, որում հասունությունը, այսպես ասած «հետաձգված է» այլ ոչ թե բացակայում է։

Պատճառներ

Պերսեփոնեի բարդույթի ձևավորումը հազվադեպ է ունենում մի պատճառ։ Սովորաբար այն միջավայրի երկարատև ազդեցության արդյունք է, որում ինքնուրույնությունը կամ չի խրախուսվել, կամ էլ անվտանգ չի եղել։

  1. Ընտանեկան դինամիկա։ Հիմնաքարային գործոններից մեկը հանդիսանում է դաստիարակության ոճը։ Ամենից հաճախ հանդիպում են երկու բևեռացված տարբերակ՝
    • Գերխնամք։ Ծնողները ձգտում են պաշտպանել երեխային ցանկացած բարդություններից։ Արդյունքում նա անհրաժեշտություն չի ունենում առնչվել ընտրելու, սխալվելու և դրա հետևանքները կրելու անհրաժեշտության հետ։ Ձևավորվում է՝ «իմ փոխարեն ամեն բան կորոշեն» նպատակադրույթ։
    • Հսկող միջավայր։ Այստեղ երեխային կարող են հանձնարարություններ ու պարտականություններ տալ, սակայն առանց ընտրության իրավունքի։ Արտաքուստ դա դիսցիպլինայի տեսք է ունենում, սակայն ներքին ավտոնոմիան չի զարգանում։
  2. Հուզական կախվածություն։ Եթե երեխան սերտում է, որ սերն ու անվտանգությունը կախված է իր ենթարկվողականությունից, ապա նա սկսում է ճնշել սեփական իմպուլսները։ Ժամանակի ընթացքում դա վեր է ածվում սեփական ցանկությունները չզգալու սովորության։
  3. Տրավմատիկ փորձ։ Երբեմն բարդույթի ձևավորումը կապված է լինում իրադարձությունների հետ, որտեղ ինքնուրույն գործողությունը բերում է նեգատիվ հետևանքների՝
    • պատիժ՝ նախաձեռնության համար
    • ծաղր
    • անտեսում

    Այստեղից հոգեկանը հետևություն է անում՝ ավելի լավ է չարտահայտվել, քան ռիսկի դիմել։

  4. Սոցիալական նպատակադրույթներ: Մշակույթային և գենդերային սպասումները նույնպես կարող են դեր խաղալ։ Որոշ միջավայրերում խրախուսվում է փափկությունը, զիջողականությունն ու կախվածությունը, հատկապես եթե դրանք ընկալվում են որպես «նորմատիվ» վարք։

Պերսեփոնեի մասին առասպելը (հոգեբանական իմաստ)

Պերսեփոնան - Դեմետրայի պատանի, պաշտպանված աղջիկն էր, որն ապրում էր անվտանգ աշխարհում, ում փոխարեն ամեն բան որոշված էր։ Նա չէր առնչվում ընտրության անհրաժեշտության հետ և մնում էր հոգեբանական «դուստրության» վիճակում։

Անսպասելի նրան առևանգում է Հադեսը և տանում անդրերկրյա աշխարհ։ Այս իրադարձությունը սիմվոլացնում է մանկական անվտանգության հետ ունեցած կտրուկ անջատումն ու բռնի հասունացումը - անցում, որին նա դեռ պատրաստ չէր։

Անդրերկրյա աշխարհում, Պերսեփոնեն սկզբից գտնվում է զոհի կարգավիճակում, սակայն հետզհետե գրավում է թագուհու դերը։ Սա արտացոլում է մի շատ կարևոր հոգեբանական գործընթաց՝ նույնիսկ ստիպող հանգամանքները կարող են բերել նոր նույնականացման ձևավորմանը։

Սակայն ուտելով նռան հատիկները, նա այլևս չի կարող լիարժեքորեն հետ վերադառնալ։ Դա այն բանի սիմվոլն է, որ վերապրված փորձը (հատկապես տրավմատիկ կամ խոր տրանսֆորմացնող) անդառնալի է՝ մարդն այլևս հինը չի դառնա։

Արդյունքում Պերսեփոնեն իր կյանքը բաժանում է երկու աշխարհների միջև՝

  • մոր աշխարհի (անվտանգություն, կախվածություն)
  • Հադեսի աշխարհի (իշխանություն, խորություն, ստվեր)

Առասպելի կարճ ամփոփումն այսպիսին է՝

  • Մանկությունից բաժանում - հաճախ տեղի է ունենում ոչ սեփական կամքով։
  • Պասիվություն ճանապարհի սկզբում - մարդը ոչ թե ընտրում է փոփոխություններ, այլ դրանք ուղղակի «տեղի են ունենում»։
  • Հասունությունը ձևավորվում է ճգնաժամի միջոցով։
  • Անձի երկատում - մի մասը մնում է կախված, մյուսը՝ հասունանում է։
  • Փորձի անդառնելիություն - չի կարելի վերադառնալ նախկին վիճակին։

Տերմինի ծագումնաբանությունը

Տերմինը կապված է վերլուծական հոգեբանության հետ, որը զարգացել է Կարլ Գուստավ Յունգի ազդեցությամբ։ Այս ավանդույթներով, առասպելական կերպարները դիտարկվում էին որպես արքետիպներ - մարդկային փորձի ունիվերսալ մոդելներ։

Պերսեփոնեի պատմությունը - դա ուղղակի առևանգման մասին սյուժե չէ։ Այն անցման, հսկողության կորստի և ստիպողական հասունացման արքետիպ է։ Սակայն ի տարբերություն այլ արքետիպերի, այստեղ հասունացումը ավարտված չէ՝ Պեսեփոնեն մնում է կապված երկու աշխարհների հետ էլ, չդառնալով ամբողջովին ինքնուրույն կերպար։

Ավելի ուշ, այս կերպարը մեկնաբանվել է հոգեբանությունում, որպես անձի սիմվոլ, որը՝

  • չի ավարտել ծնողական կերպարանքից իր անջատումը։
  • չի ձևավորել կայուն նույնականացում։
  • շարունակում է ապրել հոգեբանական «կախվածության» վիճակում։

Այսպիսով, «Պերսեփոնեի բարդույթ» տերմինը - դա չավարտված ինդիվիդուալիզացման մետաֆոր է։

Պերսեփոնեի արքետիպը՝ Կարլ Գուստավ Յունգի վերլուծական հոգեբանությունում

Պերսեփոնեի արքետիպը - դա անձի տիպը նկարագրող կերպարներից մեկն է, որը գտնվում է ընկալունակության և ավտոնոմիայի մասնակի չձևավորվածության անցումային վիճակում։ Յունգի վերլուծական հոգեբանության համակարգում, այսպիսի արքետիպները արտացոլում են մարդկային փորձի ունիվերսալ մոդելները, իսկ Պերսեփոնեն սիմվոլացնում է մի հատուկ վիճակ - «հոգեբանական միջանկյալությունը»։

Արքետիպի էությունը

Պերսեփոնեի արքետիպը կապված է մի վիճակի հետ, որում անձը դեռ լիարժեքորեն անջատված չի արտաքին ազդեցություններից և չի ձևավորել իր կայուն «ես»-ը։

Հիմնաքարային առանձնահատկությունը - բաց փոխազդեցության համար։ Այսպիսի մարդը՝

  • հեշտությամբ ադապտացվում 
  • զգայուն է միջավայրի նկատմամբ
  • հակված է հարմարվել
  • ոչ միշտ է գիտակցում սեփական ցանկությունները

Դա թուլություն չի իր ուղիղ իմաստով, այլ հոգեկանի հատուկ կառուցվածք, որտեղ սահմանները «ես»-ի ու արտաքին աշխարհի միջև մնում են թափանցող։

Հիմնական բնութագրիչները՝

  1. Պասիվ ընկալունակություն։ Մարդը ավելի շուտ հակազդում է քան նախաձեռնում։ Նա չի ձգտում իրականությունը ակտիվ ձևավորել, այլ թույլ է տալիս, որ վերջինս ձևավորի իրեն։
  2. Չֆիքսված նույնականություն։ Անձը կարող է փոխել իր հայացքները, դերերն ու վարքը կախված շրջապատից։ «Ո՞վ եմ ես» հարցը հաճախ բաց է մնում։
  3. Կախվածության հակում։ արքետիպը ձգտում է դեպի ուժեղ կերպար - ծնողներ, գործընկերներ, հեղինակություններ, որոնք իրենց վրա են վերցնում որոշում ընդունելու ֆունկցիան։
  4. Ներքին երկակիություն։ Միաժամանակ առկա է՝
  • պաշտպանված լինելու ցանկությունը
  • ինքնուրույնության թաքնված ձգտումը

Բայց երկրորդը, հաճախ ճնշվում է։ 

Արքետիպի լուսավոր կողմը

Պերսեփոնեի արքետիպը, բացառապես պրոբլեմային չի հանդիսանում։ Այն ունի զգալի պոտենցիալ՝

  • բարձր էմպատիա
  • զարգացած ինտուիցիա
  • խոր վերապրման ընդունակություն
  • ճկունություն և ադապտիվություն

Այսպիսի մարդիկ ընդունակ են նրբորեն զգալ ուրիշներին և հասկանալ թաքնված պրոցեսները։

Արքետիպի ստվերային կողմը

Զարգացման բացակայության դեպքում, արքետիպը կարող է ամրանալ ոչ հասուն ձևի մեջ՝

  • քրոնիկ կախվածություն
  • պատասխանատվությունից խուսափում
  • որոշում ընդունելու անընդունակություն
  • «ուրիշների միջոցով ապրելու» հակում

Այս դեպքում, մարդը մնում է «ներքին երեխայի» դերում, նույնիսկ հասուն տարիքում։

Արքետիպն ու ստորերկրյա աշխարհը (հոգեբանական իմաստ)

Ստորերկրյա աշխարհի հետ Պերսեփոնեի կապը սիմվոլիզացնում է անգիտակցականի հետ կոնտակտը։

Դա նշանակում է, որ անձի այսպիսի տիպը ունի պոտենցիալ՝

  • ներքին խորության
  • տրանսֆորմացիայի
  • հոգեկանի թաքնված տեսակետների հասկացման նկատմամբ։

Սակայն այդ պոտենցիալը իրացվում է միայն այն պայմանների դեպքում, երբ մարդն անցնում է այդ ներքին փոփոխությունների միջով այլ ոչ թե մնում է պասիվ դիրքում։

Արքետիպի զարգացումը

Հասուն տարիքում, Պերեփոնեյի արքետիպը տրանսֆորմացվում է՝

  • պասիվությունից → գիտակցված ընկալունակության
  • կախվածությունից → մտերմության ընտրության
  • անորոշությունից → ճկուն, բայց կայուն նույնականության

Մարդը պահպանում է զգայունությունը, բայց դրան ավելացնում է գործելու ընդունակություն։

Արդյունքում, Պերսեփոնեի արքետիպը - դա անձի վերջնական վիճակ չէ, այլ փուլ։

Այն արտացոլում է այն շրջանը, երբ մարդը դեռ չի դարձել լիարժեք ինքնուրույն, սակայն արդեն տիրապետում է՝ խորության և տրանսֆորմացիայի համար անհրաժեշտ պոտենցիալի։ Զարգացման խնդիրը - ոչ թե այդ մասից ձերբազատվելն է, այլ այն հասունությամբ լրացնելը, որպեսզի ընկալունակությունը դադարի կպչուն լինել և դառնա ռեսուրս։

Որտեղից է առաջանում բարդույթը

Կարևոր է տարբերել ձևավորման պատճառներն ու մեխանիզմները։ Նույնիսկ նախադրյալների առկայության դեպքում, բարդույթը ավտոմատաբար չի զարգանում - այն ձևավորվում է կրկնվող սցենարների միջոցով։

Վաղ ադապտացում

Երեխան նկատում է, որ՝

  • հնազանդությունը թուլացնում է լարվածությունը
  • ինքնուրույնությունը կոնֆլիկտ է առաջացնում
  • սպասումը՝ անձնային ցանկություններից կարևոր է

Նա սկսում է ադապտացվել, հրաժարվել իր մի մասից։ 

Դերի ամրացում

Ժամանակի ընթացքում ձևավորվում է կայուն դեր՝

  • «լավ երեխա»
  • «հարմար մարդ»
  • «մարդ, ով պրոբլեմ չի առաջացնում»

Այդ դերը դառնում է նույնության մաս։

Փոխանցում հասուն կյանք

Հասուն տարիքում պատտեռնը փոխանցվում է՝

  • հարաբերություններում — ուժեղ զուգընկերոջ փնտրտուք
  • աշխատանքում — դեպի հրահանգներ կողմնորոշում
  • կյանքում — ընտրությունից խուսափում

Ներքին կոնֆլիկտ

Այդ ընթացքում, ներսում պահպանվում է ինքնուրույնության պոտենցիալը։ Դա լարվածություն է ստեղծում՝

  • գործելու ցանկություն
  • վախ հետևանքներից

Հենց այս լարվածությունն էլ հանդիսանում է բարդույթի միջուկ։

Բարդույթի հոգեբանական տեսանկյունները

Պերսեփոնեի բարդույթը արտահայտվում է հոգեկանի մի քանի մակարդակներում։

Կոգնիտիվ մակարդակ

  • անվստահություն սեփական որոշումների մեջ
  • կասկածելու հակում
  • կողմնորոշում դեպի արտաքին հեղինակություններ

Հուզական մակարդակ

  • ճնշված բարկություն
  • տագնապ ընտրության նկատմամբ
  • կախվածության զգացում

Վարքային մակարդակ

  • որոշումների հետաձգում
  • պատասխանատվությունից խուսափում
  • ադապտիվություն՝ ի վնաս իրեն

Էկզիստենցիալ մակարդակ

Ավելի խոր մակարդակի վրա մարդը կարող է զգալ՝

  • «ոչ իր կյանքի» զգացողություն
  • ներքին դատարկություն
  • հստակ ուղղվածության բացակայություն

Հետաքրքիր է, որ դրա հետ մեկտեղ հաճախ պահպանվում են զգայունությունն ու էմպատիան։ Դա էլ դարձնում է այսպիսի մարդկանց՝ լավ դիտորդներ, բայց ոչ թե սեփական կյանքի ակտիվ մասնակիցներ։ 

Ազդեցությունը

Պերսեփոնեյի բարդույթը ազդում է կյանքային ստրատեգիաների և ընտրությունների վրա։

Հարաբերություններ 

  • կախվածություն զուգընկերոջից
  • վախ բաժանումից
  • հարմարվելու հակում

Պրոֆեսիոնալ ոլորտ

  • լիդերությունից խուսափում
  • վախ պատասխանատվությունից
  • կարյերային աճի սահմանափակում

Անձնային զարգացում

  • նույնականության ձևավորման հապաղում
  • նպատակների սահմանման դժվարություններ
  • ցածր ներքին հենարան

Հոգեկան վիճակ

  • քրոնիկ անբավարարվածություն
  • տագնապայնություն
  • ապատիայի էպիզոդներ

Ժամանակի ընթացքում դա կարող է բերել ճգնաժամի, հատկապես երբ արտաքին հենարաններն անհետանում են։

Հնարավո՞ր է փոխել

Պերսեփոնեի բարդույթը ենթարկվում է փոփոխությունների, սակայն այդ պրոցեսը ժամանակ է պահանջում։

Հիմնական պայմաններն են՝

  • պրոբլեմի ընդունում
  • դիսկոմֆորտի պատրաստակամություն
  • ավտոնոմիայի հետզհետե զարգացում

Կարևոր է հասկանալ, որ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե կտրուկ՝ «թռիչքաձև», այլ ինքնուրույն գործողությունների կուտակման արդյունքում։

Ժամանակակից մոտեցումներ և թերապիա

Այս բարդույթի հետ աշխատանքը կառուցվում է մի քանի ուղղություններով։

Հոգեթերապիա

  • հոգեդինամիկ մոտեցում - վաղ շրջանի փորձի վերլուծություն
  • կոգնիտիվ-վարքային թերապիա — աշխատանք համոզմունքների հետ («ես չեմ կարողանա»)
  • գեշտալտ-թերապիա — ցանկությունների հետ կոնտակտի վերականգնում

Ավտոնոմության զարգացում

  • անձնային նպատակների որոշում
  • որոշումների ընդունում առանց արտաքին խրախուսանքի
  • պատասխանատվության զարգացում

Աշխատանք հույզերի հետ

Հատկապես կարևոր է աշխատանքը ճնշված զայրույթի հետ, քանի որ այն կապված է սահմանների և ինքնուրույնության հետ։

Ի՞նչ անել

Պրակտիկ աշխատանքը իր մեջ կարող է ներառել՝

  1. Գիտակցումը - Իրավիճակի հետևումը, որտեղ որոշումները փոխանցվում են ուրիշների կողմից։
  2. Փոքր քայլեր - Սկսել հասարակ ընտրություններից և հետզհետե բարդացնել։
  3. Սահմանների ձևավորում - Սովորել մերժել և անհամաձայնություն արտահայտել։
  4. Աշխատանք մարմնի հետ - Ֆիզիկական կայունությունը ուժեղացնում է հոգեբանականը։
  5. Աջակցում - Մասնագետին դիմելը արագացնում է գործընթացը։

Պերսեփոնեի բարդույթը - դա ուղղակի սահմանափակում չէ, այլ անցումային վիճակ։ Նրանում արդեն առկա է հասունության պոտենցիալը, որը չի իրացվել։ Այս բարդույթի հետ աշխատանքը - դա անձի փլուզում կամ վերափոխում չէ, այլ դրա արատում՝ անցում «աշխարհների միջև» գոյությունից՝ լիակատար ներքին աջակցման։

 

 
 

Այժմ կայքը դիտում են 1870 հյուր