ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Տիրամոր և անառակի բարդույթ

Երբ զունգընկերները վաղուց միասին են, ժամանակի ընթացքում սեքսուալ շիկացումը բթանում է և սկսում են գերիշխել ընկերական ու ազգանական զգացումները։ Սակայն որոշ տղամարդիկ, արդեն հարաբերությունների սկզբում չեն կարողանում համակցել կնոջ, իրենց երեխաների մոր և սիրուհու կերպարները՝ մեկ ընտրյալի մեջ։ Սա է «սիրային եռանկյունիների» ավելի հաճախ հանդիպող պատճառը։

Տիրամոր և անառակի բարդույթը - սեռական բարդույթ է,

որը նկարագրված է հոգեվերլուծաբանական գրականությունում, որն արտահայտվում է՝ լուրջ սիրային հարաբերությունների շրջանակներում սեռական գրգռում զգալու անկարողությամբ։ Առաջին անգամ այս հոգեբանական բարդույթը նույնականացրել է Զիգմունդ Ֆրեյդը, «հոգեբանական իմպոտենցիա» խորագրում։ Համարվում է, որ այս բարդույթը լինում է տղամարդկանց մոտ, ովքեր կանանց համարում են կամ սուրբ՝ «Տիրամայրեր», կամ անբարոյական՝ անառակ։ Այս բարդույթով տղամարդիկ չեն կարող սեռական ձգտում ունենալ առաջին կատեգորիայի կանանց նկատմամբ և միևնույն ժամանակ սեռական հարաբերություն են ուզենում երկրորդ կատեգորիայի կանանց հետ։ Ֆրեյդը գրում էր՝ «Այնտեղ, որտեղ այսպիսի տղամարդիկ սիրում են՝ նրանք ցանկություն չունեն, իսկ այնտեղ, որտեղ նրանք ցանկություն ունեն՝ նրանք չեն կարողանում սիրել»։ Կլինիկական հոգեբան Ուվե Հարթմանը, 2009 թվականին, հայտարարել է, որ բարդույթը՝ «առաջվա պես լայնորեն տարածված է ժամանակակից պացիենտների մոտ»։

Տերմինն ունի լայն տարածում, չնայած երբեմն ունենում է մի փոքր տարբերվող նշանակություններ։

Տիրամոր և անառակի բարդույթը - վիճակ է, որի ժամանակ տղամարդը կանանց բաժանում է երկու կատեգորիայի։ Անարատ կույսերի, որոնք ստեղծված են կնոջ և մոր դեր կատարելու համար, նվիրված են, հավատարիմ, հնազանդ և հոգատար, այսպես ասած լավ աղջիկներ են։ Նրանց հետ ամուսնանում են։ Եվ կան անբռնազբոս կանայք, որոնք արժանի չեն ամուսնության, բայց նրանց հետ կարելի է ճանապարհվել սեքսուալ ճանապարհորդություններ։

Թվում է թե, հետո ինչ։ Հավանաբար այսպիսի մտածելակերպով տղամարդը ուղղակի իր բուռն երիտասարդությունն անց է կացնում «ոչ այն կանանց» հետ։ Իսկ հետո հանդիպում է իր «Տիրամորը» և հանգստանում է նրա հետ, սիրում է նրան, երեխաներ է ունենում, ապրում է երջանիկ և ծեր ժամանակ, մահանում է իր ընտրյալի հետ նույն օրը։ Բայց ամեն բան շատ ավելի բարդ է։

Տիրամոր և անառակի բարդույթը աշխատում է այնպես, որ տղամարդը ունակ չի լինում լիարժեք սեռական գրգռում ունենալ՝ լուրջ հարաբերությունների շրջանակներում։ Այսինքն սեքս այս զույգի մեջ լինում է՝ երեխաները ինչ-որ տեղից ծնվում են։ Բայց ինչ-որ այնպես չի լինում և այն չի լինում։ Որովհետև կինը ֆիգուր է դառնում, որին տղամարդը մոտենում է հարգանքով, հնարավոր է հոգատարությամբ… և ձանձրույթով։ Նա կարող է իրական կիրք զգալ միայն «անառակների» նկատմամբ, նրանց հետ գնալ փորձարկումների, իր ցանկություններին ազատություն տալ։

Եթե տղամարդու համար դավաճանությունը՝ տաբու է, ապա նա տանջվում է նրանից, որ չի կարող արտահայտել իր սեքսուալությունը։ Եթե ոչ, ապա նա դա իրացնում է կողքի վրա, և հնարավոր է, որ նույնիսկ չի էլ տանջվում խղճի խայթից։ Սակայն այս դեպքում արդեն դժբախտ է դառնում կինը։ Իսկ ընտանիքի պահպանումը - լուրջ հարցականի տակ է դրվում։ Չասած արդեն այն մասին, որ կնոջը նույնպես կարող են չբավարարել այն հարաբերությունները, որին տղամարդը այնքան էլ հակված չէ։ Եթե արդյունքում միությունը քանդվում է, տղամարդը գնում է նույն ճանապարհով, որովհետև պետք է ամուսնանալ բարեկրթի հետ, իսկ սեքսով զբաղվել՝ «անբարեկիրթի» հետ։

Ընդ որում, այսպիսի ճեղքումը կարող է չլինել անմիջապես։ Լինում է այնպես, որ զույգը իր հարաբերությունները սկսում է, և իրենց մոտ ամեն բան լավ է լինում։ Բայց որքան ավելի շատ է կինը մտնում ընտանիքի կնոջ և մոր դերի մեջ, այնքան տղամարդու ցանկությունը պակասում է։ Որովհետև «նա այդ շուրթերով համբուրում է երեխաներին»։

Պատճառները

Ֆրեյդը պնդում էր, որ Տիրամոր - անառակի բարդույթը առաջ է գալիս՝ տղամարդու ցանկության նուրբ և սեքսուալ («զգայական») ընթացքի ճեղքումից (միաձուլման անավարտությունից)։ Էդիպի բարդույթն ու ամորձատման վախը թույլ չեն տալիս նախկին՝ «ինցեստուոզ օբյեկտների» նկատմամբ ձգտումը կապել զգայականորեն ցանկալի կանանց՝ «Այսպիսի մարդկանց սիրային կյանքը մնում է ճեղքված երկու ուղղությամբ, որը իր արտահայտումն է գտել արվեստում որպես երկնային և երկրային (կենդանական) սեր»։ Վախը մինիմալիզացնելու համար, տղամարդը կանանց բաժանում է երկու կատեգորիաների՝ կանանց, որոնցով նա կարող է հիանալ, և կանանց, որոնց նա համարում է սեքսուալ համակրելի։ Այն ժամանակ, երբ տղամարդը սիրում է առաջին կատեգորիայի կանանց, նա ատում և արժեզրկում է երկրորդ կատեգորիայի կանանց։ Հոգեվերլուծաբան Ռիչարդ Տուխը ենթադրում է, որ Ֆրեյդը առաջարկել է, Տիրամոր - անառակի բարդույթի գոնե մեկ այլընտրանքային բացատրություն։

Այդ ավելի վաղ ժամանակի տեսությունը հիմնված է ոչ թե ամորձատման էդպիալ վախի վրա, այլ կանանց նկատմամբ տղամարդու, առաջնային ատելության վրա, որը երեխայի մոտ խթանվում է այն զգացողությամբ, որ վերջինս ստացել է անտանելի խանգարում և/կամ նարցիսիստական տրավմա, իր մորից։ Այս տեսության համաձայն հասուն տարիքում, դառնալով տղամարդ, նա ձգտում է վրեժ լուծել իր նկատմամբ վատ վերաբերմունքի համար, իր մորը փոխարինող կանանց նկատմամբ սադիստական հարձակումների միջոցով։

Լիարժեք հնարավոր է, որ այդ ճեղքումը կարող է խորանակ, երբ տանջվողը դաստիարակվում է սառը, բայց գերխնամք տվող մոր կողմից - հուզական դաստիարակության բացակայությունը պարադոքսալ կերպով ուժեղացնում է ինցեստուոզ (արյունապղծական) կապը։ Այսպիսի տղամարդը հաճախ սիրահետում է մեկին, ով ունենում է իր մոր որակները, հուսալով, լրացնել մայրական մտերկության կարիքը, որը չի բավարարվել մանկությունում, միայն որպեսզի վերադարձնի ճնշված զգացումները, շրջապատելով իրեն նախկին հարաբերություններով, որպեսզի կանխարգելի նոր հարաբերություններում սեռական բավարարումը

Մյուս տեսությունը պնդում է, որ Տիրամոր - անառակի բարդույթը ընթանում է ոչ թե առանձին տղամարդու խանգարման արդյունքում, այլ այն պատճառով, որ առասպելաբանությունում և հրեկա - թրիստոնեական թեոլոգիայի մեջ, կանանց ներկայացվել է կամ որպես Տիրամայր, կամ որպես անառակ։

Տերմինի առաջացումը

«Տիրամոր և անառակի բարդույթ» տերմինը կազմակերպում է սոցիալական և մշակույթային հարաբերություններ, որոնք հաճախ արտացոլում են նահապետական նպատակադրույթները։ «Տիրամոր» կերպարը կապվում է մաքրության, սրբության և մայրության հետ այն դեպքում, երբ «անառակը» ասոցացվում է ապականության, սեքսուալ ազատության և անբարոյականության հետ։ Այս երկու կերպարը երկճյուղություն (դիխոտոմիա) են ձևավորում, որն իրենով ծածկում է հասարակության մեջ կանանց հայեցակետը։

Այսպիսի բաժանումը արմատացել է պատմության և կրոնի մեջ։ Օրինակ, քրիստոնեական ավանդությունում, Տիրամայրը անձնավորում է մոր իդեալն ու առաքինության մարմնավորում է, այն ժամանակ երբ անառակը, օրինակ, Մարիամ Մագդաղենացին, մեկնաբանվում է որպես մեղավոր, և հաճախ ներկայացվում է նեգատիվ լույսի ներքո, չնայած այն բանի, որ ժամանակակից մեկնաբանություններում, նա դառնում է մի ֆիգուր, որը օգնում է վերանայել այդ կերպարը։

Որտեղից է առաջանում Տիրամոր և անառակի բարդույթը

Ի սկզբանե, այս երևույթը նկարագրել է Ֆրեյդը։ Նրա կարծիքով, այսպես է տեղի ունենում, երկու սկզբնաղբյուրների անավարտությունից՝ քնքշության և լիբիդոյի։ Կանանց նկատմամբ քնքշությունը սկսում է ձևավորվել կյանքի առաջին տարիներից և ուղղված է, օրինակ, դեպի մայրը, դեպի քույրը։ Ավելի ուշ զարգանում է լիբիդոն, և մարդը առնչվում է այն փաստի հետ, որ մտերիմ կանանց նկատմամբ սեքսուալ հետաքրքրություն չի կարելի ցուցաբերել։ Սակայն կարելի է ցուցաբերել այն կանանց նկատմամբ, ում նկատմամբ չկա այդպիսի քնքշություն։ Եթե ամեն բան կարգին գնա, ապա միաձուլումը կավարտվի և տղամարդը կապրի մի գիտակցումով, որ միևնույն անձի նկատմամբ կարելի է և՛քնքշություն և՛ սեքսուալ հետաքրքրություն ցուցաբերել։ Բայց ամեն բան կանգ է առնում այն կետում, երբ այդ ցանկությունները անհամատեղելի են և կարելի է դրանք ուղղել միայն տարբեր կանանց նկատմամբ։

Սակայն կան նաև ավելի առարկայական, սոցիո-մշակույթային բացատրություններ, որոնք մասնակիորեն հաստատվում են տարբեր ժողովրդների՝ կուսության նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Բոլոր դեպքերում, մարդկության մեծ մասը զարգացել է կրոնի նորմերի ազդեցության տակ, որտեղ կանայք ներկայացվում են կամ որպես սկզբից կույսեր, իսկ հետո առաքինի մայրեր, ինչը գնահատվում է դրական, կամ որպես անառակներ։ Համապատասխանաբար, կանանց նկատմամբ վերաբերմունքն էլ, կապված սեքսի նկատմամբ նրանց վերաբերմունքից՝ տարբերվում է։ Նրան, ով ֆիզիկապես գրավում է, կարծես թե մեղք է հոգեպես սիրել։ Իսկ մաքրության էտալոնը միշտ չի, որ ցանկություն է առաջացնում։

Միևնույն ժամանակ, երբ խոսում են Տիրամոր և անառակի բարդույթի մասին, հաճախ սուրբ սերը, հարգանքն ու քնքշությունը հակադարձում են մարմնական ձգտմանը։ Այսինքն Տիրամայրը կարծես թե բարձրացվում է պատվանդանի վրա։ Սակայն սոցիո-մշակույթային մոտեցման տեսակետից, դա պարտադիր այդպես չէ։ «Ամուսնանալ անհրաժեշտ է՝ առաքինի կնոջ հետ» - սա նաև հանրության կողմից հավանության արժանի ճանապարհ է։ Այսինք կարևոր է, որպեսզի տանը լինի առաքինի կին - այլապես «բակի տղաները ինչ կասեն»։ Իսկ այ թե ինչ է կինը մտածում կամ զգում՝ ոչ մի նշանակություն չունի։ 

Ընդ որում սա բոլորովին էլ թարմ երևույթ չէ, ինչի մասին մեզ հուշում է հետերաների մշակույթը Հին Հունաստանում կամ գեյշաների մշակույթը՝ Ճապոնիայում։ Ե՛վ գեյշաները, և՛ հետերաները - կրթված աղջիկներ էին, ովքեր ունակ էին զվարճացնել, զրույցի բռնվել, սփոփել։ Նրանք նաև, ընդհանուր չափորոշիչներով, անկախ էին և նրանց ավելի շատ բան էր թույլ տրվում, կան միջին վիճակագրական կանանց։ Առաջինները իհարկե համարվում էին ահավոր անպարկեշտ։ Իսկ երկրորդները՝ տնտեսություն էին վարում, ծննդաբերում էին և համարվում էին պարկեշտ։ 

Գիտական աշխատությունները ցույց են տալիս, որ կանանց բաժանումը՝ Տիրամայրերի և անառակների, այնքան ուժեղ է բնորոշ տղամարդուն, որքան նրա մեջ գերիշխում է աշխարհի նահապետական պատկերը։ Ընդ որում, հետազոտությունները կատարվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իզրաելում, և ամենուր, այս երկու պարագաների միջև նկատվել է ակնհայտ կոռելյացիա։

Սոցիո-մշակույթային մոտեցման շրջանակներում, սովորաբար «բարդույթ» բառը չի կիրառվում, և այս երևույթը անվանում են Տիրամոր և անառակի դիխոտոմիա։ Որովհետև կանանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը պարտադիր չէ, որ լինի մանկական տրավմայի արդյունք։ Դա նաև ստանդարտ գենդերային դերերի պարտադրման արդյունք է։

Ընդ որում, որքան ուժեղ է տղամարդը հավանություն տալիս Տիրամոր և անառակի դիխոտոմիային, այնքան շատ է նրան բնորոշ մերժել կնոջը, նրա սեռական բավարարման իրավունքի մեջ։ Համաձայն հետազոտությունների, այսպիսի մարդը հաճախ ենթադրում է, որ մնացած տղամարդիկ էլ են վերաբերվում կանանց նման փոքր հարգանքով և սեռական կյանքի ընթացքում պահպանակ չեն օգտագործում։

Դիխոտոմիան հաճախ սնուցվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ, մանկությունում հայրը գնում է սիրուհու մոտ, այսինքն վերջինս անառակ է, իսկ մայրը - սուրբ կին, ում նման կին արժե ընտրել։ Կամ ընդհակառակը՝ մայրը հեռացել է ընտանիքից, նշանակում է, որ պետք է ամուսնանալ ուրիշի հետ, «պարկեշտի»։ Լքում է վառ աղջիկը - դե անպայման պոռնիկ է, որովհետև մեր հերոսը - լավ տղա է, այնպես որ պարկեշտը՝ կմնար, չէր լքի։

Ընդ որում, տղամարդու համար դա նշանակում է ավելի ցածր սեքսուալ բավարարվածություն ռոմանտիկ մմիության ընթացքում և իր հերթին էլ ավելի ցածր բավարավածություն այդ հարաբերություններով՝ ամբողջությամբ։

Ինչպես է առաջանում Տիրամոր և անառակի բարդույթը

Ամեն բան սկսում է վաղ մանկությունում, երբ երեխան դեռ օժտված չէ ամոթի զգացումով և ծանոթ չէ վարքի սոցիալական նորմերի հետ, իսկ մայրը նրա համար - մի ամբողջ աշխարհ է, որում նա պաշտպանված է, կերակրված, իրենց անվրդով և կեմֆորտ է զգում։

Փոքրիկը զգացմունքների մի ահռելի գամմա է զգում՝ բավականություն է ստանում մարմնի ջերմությունից, կրծքի կաթից և մոր նկատմամբ, այդ թվում նաև անգիտակացական սեռական ձգտում է ունենում։ Սակայն շատ շուտով, արտաքին աշխարհը տղայի վրա արգելքներ է դնում և սահմաններ սահմանում։ Փոքրիկը մեծանում է, և պարզվում է, որ շատ բաներ նրան արգելված են՝ կամայական պահի ստանալ մոր կուրծքը, քնել նրա հետ մի անկողնում, մերկ քայլել։ Տղայի վրա ծիծաղում են երբ նա մորը՝ սեր է բացատրում և ուզում է նրա հետ ամուսնանալ։ Երեխան սկսում է ճնշել իր սեռական պոռթկումները և նրա գիտակցության մեջ մի որոշակի ճեղքում է տեղի ունենում։

Փոքրիկը զգում է, որ նախկին կրքոտ մարմնական զգացմունքները՝ մոր նկատմամբ, անհնար են և տեղի է ունենում մոր կերպարի իդեալականացում։ Նա իրենց թույլ է տալիս միայն հիանալ և պլատոնական կապ ունենալ։ Եվ որքան շատ մարմնական ցանկություններ են երեխային արգելում, այնքան մեծ է դառնում հավանականությունը, որ հասուն տարիքում, այդ երկու կանացի սկզբունքների անգիտակցական բաժանումը կգերիշխի։ Դա կարող է տեղի ունենալ նաև, եթե տղան մեծանում է շատ սառը, հուզական և զգացմունքային առումով ժլատ մոր հետ և ընտանիքում մերժվում է մարմնականության կամայական արտահայտում։

Բարդույթի հոգեբանական տեսանկյունները

Հոգեբանության մակարդակի վրա այս բարդույթը կարող է բերել պրոբլեմների՝ անձնային հարաբերություններում։ Տղամարդիկ, ովքեր ընկալում են կանանց այս երկու արխետիպների պրիզմայով, հաճախ բարդություններ են ունենում այն պարագայում, որ տեսնեն կանանց, որպես լիարժեք անձ, ովքեր կարող են իրենց մեջ տարբեր գծեր համակցել։ Դա բերում է այն բանի, որ տղամարդկանցից շատերը կամ իդեալականացնում են կնոջը, կամ մերժում նրան, որպես ցանկության օբյեկտ։

Այս բարդույթի հիմնական տեսանկյուններից մեկն է հանդիսանում կանանց մեջ նմանության պրոեկցիան։ Տղամարդիկ կարող են ձգտել «Տիրամոր» իրենց ռոմանտիկ հարաբերություններում, նրանից սպասելով բացարձակ նվիրվածություն և առաքինություն, այն ժամանակ, երբ «անառակը» կդառնա նրանց ֆիզիկական ձգտման առարկա ու ոչ ավել։ Այս բաժանումը կանանց ճնշման է ենթարկում, ստեղծելով ինքնանույնականացման և իրենց ընդունման բարդություն։

Կանայք էլ, իրենց հերթին, կարող են ներքինացնել այդ սպասումները, ինչը կբերի արդեն իրենց անձնային բարդույթների և ինքնագնահատականի խնդիրների։ Խորքային հոգեբանության մակարդակի վրա նրանք կարող են ունենալ ներքին կոնֆլիկտներ, զգալով «Տիրամոր» կերպարին համապատասխանելու, սեփական սեքսուալությունը պահպանելու կամ ընդհակառակը՝ ներքին «անառակին» ճնշելու անհրաժեշտություն։

Տիրամոր և անառակի բարդույթը բարդացնել կարող են նաև ընտանեկան հանգամանքները, որոնց հետ առնչվում է մեծացող երեխան։

Եթե երեխան՝ հոր դավաճանության ակամա վկան է, նա դրա մասին զրույցներ է լսում և տեսնում է, որ տեղի ունեցողը ստիպում է մորը տանջվել, ապա նա ակամայից պրոեկտում է նեգատիվ զգացմունքները սիրուհու վրա, ով ավելի ուշ ասոցացվում է նրա մոտ որպես հարաբերությունների սեքսուալ կողմ։

Սակայն դուրս մղված մանկական զգացմունքները ոչ մի տեղ չեն հեռանում և մարմնական ցանկությունները սկսում են ընկալվել որպես մի ինչ-որ արգելված բան, որը կարելի է քեզ թույլ տալ միայն նրա հետ, ով ի լռե արժանի չէ դառնակ քո կյանքի ընկեր։

Տղամարդիկ, ովքեր ապրում են այս բարդույթով, հաճախ ստեղծում են սիրային եռանկյունիներ՝ նրանք ունենում են ընտանիք և սիրուհի։ Հարգանքն ու հոգատարությունը բաժին են ընկնում կնոջը, իսկ սիրային կիրքը՝ այլ կնոջ։ Հաճախ դրանից տուժում են բոլոր երեք կողմերը։

Ազդեցությունը հարաբերությունների վրա

Տիրամոր և անառակի բարդույթը նշանակալի ազդեցություն ունի նաև ռոմանտիկ և ինտիմ հարաբերությունների վրա։ Տղամարդիկ, ովքեր, «Տիրամոր» պես իդեալիզացնում են իրենց զուգընկերներին, կարող են խուսափել սեքսուալ գրավչություն ունեցող կանանցից, ինչը կանդրադառնա հուզական մտերմության և հարաբերություններից բավարարման վրա։ Դա կբերի նրա, որ կանայք, իրենց կզգան թերագնահատված կամ չհասկացված, քանի իր նրանց իրական անձը հաճախ դուրս է գալիս այդ սահմանափակ արխետիպերի շրջանակներից։

Կնոջ արտաքին տեսքը, վարքը և սեքսուալությունը դառնում են մշտական հսկողության և գնահատականի օբյեկտ։ Այս դիխոտոմիկ մոտեցումը կարող է կանանց մոտ առաջացնել՝ իրենց մարմնի և սեքսուալ «ես»-ի համար ամոթի զգացում, սահմանափակելով նրանց ունակությունը՝ հարաբերություններում լինել բաց և անկեղծ։ Այս կերպով, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք տանջվում են այդ հոգե-հուզական կառուցվածքից։

Ռոմանտիկ հարաբերություններում կարևոր է քննարկել և բացահայտել զուգընկերոջ սպասումները, որպեսզի քանդվեն կանխակալ կարծրատիպերը։ Այն բանի հասկացումը, որ յուրաքանչյուր մարդ եզակի է ու բազմաշերտ, կարող է նպաստել ավելի խոր և անկեղծ հարաբերություններ ստեղծելուն։ Այն պահանջում է ոչ միայն անձնուրացություն, այլև փոխադարձ փոփոխությունների և զարգացման նկատմամբ ընկալունակություն։ 

Սեքսուալ քաղաքականություն

Նաոմի Վուլֆը համարում է, որ սեքսուալ հեղափոխությունը, պարադոքսալ կերպով ուժեղացրել է Տիրամոր - անառակի երկատման կարևորությունը, ստիպելով կանանց պայքարել երկու կերպարների վատագույն տեսակետների հետ։ Մյուսները համարում են, որ և՛տղամարդիկ, և՛ կանայք դժվարանում են համախմբել զգացողականությունը՝ իդեալական կանացիության հետ, միևնույն հարաբերություններում։

Արդյո՞ք հնարավոր է փոխել իրավիճակը

Հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե տղամարդն՝ ինքը ձգտում է այն փոխել։ Ներքին նպատակադրույթները կարգի բերելը հնարավոր է, ինչպես հոգեբանի օգնությամբ, այնպես էլ ինքնուրույն։

Կարելի է կետ առ կետ դուրս գրել դրանք և միաժամանակ վիճարկել։ Օրինակ՝ ինչու՞ եք դուք մտածում, որ եթե կինը առաջին հանդիպմանը համաձայն է սեռական կյանքով ապրել, ապա նա անառակ է և նրան չի կարելի վստահել։ Փորձեք հանդես գալ որպես այդպիսի կնոջ սիմվոլիկ փաստաբան և ձեր համոզմունքների նկատմամբ որպես դատախազ։ Ժամանակակից հասարակությունում բացաձակ նորմալ է առաջին հանդիպմանը համաձայնվել սեռական կյանքով ապրել, եթե դա երկու զուգընկերոջն էլ դուր է գալիս։ Եվ դա ոչ մի կերպ չի նշանակում կնոջ պոտենցիալ հակում՝ անհավատարմության։

Եթե Դուք սեռական ֆանտազիաներ ունեք, որոնք դուք չեք իրացնում ձեր մշտական զուգընկերոջ հետ, մտածեք, թե ինչն է ձեզ պահում։ Ձգտեք վիճարկել ձեր փաստարկները։ Այսպիսով դուք կգիտակցեք, որ աշխարհը բոլորովին էլ սև ու սպիտակ չէ, և հետզհետե կվերակառուցեք կնոջ ամբողջական կերպար։

Ժամանակակից մոտեցումներ և թերապիա

Ժամանակակից հոգեբանական պրակտիկաներում, Տիրամոր և անառակի բարդույթի քննարկումը այդքան էլ հեշտ չի, սակայն գոյություն ունեն բազմաթիվ թերապևտիկ մեթոդներ, որոնք օգնում են այցելուներին ճանաչել և գիտակցել իրենց ներքին կոնֆլիկտները։ Կոգնիտիվ-վարքային թերապիան, օրինակ, կարող է օգնել մարդկանց փոխել իրենց նպատակադրույթներն ու ընկալումները։

Աջակցման խմբերում աշխատանքը և սեքսուալության ու նույնականության թեմաներով քննարկումները նույնպես կարող են օգնել մարդկանց գիտակցել, թե ինչպես է հասարակության ճնշումը ձևավորում իրենց սեփական ապրումներն ու վարքը։ Թերապիան կարող է դառնալ անվտանգ տարածություն՝ այդ արխետիպների հետ կապված նեգատիվ հույզերը մշակելու համար, հնարավորություն տալով մարդկանց բացվել, իրենց իրական զգացմունքների և ցանկությունների առջև։

Տիրամոր և անառակի բարդույթը - դա բարդ և բազմակողմանի ֆենոմեն է, որը ճեղքում է հասարակությունը, ազդեցություն ունենալով ինքնանույնականացման և միջանձնային հարաբերությունների վրա։ Դրա հայեցակարգի և հետևանքների հասկացումը կարող է նպաստել այն բանին, որ տղամարդիկ և կանայք իրար գնահատեն որպես լիարժեք անձեր, առանց՝ կարծրատիպերի կողմից դրված սահմանափակումների։ Դա էլ իր հերթին բաց է անում նոր հորզոնների հարաբերությունների համար, որոնք հիմնված են հարգանքի, հասկացման և փոխադարձ սատարման վրա։

Արխետիպային սահմանափակումների փլուզումը՝ ժամանակ, ջանքեր և ինքներս մեզ վրա աշխատելու պատրաստակամություն է պահանջում, սակայն արդյունքները կարող են զգալիորեն լավացնել հարաբերությունների որակն ու բարձրացնել բավարարվածության մակարդակը, անձնական կյանքում։

Ի՞նչ անել Տիրամոր և անառակի բարդույթի հետ

Լավ կլինի իհարկե դիմել մասնագետի - հոգեբանի։ Տղամարդն այստեղ երկար ճանապարհ ունի անցնելու՝

  • Ճանաչել սեփական ցանկություններն ու զգացմունքները։ Ինչ է նա զգում և ինչու։ Ինչպիսի իրադարձությունները կարող էին դառնալ դրա պատճառ։
  • Գիտակցում, որ մարդիկ շատ ավելի բարդ են, քան ուղղակի «լավ» ու «վատ» լինելը։
  • Ընդունում, որ կանայք նույնպես մարդ են և նույնպես բարդ։
  • Սկսել սեքսին վերաբերվել ոչ թե որպես մի կեղտոտ բանի, մեղքի, այլ որպես կյանքի մի մասի։

 
 

Այժմ կայքը դիտում են 1016 հյուր