ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Մայր Թերեզայի Բարդույթ

Մայր Թերեզայի բարդույթը (կամ Մայր Թերեզայի համախտանիշը) - դա ոչ պաշտոնական հոգեբանական տերմին է, որը նկարագրում է մարդու կպչուն ձգտումը օգնել շրջապատին, հաճախ սեփական հետաքրքրություններին, կարիքներին ու առողջությանը վնասելով։

Արդյո՞ք դու ստիպված ես լինում ժամանակ առ ժամանակ լսել «Ոնց որ Մայր Թերեզան լինես» արտահայտությունը։ Եթե այո, ապա դա լավ նշան է։

Դու դա մի՞շտ ես լսում։ Այ սա արդեն տագնապալի նախանշան է։ Կան մարդիկ, ում բարություն անելու կարիքը, մեծ հաշվով, իրենց խանգարում է նորմալ գոյատևել։ Եվ իմաստ ունի ստուգել, թե արդյո՞ք դու դրանց թվին չես պատկանում։

Առաջին հայացքից շատ բարդ է տարբերակել բարդույթը՝ հասարակ մարդկային բարությունից։ Սակայն կան որոշ վառ արտահայտված նախանշաններ, ըստ որոնց, նույնիսկ հոգեբան չլինելով կարելի է որոշել, թե արդյո՞ք դու չես հանդիսանում Մայր Թերեզայի բարդույթի «երջանիկ» տիրապետողը։

  • Դու չես կարողանում իրապես ուրախանալ քո հաջողությամբ, եթե քո ընկերներից որևէ մեկի մոտ ամեն բան հոյակապ չէ։
  • Լավ աշխատանք գտնելով, դու փորձում ես քո մոտ տեղավորել քո ընկերներին, ում մասնագիտությունը քիչ թե շատ համապատասխանում է այդ ընկերության կարիքներին։
  • Նույնիսկ գտնվելով աշխարհի մյուս ծայրին, ձգտում ես խորապես ընկղմվել քո ընկերների ու ծանոթների կյանքի բոլոր դետալների մեջ, մինչև մանրուքները։
  • Խորապես վերապրում ես այն ընկերուհիների (ընկերների) համար, ում բոյֆրենդները (ընկերուհիները) քո վրա լավագույն տպավորությունը չեն թողել։
  • Քեզ համար նվերներ գնելը - դա բավականին տանջալի գործընթաց է, որը անասելի ժամանակ, ուժեր և նյարդեր է պահանջում։
  • Եթե դու չես կարողանում ինչ-որ մեկի խնդրանքը կատարել, ապա միշտ ուժեղ մեղքի զգացում ես ունենում։
  • Երբ մարդիկ քեզ պատմում են իրենց պրոբլեմների մասին, դու քո պարտքն ես համարում իրենց առաջարկել քո օգնությունը։
  • Երբ մարդիկ քո խորհուրդներով չեն շարժվում, դու սովորություն ունես կրկին ու կրկին կրկնել այդ խորհուրդները, ջանալով լինել ավելի համոզիչ։
  • Դու չես նեղվում, երբ քո խնդրանքը չեն կատարում - դու «ամեն ինչ հասկանում ես», նույնիսկ եթե խնդրանքդ տարրական էր։
  • Երբեմն քեզ խնդրանքով դիմում են քիչ ծանոթ կամ բոլորովին անծանոթ մարդիկ - քո ընկերների ու ծանոթների հորդորով։
  • Հրաժարվել գնալ ընկերուհու (ընկերոջ) մոտ, ում նենգաբար լքել է բոյֆրենդը (ընկերուհին), միայն այն պատճառով, որ արդեն ուշ գիշեր է - քո մասին չէ։

Եթե թվարկված կետերից երեք կամ ավելի շատ կետեր քեզ հետ կապ ունեն - ապա մտածելու առիթ կա։

Ինքնազոհաբերությունը, որի նպատակը ուրիշների կոմֆորտն ու երջանկությունն է, հոգեբանության մեջ անվանվում է Մայր Թերեզայի բարդույթ (կամ համախտանիշ)։

Երբ մարսը իր ողջ կյանքը նվիրաբերում է ուրիշներին փրկելուն, դա անկասկած հիացմունք և հարգանք է առաջացնում։ Սակայն հոգեբանության տեսանկյունից, փրկարարի դերը, հենց իր՝ ալտրուիստի համար, իր մեջ որոշակի վտանգ է ներառում

«Ինչպես Մայր Թերեզան»

Ամենից հաճախ Մայր Թերեզայի համախտանիշը դիտարկվում է կանանց մոտ, սակայն տղամարդիկ էլ դրանից զերծ չեն մնում։ Այսպիսի մարդկանց մոտ, օգնելու ցանկությունը հաճախ գերաճած է։ Այլ բառերով ասած, նրանք փորձում են սիրալիր, պատրաստակամ և լավը լինել բոլորի համար առանց բացառությունների, իրենց բարությունն ի ցույց են դնում և իրենց ուսերին են վերցնում օտարների պրոբլեմների լուծումները։

«Թերեզաների» համար բնութագրիչ է զոհականությունը, երբ ուրիշներին օգնելու ձգտումը դառնում է իրենց հետաքրքրություններից բարձր։ Նրանք հեշտությամբ պարտքով են տալիս իրենց վերջին գումարները, չմտածելով իրենց սեփական կարիքների մասին, դիմացինի վզին են փաթաթում իրենց օգնությունը, երբ դրա կարիքը չկա, կիսվում են իրենց էներգիայով, դրա փոխարեն ոչինչ չընդունելով։

Ինչու՞ է անզուսպ ալտրուիզմը վտանգավոր

Որպեսզի մարդը մնա ռեսուրսային վիճակում և կյանքից բավարարվածություն զգա, նա պետք է ոչ միայն կիսվի իր էներգիայով ուրիշների հետ, այլև ի պատասխան ռեսուրսներ ստանա։ Սա, մարդկան միջև երկարատև, փոխշահավետ, ամուր հարաբերությունների գրավականն է։

Եթե մեկը իր ռեսուրսները զոհաբերում է առանց համաչափ փոխանակության, բալանսը խախտվում է։ «Մայր Թերեզան» անտեսում է իր գիտակցության ազդակները, որոնք նրան ասում են՝ «Քեզնով մանիպուլացնում են»։ Այսպիսով, ալտրուիստը իրեն զրկում է արտաքինից ստանալու հնարավորությունից, ինքն իրեն սահմանափակում է և բառացիորեն թույլ է տալիս ուրիշ մարդկանց առանց վերադարձնելու պարտավորության օգտագործել իր ռեսուրսները։ Զարմանալի չէ, որ ինքն իր նկատմամբ այսպիսի վերաբերմունքը բերում է հյուծման, այրման, ֆիզիկական խնդիրների, հոգնածության, դեպրեսիայի։

Մարդիկ, ովքեր անվճար աջակցություն են ստանում, ընդ որում անվճար հիմունքներով, արագ սովորում են այդ լավին։ Որպեսզի օգնություն ստանան, նրանք միայն պետք է խնդրեն և դրա փոխարեն ոչինչ պարտավոր չեն տալ։ Հենց այդ պատճառով էլ, «Մայր Թերեզան» հաճախ հայտնվում է ձրիակերների ու մանիպուլյատորների շրջապատում, ովքեր ինքնուրույն մատը՝ մատին չեն խփում։

Պաթոլոգիական ալտրուիզմի նեգատիվ կողմերը՝

  • թույլ շրջապատ - «Մայր Թերեզայի» մտերիմ մարդիկ միայն վարցնում են, փոխարենը ոչինչ չեն տալիս։
  • սեփական աշխատանքի և ճիգերի արժեզրկում - «Չարժե», «Ինչ եմ արել, որ» արտահայտությունները ազդարարում են այն մասին, որ «Թերեզայի» չարչարանքը ոչինչ չարժե։
  • անբավարարվածություն - «Թերեզան» օգնություն է ցույց տալիս բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր դրա կարիքը չունեն, այդ պատճառով էլ երբեմն հանդիպում է անբարյացակամության, չհասկացվածության և ագրեսիայի պատի։ Ավելի հաճախ, բարի դրդապատճառով օգնությունը վեր է ածվում արջի ծառայության, քանի որ «Մայր Թերեզան», մարդկանց զրկում է՝ իրենց ճանապարհով գնալու, ինքնուրույն պրոբլեմներ լուծելու, արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորություններից, այսինքն իր վրա է վերցնում այն, ինչ նախատեսած է ուրիշների համար։
  • հուզական այրում և հոգնածություն - ռեսուրսների անչափ ծախսը բերում է էներգիայի կորստի։ Ժամանակի ընթացքում բեռը դառնում է ոչ թե ուղղակի ծանր, այլ անասելի ծանր, ինչը նեգատիվ է անդրադառնում «Թերեզայի» ֆիզիկական և մենթալ առողջության վրա։

Ի՞նչ անել նրանց հետ

Միայն թե պետք չէ մտածել, թե Մայր Թերեզայի բարդույթը՝ ցածրաձայն խոսող և աչքերում կարեկցանք ունեցող, նուրբ և հաճելի աղջիկների արտոնությունն է։ «Հիվանդության» պատճառները կարող են ամենատարբեր լինել։

Երբեմն դա իրոք մարդկանց օգնելու, օգտակար ու պետքական լինելու անկեղծ ցանկությունն է։

Երբեմն էլ բանը խնամակալելու չիրացված ցանկության մեջ է - ինչպես հավատացնում են հոգեբանները, այսպիսի ցանկությունը հաճախ համակում է մարդկանց, ովքեր առանց եղբայրների և քույրերի են մեծացել։

Բայց ահա թե ինչն է հետաքրիր՝ վառ արտահայտված Մայր Թերեզայի բարդույթով բռնակալներ ու դեսպոտներ, դաժան ու անհանդուրժող մարդիկ նույնպես շատ կան։

Բոլոր երեք դեպքերում պահանջվում է բոլորովին տարբեր բուժումներ։ Ասեմ ավելին, այս դեպքերից յուրաքանչյուրը բաժանվում է իր տեսակների ու ենթատեսակների։ Ասենք, խնամակալելու ցանկությունը կարող է առաջացած լինել ինչպես միայնությունից և ինչ-որ մեկին կպչելու կարիքից, այնպես էլ էլեմենտար ձանձրույթից։

Սակայն կա մի հեշտ վարժություն, որը օգտակար կարող է լինել բոլորին, ում համար մարդկանց օգնելու սովորույթը, մի գեղեցիկ օր վեր է ածվել լուրջ պրոբլեմի։

Երբ հերթական անգամ դու կզգաս քո մեջ մայր Թերեզայի դերում հանդես գալու անհագ ցանկություն, փակիր աչքերդ ու պատկերացրու, որ մարդը, ով քո մեջ այդ ցանկությունն առաջացնում է, նստած է լեռան ստորոտում։ Լեռը այս դեպքում սիմվոլացնում է այն դժվարությունները, որոնց այդ մարդը առնչվել է։ Պատկերացրեցի՞ք։ Իսկ հիմա ասեք, թե ինչպես է Ձեր երևակայության մեջ իրեն պահում այդ մարդը՝ փնչացնելով, լեռը բարձրանալու փորձեր է անում, թե՞ իր շուրջն է նայում, կամավոր-փրկիչներ փնտրելով։

Ինչքան էլ տարօրինակ չհնչի, այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան տրամաբանորեն որոշելը՝ արդյո՞ք այդ մարդը չի փորձում իր պրոբլեմն ամբողջությամբ դնել Ձեր ուսերին։ Եթե Ձեր երևակայությունը այդ մարդուն նկարում է գործողության մեջ, ապա մոռացեք այս հոդվածի մասին ու անպայման օգնեք նրան։ Իսկ եթե նա թուլացել է, ապա իմացեք - Ձեր պոռթկումները ոչ ոքի պետք չեն։ Մեծ հավանականությամբ, այն բարի գործը, որը դուք պատրաստվում եք անել - ուղղակի արջի ծառայություն է, որը խանգարելու է նրան ինքնուրույն կառուցել իր կյանքը։

Եվ հիշեք՝ «Բարի դիտավորություններով է կամրջված դժոխքի ճանապարհը» ասույթը, հենց այնպես չի առաջացել։

 
 

Այժմ կայքը դիտում են 803 հյուր