ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԵՐԱԶԱՆՑՈւԹՅԱՆ ԲԱՐԴՈւՅԹ

Գերազանցության բարդույթը – հոգեկանի պաշտպանական մեխանիզմ է, որի ժամանակ առաջանում է սեփական գերազանցության զգացողություն, առաջացած անլիարժեքության բարդույթի թաքնված զգացումից։

Տերմինն առաջին անգամ կիրառել է ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերը։ Գերազանցության բարդույթը սերտորեն կապված է անլիարժեքության բարդույթի հետ և հանդիսանում է դրա հակադարձ կողմ։

Գերազանցության բարդույթի դրսևորումը

Գերազանցության բարդույթի առկայության դեպքում մարդիկ հաճախ ձգտում են շրջապատի նկատմամբ իշխանություն ձեռք բերել, ցածրացնում են իրենց համար վտանգավոր մարդկանց և հավատում են իրենց առանձնահատուկ ուժին։ Նրանք դրսևորում են բնավորության հետևյալ գծերը՝ շրջապատի նկատմամբ թշնամություն, անհանդուրժողականություն, ինքնավստահություն, պարծենկոտություն, նախանձ, չարախնդություն, ժլատություն, կասկածամտություն։ Նրանք ձգտում են իրավիճակը հարմարեցնել այնպես, որ ունենան բոլորին գերազանցող դիրք կամ տեսք։ Նրանց համար «արտաքին փայլը» շատ ավելի կարևոր է, քան իրական հաջողություններն ու հաղթանակները։ Սակայն, նույնիսկ ինչ-որ մեկի նկատմամբ հասնելով իրական հաղթանակի, նրանք բավարարում չեն զգում։

Նրանց համար բնորոշ է հանդիսանում ավելի ուժեղ մրցակիցների հետ սեփական ուժերի իրական ստուգում իրականացնելուց խուսափումը։ Այլ մարդկանց հետ փոխհարաբերվելուց նրանք հանդես են գալիս որպես մանիպուլյատոր, արտաքին պատճառներ փնտրելով որոնք կարդարացնեն իրենց, օրինակ՝ «Ես չափազանց տագնապային մարդ եմ, այդ պատճառով էլինձ ավելի շատ ուշադրություն և հոգատարություն է անհրաժեշտ»։

Զարգացման ակունքները

Գերազանցության բարդույթը, ինչպես և անլիարժեքության բարդույթը ձևավորվում է անօգնականության զգացումից։ Դա հաղթահարելու ցանկությունը վերաճում է գերազանցության կամ իշխանության ձգտման։ Ալֆրեդ Ադլերը, իր աշխատություններում կիրառել է «Мachtmotiv» բառը, որը թարգմանվում է և՛ որպես գերազանցության ձգտում, և՛ որպես իշխանության ձգտում։ Այդ պատճառով էլ մենք այստեղ և հետագայում, այդ բառակապակցության տակ նկատի ենք ունենալու նույն հասկացությունը։ Նորմալ պայմաններում, այն հանդիսանում է մարդու զարգացման շարժիչ ուժ։ Սակայն մանկությունում ունեցած անբարենպաստ հանգամանքների դեպքում այն դառնում է առողջ զարգացմանը խոչընդոտող՝ եթե գերազանցության «առողջ» ձգտումը ուղղված է անօգնականության զգացումի հաղթահարմանն ու հետագա օգտակար, ի շահ հասարակությանն ուղղված իմաստավորված աշխատանքին, ապա գերազանցության «նևրոտիկ» ձգտումը բերում է մարդուն՝ սոցիումից հեռացնելուն և միայն թաքցնում ու դիմակավորում է նրա անլիարժեքության զգացումը։ Զարգացման այդ ուղղությունը բերում է փակուղու՝ որպեսզի ձերբազատվեն իրենց ընկճող անվստահությունից, անհրաժեշտ է, որ նրանք ներառվեն հանրային կյանքի մեջ, սակայն անլիարժեքության բարդույթը ստիպում է երեխային խուսափել սոցիումից և մանիպուլացնել մարդկանց, որպեսզի թաքցնեն իրենց աճող անլիարժեքության զգացումը։ Նրան ինքնավստահություն չի բավականացնում, որպեսզի փոխհարաբերվի ուրիշների հետ։ Հասարակությունից օտարացումը բերում է նրա, որ նա դադարում է հաշվի նստել որիշների սոցիալական շահերի, անձնական գերադասության հասնելու ձգտման բարեկեցության հետ։

Ալֆրեդ Ադլերը ենթադրում էր, որ իշխանության ձգտումը – նևրոտիկ համախտանիշ է, որը հանդիսանում է անլիրաժեքության ուժեղ զգացումի և սոցիալական հետաքրքրության բացակայության արդյունք։

Ձևավորման պատճառները

Որպեսզի հասկանանք, թե որտեղից է առաջանում գերազանցության բարդույթը, արժե ուշադրություն դարձնել Ալֆրեդ Ադլերի նկարագրությանը։ Նա դիտարկում է այն որպես ներքին անլիարժեքության համակշռման միջոց, որն հատուկ սրությամբ արտահայտվում է վաղ մանկությունում։

Վաղ մանկական ապրումները հիմքեր են ստեղծելու համակշռման համար։ Ծնողների հետ ոչ ռացիոնալ հարաբերությունները, ինչպիսիք են գերխնամքը, անտեսումը կամ քննադատությունը ուժեղացնում են սեփական ոչնչության զգացողությունը։

Հոգեբանական տրավմաները, անբավարար աջակցությունը և ցածր ինքնագնահատականը կարող են ստիպել հոգեկանին պաշտպանական ստրատեգիա մշակել՝ գերազանցության և համոզվածության բարձրացված ցուցադրողականություն, որպեսզի թաքցվի ներքին կասկածները։

Սոցիալական ճնշումը, ուրիշների հետ համեմատելը, հաջողության և ճանաչման ձգտումը լրացուցիչ ամրապնդում են այդ, արտաքին գերազանցության ձգտումը։

Անլիարժեքության ուժեղ զգացմունք

Չնայած անլիարժեքության զգացումը հանդիսանում է երեխայի զարգացման համար շարժիչ ուժ, այն իրավիճակում, երբ շրջապատը նրանից ավելի շատ բան է պահանջում քան նա կարող է տալ այդ պահին, նրա անլիարժեքության զգացումը դադարում է որպես այդպիսին լինել։ Այն դադարում է լինել, սեփական թերիությունը հաղթահարելու համար կատարելագործման ցանկության ակունք, այլ ընդհակառակը, սկսում է նրան արգելակել, խոչընդոտելով երեխայի զարգացմանը։ Աճած անօգնականության զգացումի պատճառով երեխը կսկսի վախենալ ինչ-որ կերպ արտահայտել իրեն, իսկ շրջապատող աշխարհը կթվա նրան վտանգավոր և թշնամի։ Որպեսզի դիմակայի իր թերիության զգացումին, երեխան կձգտի անձնական գերազանցության՝ «ես մի գլուխ բոլորից բարձր եմ բոլորից», այլ ոչ թե կոնստրուկտիվ առողջ վարքագծի, որը կարող է անհրաժեշտ անձնային բավարարվածության բերել։

Սոցիալական հետաքրքրության բացակայություն

Երեխաները, որոնք հակված են խուսափել սոցիալական փոխհարաբերություններից և խուսափել պարտականություններից, սովորաբար մեծացնում են իրենց նկատմամբ աշխարհի թշնամությունը։ Սոցիալական զգացումի զարգացումը, հասարակության մեջ ապրելու հմտությունը երեխային տալիս է անինքնավստահության դեմ պայքարի միջոցներ։ Առանց ընդհանրության զգացման նա չի կարող կոնստրուկտիվ որոշել իր կյանքային պրոբլեմները և կսկսի ապրել ուրիշների հաշվին։ Սովորաբար սոցիալական զգացմունքի անբավարարությունը առաջանում է երեք պատճառներով՝

  • Օրգանիկ անլիարժեքություն։ Ֆիզիկական թերություն ունեցող մարդիկ չեն կարողանում հեշտությամբ ներառվել հանրություն, նրանք մշտապես անհանգստանում են իրենց ֆիզիկական սահմանափակ լինելու պատճառով։ Արդյունքում դա կարող է բերել սոցիալական զգացումի հանգման։ Այդ պայմանը աշխատում է նաև սոցիալական և տնտեսական անլիարժեքության դեպքում, ինչի արդյունքում երեխան իրեն զգում է ուրիշներից թերի։
  • Շփացածություն։ Շփացած երեխան համոզված է իր սիրո հատուկ արժևորության մեջ և կամայական միջոցներ կիրառում է ուշադրություն ստանալու համար։ Փոխանակ փոխհարաբերվի ուրիշների հետ, նա միակողմանի պահանջներ է առաջադրում։ Նա նաև չի կարողանում հեշտ սոցիալիզացվել, քանի որ ավելորդ հոգատարությունը զրկում է նրան իր պրոբլեմները լուծելու հնարավորությունից (ինչի արդյունքում, հետագայում նա կարող է զրկվել իր ընդունակությունների նկատմամբ ունեցած հավատից), որն էլ նաև բերում է մեկուսացման։
  • Լքվածություն։ Այն դեպքերում, երբ ծնողները երեխային չեն տալիս բավարար քանակությամբ քնքշանք և ուշադրություն, նրա մոտ չի ձևավորվում շրջակա միջավայրի նկատմամբ վստահություն։ Նա սովորում է թաքցնել իր հույզերը, իր բոլոր կենսական ուժերը ծախսելով արտաքին աշխարհից՝ իր ներաշխարհը պաշտպանելու վրա։ Նրա մոտ ծնվում է համոզվածություն, որ բոլորը նրան թշնամաբար են վերաբերվում իսկ նրանց սերն ու հոգատարությունը անհրաժեշտ է վաստակել։ Արդյունքում նա ընկալում է կամայական պարտականությունը, որպես խոչընդոտ, իսկ ողջ աշխարհը, որպես կոշտ, դաժան վայր։ Արդյունքում նա մեկուսանում է ամեն ինչից, սկսում հոգ տանել միայն իր մասին։

Ծնողի բարդույթի կրկնօրինակում

Ժամանակակից հանրությունում ընդունված է ընդգծել հոր հատուկ կարևոր դերը և այդ ընթացքում ցածրացնել մոր դերի կարևորությունը։ Այդ ֆոնի վրա, տղաների մոտ առաջանում է իշխանության գերգնահատված ձգտում, հոր հեղինակային կերպարին նման լինելու ցանկության պատճառով։ Դա բերում է նրա, որ տղաներին սովորեցնում են հետամուտ լինել «տղամարդկության», որը ծայրահեղ դեպքերում վեր է ածվում ամբարտավանության և դաժանության։ Այդպիսի անհավասարության արդյունքում, տղաների մոտ զարգանում է սեփական գերադասության զգացում, որը ժամանակի ընթացքում կբերի համապատասխան բարդույթի ձևավորման։

Ընտանիքում այլ երեխաների ազդեցությունը

Ընտանիքի ամենափոքր երեխայի մոտ, չնայած նրա նկատմամբ դողացող վերաբերմունքին, հաճախ զարգանում է ապացուցելու ցանկություն, որ ամեն բան կարող է ինքն անել, առանց որևէ մեկի օգնության։ Դրա հաշվին, նրա մոտ առաջանում է իշխանության արտահայտված ձգտում։ Իսկ եթե երեխան չունի բավարար ինքնավստահություն, որպեսզի իրագործի իր դիտավորություններ, ապա նա սկսում է խուսափել պարտականություններից, որպեսզի ուրիշները հնարավորություն չունենան օբյեկտիվ գնահատել իր հնարավորությունները։ Դա, ինչպես արդեն ասել ենք բերում է սոցիալական հետաքրքրության անբավարարության։

Գերազանցության բարդույթը նաև բնորոշ է լինում երկրորդ երեխաներին, ավագ երեխայի հետ գերադասության համար մշտական պայքարի պատճառով։

Գերազանցության բարդույթի նախանշանները

  1. Շինծու մեծամտություն – գերազանցության բարդույթով մարդիկ միշտ մյուսներին նայում են վերևից։ Նրանք անտեսումով են մյուսների նվաճումներին և կարծիքներին։ Նրանց նաև դուր է գալիս ինքնահաստատվել ուրիշներին նվաստացնելու արդյունքում։
  2. Հաստատում ունենալու կարիք – Նրանց կարևոր է, որ շրջապատը հաստատի սեփական գերազանցության իրենց հավատը։ Նրանք ուշադրություն և հիացմունք են փնտրում, որպեսզի պահպանեն բարձացված ինքնագնահատականը։
  3. Պարծենկոտություն – Այդպիսի մարդիկ մտապես պատմում են իրենց հաջողությունների մասին և նույնիսկ կարող են աննշան իրավիճակից՝ համաշխարհային կարևորության իրադարձություն փչել։ Նրանք դա անում են բացառապես սեփական բացառիկության զգացումը ամրապնդելու համար։
  4. Քննադատությունը ընդունելու անընդունակություն – Կամայական քննադատություն ընկալվում է իրենց կողմից որպես անձնական։ Նրանք վանում են հետադարձ կապի կամայական փորձեր, համարելով այն՝ «հարձակում» իրենց ուռճացրած ինքնահավանության վրա։
  5. Էմպատիայի բացակայություն – Այս մարդկանց դժվար են տրվում նուրբ զգացմունքներն ու հույզերը։ Նրանց սառնությունն ու անմասնությունը ուրիշ մարդկանց նկատմամբ անմիջապես նկատելի է լինում։
  6. Հսկողության և գերիշխման կարիք – Գերազանցության բարդույթով տառապող մարդիկ ձգտում են «լինել գլխավոր» կամայական սոցիալական փոխհարաբերություններում, բայց հատկապես վառ է դա տեսանելի ռոմանտիկ հարաբերությունների օրինակի վրա։ Նրանք փորձում են հաստատել իրենց հեղինակությունը, փաթաթելով իրենց կարծիքն ու որոշումները, անտեսելով այլ տեսակետներ, դիմելով նաև ամենատարբեր մանիպուլյացիաների։

Ինչպե՞ս ձերբազատվել գերազանցության բարդույթից

Քանի որ նման վարքի ձևը ձևավորվում է վաղ մանկությունում, ապա կյանքից վերացնել գերազանցության բարդույթը հեշտ չի լինում։ Սկզբի համար կարելի է փորձել ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրը։ Ահա դրա համար մի քանի խորոհուրդ՝

  1. Հսկեք Ձեր շփվելու ոճը։ Ջանացեք Ձեր զրուցակցի հետ շփվել ինչպես հավասարը հավասարի հետ։
  2. Պետք չէ ոչ մեկի ոչ մի բան ապացուցել։ Իզուր ուժեր ու ժամանակ կծախսեք։ Յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքի իրավունք։
  3. Խուսափեք ստորացումից։ Նույնիսկ եթե Ձեր նվաճումները հարգանքի են արժանի և արդյունքները զգալի մեծ են քան շրջապատում, դա չի նշանակում, որ որպես մարդ դուք ավելի լավն եք։ Ձգտեք շփման մեջ ավելի հասարակ ու բարյացակամ լինել։
  4. Բարձրացրեք Ձեր ինքնագնահատականը։ Կարևոր է գիտակցել սեփական կարևորությունը, առանց շրջապատի խրախուսանքի։ Ձգտեք հասկանալ Ձեր, այլ մարդկանց հետ շփման պրոբլեմների իրական պատճառները։

Ի՞նչ անել

Եթե դուք ձեր մոտ նկատել եք գերազանցության բարդույթի նախանշաններ, և ամենակարևորը՝ ընդունում եք դա, ապա դա արդեն առաջին քայլն է։

Ահա ևս օգտակար տեխնիկաներ ինքներս մեր հետ աշխատելու համար՝

  1. Ինքնադիտարկում և ազնվություն ինքներս մեր առջև։ Փորձեք գիտակցված նկատել երբ շինծու ինքնավստահության հետևում իրականում թաքնվում է անվստահությունը։
  2. Ինքնագնահատականի և ինքներս մեզ ընդունելու վրա աշխատանք։ Դրեք իրական նպատակներ և փոքր քայլեր արեք, իրակապես գնահատեք սեփական նվաճումները այլ ոչ թե միայն արտաքուստ տեսանելի կերպով։
  3. Էմպատիայի և սոցիալական զգայունության զարգացում։ Սովորեք լսել ուրիշների, հարգել ուրիշների փորձը և հաջողությունը, մշտապես մի համեմատվեք ուրիշների հետ։
  4. Ֆոկուսացեք ոչ թե գերազանցության այլ աճի վրա։ Կենտրոնացեք սեփական ինքնաիրացման, զարգացման, բարության և պատասխանատվության վրա, փոխանակ փորձեք թվալ ուրիշներից լավը։
  5. Դիմեք հոգեբանի կամ հոգեթերապևտի։ Հատկապես օգտակար է աշխատանքը՝ մանկական տրավմաների, ինքնագնահատականի, վարքային մոդելների հետ։

Հասկացումը, թե ինչ բան է գերազանցության բարդույթը, կարևոր է ոչ միայն ինքնառեֆլեքսիայի, այլև շրջապատի հետ փոխհարաբերվելու համար։ Երբ մարդը կարողանում է տեսնել իր և ուրիշների մեջ բարդույթները, նա ավելի հեշտ է կառուցում ազնիվ, առողջ հարաբերություններ, խուսափում է մանիպուլյացիաներից, կոնֆլիկտներից և հոգեբանական տրավմաներից։

 

 
 

Այժմ կայքը դիտում են 1126 հյուր