Դեռևս Ք.Ա. 8-7-րդ դարերում, Հոմերոսի «Իլիականում», արդեն հանդիպում ենք դեպրեսսիայի նկարագրության՝ երբ Բելլերոֆոնտ հերոսը «մենության մեջ թափառում էր Ալեյան դաշտում, ինքն իր սիրտը կուլ տալով, փախչելով մարդկանց հետքից նույնիսկ»:
Ք.Ա. 570-500 թվականներին, հռչակավոր բժիշկ և փիլիսոփա Պյութագորաս Սամոսացին իր աշխատություններում խորհուրդ է տալիս, թախծի և զայրույթի մոլուցքի ժամանակ, հեռանալ մարդկանցից և միայնության մեջ «մարսել» այդ զգացողությունը՝ հասնելով հոգու հանգստության:
Նա պատմության մեջ առաջին երաժշտաթերապիայի կողմնակիցներից էր և խորհուրդ էր տալիս թախծի մոլուցքի ժամերին երաժշտություն լսել, մասնավորապես՝ Հեսիոդիսի հիմները:
Ք.Ա. 460-370 թվականներին, Դեմոկրիտոսը խորհուրդ է տվել տխրության պահերին զննել և քննարկել սեփական կյանքը, ասելով, որ դա թույլ կտա ազատվել կրքերից, քանի որ, ինչպես նա ենթադրում էր, հենց դրանից են սկսում բոլոր դժբախտությունները:
Դեպրեսսիա տերմինը (լատիներեն Depressio - ճնշում) օգտագործության մեջ է մտել ոչ շատ վաղուց՝ 19-րդ դարում: Սակայն դեռևս դրանից մոտ 2000 տարի առաջ, դեպրեսսիան հայտնի էր մելանխոլիա անվանումով: Մելանխոլիա տերմինը առաջին անգամ ընդունվել և օգտագործվել է հնագույն ժամանակների մեծագույն բժիշկ Հիպոկրատի կողմից՝ Ք.Ա. 460-370 թվականներին: Մելանխոլիա, հունարենից բառացի թարգմանած նշանակում է melaina chole - սև մաղձ:
Հիպոկրատը տարբերում էր «մելանխոլիա» բառի երկու նշանակություն: Առաջին հերթին նա կոչեց մելանխոլիկ, մարդու այն չորս խառնվածքներից մեկը, որի դեպքում օրգանիզմում գերիշխում է սը մաղձը՝. «Մելանխոլիկները վախենում են լույսից և խուսափում մարդկանցից, նրանք լի են ամենատարբեր վտանգներով, պարբերաբար բողոքում են որովայնի ցավերից՝ կարծես հազարավոր ասեղներ են ծակծկում»:
Հիպոկրատի տարբերակած երկրորդ նշանակությունը մելանխոլիան էր, որպես հիվանդություն՝. «Եթե վախի և փոքրոգության նոպաները շատ երկար են ձգվում, ապա դա հուշում է մելանխոլիայի սկսելու մասին... Վախը և տրտմությունը երբ երկար են ձգվում և պատճառավորված չեն ապրելակերպով, ապա առաջացել են սև մաղձից»:
Հիպոկրատը նկարագրել է նաև մելանխոլիային բնորոշ նախանշանները՝ սննդի նկատմամբ զզվանք, տրտմություն, անքնություն, դյուրագրգռություն և անհանգստություն: Այն բանի մասին, որ հիվանդության պատճառը պետք է փնտրել մարդու ուղեղի մեջ, գլխի էին ընկնում դեռևս Հիպոկրատի նախակարապետները՝ Պյութագորասը և Ալքեմեոնոսը, սակայն Հիպոկրատը առաջինն էր, որ գրի առավ՝. «պետք է իմանալ, որ... հիասթափությունը, տխրությունը, դժգոհությունը և բողոքները բխում են ուղեղից... նրանից է, որ մենք դառնում ենք խելագար, մեզ համակում են տագնապը և վախերը կամ գիշերը, կամ էլ նոր օր սկսելուց»:
Արիստոտելը (Ք.Ա. 384-322 թվականներ) առաջին անգամ բարձրացրեց հետևյալ հարցը՝. «Ինչու՞ մարդիկ, որ փայլում են իրենց տաղանդով փիլիսոփայության, պետության ղեկավարման, պոետիկ ստեղծագործության կամ արվեստի պարապմունքներով, ինչու՞ նրանք բոլորը, ինչպես նկատում ենք մելանխոլիկ են եղել: Նրանցից ոմանք տառապել են սև մաղձով լցվածությամբ, հերոսների մեջ օրինակ՝. Հերակլեսը: Հենց նա, ինչպես ենթադրվում է, այնքան մելանխոլիկ էր, որ հնում այս հիվանդությունն անվանել են իր անունով՝ Հերակլեսի սուրբ հիվանդություն: Այո իհարկե, իսկ շատ ուրիշ հերոսներ, ովքեր տառապել են նույն հիվանդությամբ... Իսկ ավելի ուշ ժամանակներում ՝ Էմպեդոկլեսը, Սոկրատը, Պլատոնը և շատ այլ հոյակապ մարդիկ» Պրոբլեմներ XXX,1:
Պլատոնը (Ք.Ա. 428-348 թվականներ) իր աշխատություններում նույնպես նկարագրել է դեպրեսսիայի մոլուցքային վիճակներ: Նա բացատրում է մոլուցքի վիճակը, որպես մուսաներից առաջացող «ճիշտ» մոլուցքի հիվանդություն, որը տալիս է պոետիկ ներշնչանք և խոսում է հասարակ մարդկանց նկատմամբ, այդ հիվանդությունը կրողի առավելության մասին՝ իր կենսակերպային մտածողականությամբ: