Նույնիսկ մոտավոր ծանոթանալով հանճարեղ մարդկանց կյանքի նկարագրությանը, նկատելի է, որ նրանցից շատերը տանջվել են մի ընդհանուր հիվանդությունից, որը ժամանակակից հոգեբուժությունը դասակարգում է որպես մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ կամ ՄԴՊ: Այս հիվանդությունը իր մեջ պարունակում է երկու արտահայտված փուլ՝ մանյակալ և դեպրեսսիվ: Պետք է նկատել, որ այս հիվանդության ժամանակ մանյակալ փուլը լինում է նույնքան փլուզող մարդու համար ինչքան դեպրեսսիվը: Հաճախ մարդը, մանյակալ փուլում, տիրելով մեծ էներգիայով և ուժերով, ծախսում է դա անիմաստ և անպետք գործողությունների վրա,
...քանի որ ի վիճակի չէ լիովին վերահսկել սեփական գործողությունները:
Բայց հաճախ դեպրեսիային փոխարինում է ոչ թե մոլուցքը, այլ հիպոմոլուցքը: Այդ վիճակում մարդը ի վիճակի է պատասխան տալ իր արարքների համար և ի վիճակի է ավելի շատ բան անել, քան սովորական վիճակում: Այն մարդկանց մոտ, որոնք գտնվում են հիպոմոլուցքային շրջանում, էներգիան դուրս է գալիս ափերից, հոգեկան պրոցեսները արագանում են, միտքը դառնում է հստակ և պարզ: Հանճարեղ մարդիկ այս վիճակում կարողանում են ուղղել իրենց ուժերը պետքական ուղղությամբ, որի շնորհիվ էլ ծնվում են հանճարեղ գործեր, որպիսին չի կարող ստեղծել հասարակ մարդը, որը զրկված է նմանատիպ վերելքներից: Բայց ավաղ, ամեն ինչի համար պետք է վճարել և սովորաբար մոլուցքի կամ հիպոմոլուցքի փուլին փոխարինում է նույնքան վառ արտահայտված դեպրեսիայի փուլը: Էներգիայի բացակայություն, արգելակում, կյանքի իմաստի կորուստ, ինքնասպանության մասին մտքեր՝ ահա հանճարի համար վճարվող վճարը:
Մանյակալ-դեպրեսիվ պսիխոզի նմանատիպ վիճակներ են նկատվել՝ Մ. Լյութերի, Տ. Տասսոյի, Ջ. Սվիֆտի, Կ. Լիննեյի, Ու. Փիթ Ավագ, Ռ. Կլայվի, Վ. Կոուպերի, Գ. Լ. Բլյուխերի, Վ. Ալֆերիի, Ի. Վ.Գյոթեի, Ա.Ս են-Սիմոնայի, Ս. Կոլրիջի, Օ. Կոնտի, Ֆ. Գրիլցպարցերի, Ա. Շոպենհաուերի, Լորդ Կաստերլի, Ա. Ս. Պուշկինի, Ժ. դը Ներվալի, Ն. Գոգոլի, Ռ .Շումանի, Չ. Դիքենսի, Ռ. Մեյերի, Ա. Ռեսկինի, Կ. Ֆ .Մեյերի, Գ. Ի. Ուսպենսկու, Ն. Վ. Ուսպենսկու, Դ. Ի. Պիսարևի, Լ. Բոցմանի, Վ. վան Գոգի, Է. Բերինգի, Վ. Գարշինի, Զ. Ֆրոյդի, Թ. Ռուզվելտի, Ռ. Գիչելի, Գ. Վոլֆի, Լ. Դրուդեի, Պ. Էռնֆեստի, Ու. Չերչիլի, Վ. Վուլֆի, Ջ. Պատտոնի, Է. Հեմինգուեյի և շատ ու շատ ուրիշ հանճարեղ մարդկանց մոտ, որոնց մանյակալ և հիպոմանյակալ փուլում կատարված աշխատանքները առ այսօր դյութում և զարմացնում են մեզ իրենց հանճարեղությամբ: