Պատանեկության տարիներին, Գյոթեն երկար ժամանակ գտնվում էր խորը դեպրեսսիայի մեջ: Այդ դեպրեսսիան դատարկ տեղում չեր առաջացել: Նրան նախորդել էր իրադարձությունների մի շարան, որն էլ իր խոր հետքն էր թողել Գյոթեի ջահել հոգում:
19 տարեկան հասակում փլուզվում է նրա մեծ սերը Կատենկա Շոնկոպֆի նկատմամբ, որից անմիջապես հետո սպանում են նրա պաշտելի ուսուցչին՝ Իոհանն Վինկելմանին: Այս լուրը պոետի համար, նրա խոսքերով՝. «ամպրոպ էր պարզ երկնքում» և շրջադարձային եղավ իր ամբողջ կյանքի համար:
Տրվելով խորը սգին նա այրում էր իր բոլոր գրառումները և նույնիսկ փորձում վերջ տալ իրեն: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Ֆրանկֆուրտ՝ հայրական տուն, քանի որ այլևս ուժ չուներ ուսումը շարունակելու Լայպցիգի համալսարանում: Այս իրադարձությունների հետ կապված դեպրեսսիան, նրա կյանքից խլեց մոտ մեկուկես տարի՝ տարիներ, որ նա անց է կացրել «մեծ տագնապի և հոգու անկման մեջ», զգալով իրեն «հիվանդ, որը տանջվում է հոգով այլ ոչ մարմնով»: Ահա այսպես է հիշում Գյոթեն իր պատանեական տարիները շուրջ 60 տարի անց «Պոեզիան և ճիշտը իմ կյանքից» իր ինքնակենսագրության մեջ: