Ինչ-որ մեկը ժամանակին ասել է՝. «Կամ դու զբաղվում ես կյանքով, կամ դու զբաղվում ես մահով»: Ես արդեն վաղուց կյանքով չեմ զբաղվում, իսկ մահը արդեն կողքիս է: Մենք նրա հետ քայլում ենք ձեռք ձեռքի տված: Եվ մտքերը: Այդ մշտական մտքերը մահվան մասին:
Նրանք լպրծուն որդերի կծիկի պես ամեն ինչ խառնշտում են գլխիս մեջ: Գժվեցնում են ինձ, ստիպելով մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին: Միայն այդ ժամանակ, զարմանալիորեն հստակ հասկանում ես նրանց, ով խիզախել է քայլ անել դեպի...
Ուղղակի քայլել պատուհանից դուրս, սրիչով կտրել երակները կամ էլ մեկը մյուսի հետևից հաբեր կուլ տալ, հասկանալով, որ դա իր կյանքի վերջին արարքն է: Ակամայից մտքիս են գալիս Եսենինի վերջին տողերը՝
Այս աշխարհում մեռնելը նոր չէ,
Բայց ապրելն էլ դրանից նոր չէ:
Եվ հետևյալ տողերը Մայակովսկու պատասխան բանաստեղծությունից՝
Այս աշխարհում մեռնելը նոր չէ՝
Կյանք շինելն է ավելի դժվար:
Ասաց, բայց չարեց: Ինքնասպան եղավ:
Հանկարծ մի պահ է գալիս, որ այնպիսի անվերջանալի հոգնածություն ես զգում, որ այլևս ոչ մի ուժ չկա ամեն առավոտ արթնանալ և խրվել մի նոր անիմաստ օրվա մեջ ու հետո դանդաղ տանջվելով ապրել այն: Իսկ երեկոյան, երկար նայել առաստաղին և մտածել, որ վաղն առավոտյան արևը կլինի նույնքան թախծոտ դատարկ և սառը, որքան այսօր էր: Ուժ չկա ստվերի հետ հավերժ պայքարելու, զգալով թե անձդ ինչպես է փտում և քայքայվում և ինչպես են թափվում հոգուդ վերջին թերթիկները: Եվ այս ամենի հետ ամեն օր նոր քայլ անել ներքև տանող մութ սանդուղքով: Ինչպե՞ս մեկ օր էլ դիմանալ:
Միայն տեսնելը, թե քո հիվանդությունը որքան տանջանք է հասցնում մտերիմներիդ, դառնում է անհնարին: Հուսահատ փորձում ես ինչ-որ ելք փնտրել, կպչում ես ամեն ինչից, ինչը կարող է օգնել, բայց բոլոր ճանապարհները վերջանում են փակուղիով: Բոլորը բացի մեկից: Հասնում ես աբսուրդի աստիճանի: Միթ՞ե ելք չկա: Օղակը սեղմվում է: Մահը թվում է թե միակ ելքն է: Վերջ: Որոշված է: Ինձ այլևս ոչինչ չի մնացել բացի մի հույսից... Կա միայն մեկ հույս՝ մեռնել...