Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բլեննոֆոբիա - վախ լորձից

Բլեննոֆոբիա (blennophobia), միկսոֆոբիա (myxophobia) – վախ լորձից: Մեզանից շատերը զզվում և խուսափում են լորձից և լորձնոտներից՝ երբ դա ընդհանրապես հնարավոր է լինում: Սակայն կան մարդիք, ում համար լորձը վախի և տագնապի առարկա է՝ լորձը նրանց մոտ սարսափ է առաջացնում:

Լորձը՝ բազմաբջիջ օրգանիզմներում, բջիջների արտազատության արդյունքն է: Խխունջները, լորձնոտները և այլ անողնաշարներ արտադրում են լորձ, ինչը բացի պաշտպանական ֆունկցիայից (որպես քսանյութ և որպես գիշատիչներից պաշտպանվելու միջոց՝ տհաճ համի պատճառով), կարող է հեշտացնել այդ կենդանիների շարժումը և լուրջ դեր խաղալ ամենատարբեր ձևի կոմմունիկացիաների ժամանակ:

Լորձ արտադրվում է նաև մարդու օրգանիզմում: Այդ լորձի հիմնական դերը հանդիսանում է այնպիսի վարակիչ տարրերից պաշտպանության մեջ, ինչպիսիք են սնկերը, բակտերիաները և վիրուսները: Միջին մարդու օրգանիզմը, օրական արտադրում է մոտ մեկ լիտրի չափ լորձ:

Այդ դեպքում, ինչու՞ են մարդիկ տառապում բլեննաֆոբիայով: Հնարավոր է, որ մանկության որոշակի պահի այդ մարդիք վերապրել են ինչ-որ վախեցնող և տրավմատիկ իրավիճակ կապված ինչ որ լպրծուն բանի հետ, կամ էլ լորձի նկատմամբ եղած տհաճությունն ու զզվանքը, վերջ ի վերջո բերել է վախի:

Իրականում լորձի հետ կապված չի կարող լինել փաստացի տրավմատիկ իրադարձություն, սակայն լորձի հետ կապված, ենթագիտակցության կողմից մի ինչ-որ հորինված պատկերացման հետ կապված տագնապը կարող է լուրջ հետևանքների բերել: Այդ վախը ոչ իրական է, ոչ էլ ռացիոնալ՝ լորձը սովորաբար իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, բայց ինչ ինչ պատճառներով, մարդը սարսափում է երբ այս ֆոբիան սկսում է աշխատել:

Լորձը կարող է իրական կամ արհեստական լինել: Սակայն նրա համարյա բոլոր ձևերը ունեն որոշ ընդհանուր որակներ, ինչպիսիք են կպչունությունը, մածուցիկությունը և որոշակի թափանցիկությունը: Լորձը հաճախ օգտագործում են հեռուստահաղորդումներում և կինոֆիլմերում, որպեսզի խթանեն դիտողների կամ մասնակիցների զզվանքի հակազդումը:

մարդիկ, ովքեր վախենում են լորձից, հնարավոր է, որ վախենում են դրա արտաքին տեսքից և նրան կպնելու զգացողությունից: Երևի թե, նրանք ընկալում են լորձը, որպես ինչ-որ անտիսանիտարական և իրենց առողջության համար վտանգավոր մի բան:

Լորձը հանդիսանում է ամենաընդունված հատուկ էֆեկտը, ամենատարբեր սարսափ-ֆիլմերի համար, որտեղ այն կարող է մուտացվել ավելի վանող ձևերի: "Կանաչ լորձ" (1968թ.) գիտաֆանտաստիկ թրիլերում, տիեզերքից եկած լորձը վեր է ածվում մոնստրների, ովքեր ցանկանում են ոչնչացնել մարդկային ցեղը՝ երկրի վրայից:

Գիրությունը նույնպես ասոցիատիվ կապնվում է լորձոտության հետ: "Nickelodeon" ճանաչված մանկական հեռուստահաղորդման մեջ, հրավիրված աստղերը և այլ հյուրերը, իրենց զրույցը անց էին կացնում "Slimed" անունով մի հերոսի հետ, ով իրենից ներկայացնում էր վառ կանաչ կպչուն լորձի մի ահռելի քանակ և ասելով ճակատագրական "ես չգիտեմ" բառերը անսպասելիորեն լորձով էր ողողում հյուրերին:

Չնայած, որ այս շոուն այլևս չկա, իր ժամանակին նա չափազանց հանրաճանաչ էր և որոշ հեռուստադիտողների մոտ բլեննոֆոբիա էր առաջացնում:

Որոշ խաղալիքներ, այնպիսիք, ինչպիսին են 70-ականներում դասական և շատ հանրաճանաչ խաղալիք "Լորձը" (և նրա գորխընկեր "Լպրծուն որդը"), վաճառվել են անհամար քանակներով: Այդ մածուցիկ, լորձականաչ, կիսելային գույնի "խաղալիքը" կարելի էր ձգել և բաց թողնելով այն գցել ինչ-որ մեկի վրա, ինչը դիմացինի մոտ կարող էր ուժեղ վախ և զզվանք առաջացնել: Դա կպչում էր ձեռքերին և ուներ զզվելի՝ հատուկ քիմիական հոտ: Շատ երեխաների համար այս "խաղալիքը" յուրահատուկ տհաճ էր:

Խխունջները հանդիսանում են բնական լորձի արտադրման ամենահայտնի աղբյուրներից մեկը: Իրենց չափսերի համեմատ, նրանք արտադրում են այդ նյութի ահռելի քանակություն: Նրանց լորձը անվնաս է, սակայն լուրջ տագնապալի հակազդում է առաջացնում բլեննոֆոբիայով տառապող մարդկանց մոտ:

Քիչ է հավանական, որ բլեննոֆոբները ռեստորանում խխունջներ կամ նմանատիպ այլ ուտեստներ կպատվիրեն: Այդ արարածներին ուտելու միտքը միայն, նույնիսկ լորձից բոլորովին մաքրած և եփած վիճակում, նրանց մոտ սրտխառնոց և փսխումներ կառաջացնի: Մյուս կողմից, շատ այլ մարդիք նույնպես, ովքեր չունեն այս ֆոբիան, նույնպես համարում են խխունջներ ուտելը՝ զզվելի:

Բլեննոֆոբիայի ախտանիշները տատանվում են մարդուց մարդ: Որոշ մարդիկ, այս դեպքում կարող են իրենց մի փոքր անհարմար զգալ, կարող է սրտները խառնել կամ կարող են քրտնել: Սպեկտրի հակադարձ կողմում մարդիկ են, ում այս ֆոբիան այնքան ուժեղ է վարկաբեկել, որ նրանք տագնապի և պանիկայի նոպաներ են ունենում: Բլեննոֆոբիայի ախտանիշները հետևյալն են՝ չորություն բերանի մեջ, բարձր քրտնարտադրություն, բարձր զգայունություն, գլխապտույտ, շնչարգելություն, մկանային լարվածություն, դող, տախիկարդիա, հիպերվենտիլյացիա, իրավիճակի վրա հսկողության կորստի զգացողություն, սեղմվածության զգացողություն, դժբախտության սպասումի ամեն ինչ կլանող զգացմունքից ձերբազատվելու անկարողություն:

Ավանդական "խոսակցական" թերապիան, սովորեցնում է մարդուն ճանաչել և հսկել իր ֆոբիաները՝ քննարկման և գիտակցման ճանապարհով:

Հիպնոթերապիան ուղղված է ենթագիտակցության վերածրագրավորմանը: Թերապիայի այս ձևը հանդիանում է ամենաարդյունավետ և արագ մեթոդը: Սակայն այս դեպքում պետք է դիմել միայն լուրջ արհեստավարժ մասնագետի օգնությանը:

Հոգեթերապիայի արդյունավետ ուղղություն է համարվում կոգնիտիվ թերապիան: Այս թերապիայի ժամանակ կատարվում են փոփոխություններ վարքագծում՝ մշտական գործնական պարապմունքների միջոցով, կամ էլ օգտագործում են էքսպոզիցիայի թերապիան կամ դեսենսիբիլիզացիոն մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակի ենթարկվում է լորձի ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Վերջ ի վերջո ազդեցությունը կարող է ուղղակի դառնալ (իհարկե՝ հսկվող իրավիճակում):

Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը (ՆԼԾ) հիմնականում հիմնվում է գործնականի և ուսումնասիրության վրա՝ թե ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը: ՆԼԾ-ի համաձայն, ֆոբիան հանդիսանում է մեր ծրագրերի և "կոնստրուկցիաների" արդյունք, ինչը մենք ինքներս ենք ստեղծել, սակայն դա վատ է աշխատում: ՆԼԾ-ի օգնությամբ բացահայտվում են այդ կոնստրուկցիաները և վերածրագրավորվում են այնպես, որ ֆոբիան հասցվում է մինիմումի:

Կիրառվում են նաև աջակցության խմբերը և ռելաքսացիայի տեխնիկաները:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты