ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երջանկությունը որպես ժառանգություն»

Մի անգամ քայլում էր ճանապարհով իմաստունը, հմայվում աշխարհի գեղեցկությամբ և ուրախանում կյանքով։ Հանկարծ նա նկատեց մի դժբախտ մարդու ով կորացած էր անմարդկային բեռի տակ։

- Ինչու՞ ես դու քեզ դատապարտում նման տանջանքների, - հարցրեց իմաստունը։

- Ես տանջվում եմ իմ երեխաների և թոռների երջանկության համար, - պատասխանեց մարդը։

- Իմ ապուպապը ամբողջ կյանքում տանջվել է իմ պապու երջանկության համար, պապս տանջվել է հորս երջանկության համար, հայրս տանջվել է իմ երջանկության համար, ես էլ եմ տանջվելու ամբողջ կյանքս, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն։

- Իսկ ինչ որ մեկը երջանիկ եղե՞լ է քո ընտանիքում, - հարցրեց իմաստունը։

- Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռները անպայման կլինեն երջանիկ, - պատասխանեց դժբախտ մարդը։

- Տգետը չի սովորչեցնի կարդալ, իսկ խլուրդը չի կարող արծիվ դաստիարակել, - ասաց իմաստունը։ - Սովորի սկզբից ինքդ երջանիկ լինել, հետո նոր կհասկանաս, թե ինչպես երջանկացնես քո երեխաներին և թոռներին։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 264 հյուր