Մի անգամ մի աղքատ մարդ մահացավ։ Եվ ընկավ նա մի սենյակ, որտեղ պետք է սպասեր Դատարանի որոշման այն մասին, թե ու դրանից հետո պետք է ճանապարհվի՝ դժոխք թե դրախտ։ Եվ հանկարծ նա նկատում է, որ իր կողքին նստարանի վրա նստած է հարուստը, իր տերը, ում մոտ նա փողոց մաքրող էր աշխատում։ Հարուստը երբեք իր աշխատողին չէր նկատում։ Վերադառնալով հավաքույթներից շքեղ աղջիկների հետ, նա գետնին ծխախոտի մնացորդներ, թուղթ և այլ աղբ էր նետում, որը փողոց մաքրողը անմիջապես մաքրում էր։ Աղքատը իրեն ոչ միայն շքեղություն չէր կարող թույլ տալ, այլ նաև չէր կարող իրեն թույլ տալ ընտանիք ունենալ, որը կկարողանար կերակրել։
Ամբողջ կյանքում նա ապրել էր աղքատության մեջ, սակայն երբեք ու ոչ մեկի ոչ մի վատ բան չէր արել, հավատում էր Աստծուն, եկեղեցի էր հաճախում և հիմա, իր նախկին տիրոջ հետ նստարանին նստած, հոգու խորքում ծիծաղում էր նրա վրա՝ «Այ հիմա էլ ամեն բան կորոշվի, կփոխհատուցվի իմ երկար համբերատարությունն ու ես դրախտ կգնամ, իսկ դու – դժոխք։
Եվ ահա հայտնվեց հրեշտակը, որպեսզի կարդա Դատարանի որոշումը։ Եվ հայտնեց նա, որ հարուստը դրախտ կգնա, իսկ աղքատը – դժոխք։
- Բայց ինչու՞, - բացականչեց աղքատը։ - Ես ողջ կյանքումս ճշմարիտ կյանքով եմ ապրել, իսկ հարուստը՝ մեղքեր է գործել։ Մի՞թե ես պարգևի չեմ արժանի, իսկ նա – պատժի։
- Բանը նրանում է, որ քո նախկին տերը, մահից մեկ ժամ առաջ կանչեց եկեղեցականին, մեղքերի թողություն տվեց և Աստծո առաջ խոստովանություն արեց իր բոլոր մեղքերի համար։ Իսկ, ինչպես դու գիտես, Աստծո համար ապաշխարած մեղավորը՝ բարեպաշտից ավելի թանկ է։
- իսկ ի՞նձ ինչու դժոխք։ Ի՞նչ վատ բան եմ ես արել։
- Իսկ դու, - պատասխանեց հրեշտակը, - քո ողջ կյանքում երազել ես հարստության մասին, նախանձել ես տիրոջդ, ամբողջ ժամանակ մտածել ես այն մասին, որ ինքդ էլ չես կարողանում այդպիսի այլասերվածություններ անել, կյանքի բոլոր հաճույքները ստանալ, որովհետև դու դրա համար փող չունես։ Եվ եթե հանկարծ քո մոտ գումար հայտնվեր, դու ավելի շատ մեղքեր կգործեիր քան այս հարուստը։ Եվ բացի դրանից, դու մահից առաջ չես խոստովանել։
- Բայց ես ինձ մեղավոր չեմ զագցել, այդ պատճառով էլ չեմ ապաշխարհել։ Մի՞թե դրախտ ընկնելու համար սկզբից պետք է մեղք գործել, իսկ հետո ապաշխարհել։
- Մեղքեր ոչ բոլորն են գործում, միայն վատնող և շվայտ մարդիկ են դա ակնհայտ անում իսկ նախանձ մարդիկ դա անում են իրենց հոգու խորքում։
- Բայց դա անարդար է, - ոչ մի կերպ չէր հանգստանում աղքատը։ - Ես ողջ կյանքս տանջվել եմ, շատ բանի հետ եմ համակերպվել, քիչ եմ կերել, ապրել եմ խղճուկ բնի մեջ ու հիմա դատապարտված եմ դժոխքում տանջվել, իսկ այս «երջանիկը», և՛ հարուստ է ապրել, և՛ մահից հետո դրախտ կգնա միայն այն պատճառով, որ մահանալուց մեկ ժամ առաջ եկեղեցական է իր մոտ հրավիրել։
- Իսկ դու, մարդ, ինչ-որ տեղ կարդացե՞լ ես սուրբ գրքի մեջ արդարության մասին։ Սուրբ գրքում գրված է Օրենքի մասին։ Իսկ Օրենքը նրանց կողմն է, ով ապաշխարհում է։
Անդրեյ Յակուշև
