ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Օրինակելի պատիժ»

Ինձ պատմել են, որ Աբու Աբդալլահ Խատիբը՝ էմիր Աբու-լ-Աբբասի, Ֆարախ-ադ-Դաուլի եղբոր, դաստիարակն էր, ով Ռեյաի սուլթանն էր ու վեզիր դարձավ Մելիք Շահի կայսրությունում։

Աբու Աբդալլահը նստեց պատուհանի մոտ իսկ էմիր Աբու-լ-Աբբասը, ով դեռ փոքրիկ տղա էր, նրա առջև՝ ներքևում էր։ Ծառաներից մեկը իր ձեռքում բազեին էր պահում։ Աբու-լ-Աբբասը պահանջեց այդ բազեին ու նստեցրեց իր ձեռքին ու միևնույն ժամանակ թքեց։

Երբ նա պտտվեց դեպի Աբդալլահ Խատիբը, վերջինս նրան կշտամբեց՝ խոժոռվելով և ասաց պատանի էմիրին՝

- Եթե դու փոքրիկ չլինեիր և չգտնվեիր այն տարիքում, երբ մարդը նոր է ըմբռնում քաղաքավարության օրենքները, ես քեզ այնպես կպատժեի, որ դրա մասին մարդիկ կխոսեին։

Այնուհետև նա ասաց՝

- Զարմանալի բան է։ Դու - էմիր ես և միգուցե ապագա արքա, իսկ արքաների կողմից գնահատված թռչունի նկատմամբ այդպիսի անքաղաքավարություն թույլ տվեցիր։

Որպեսզի պատանի էմիրի այդ արարքը չմնա անպատիժ, Աբու Աբդալլահը իր ձեռքը վերցրեց ոտնամանն ու մի քանի անգամ հարվածեց ծառայի վզին, ասելով՝

- Այդ ինչպես եք դուք արքայազններին դաստիարակում, եթե նրանք անքաղաքավարիություն են արտահայտում - թքում են, բազեն ձեռքում պահած։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 429 հյուր