Այլ քաղաքից մի աղջիկ ծանոթացավ մի երիտասարդի հետ։ Նրանց միջև բուռն սիրավեպ զարգացավ, որի արդյունքում աղջիկը հղիացավ։ Նա հույսը դրել էր այն բանի վրա, որ կամուսնանա տղայի հետ, իսկ վերջինս իրեն դեռ շատ երիտասարդ էր համարում ընտանեկան կյանքի համար։
Երբ աղջիկը հայտնեց իր սիրեցյալին ուրախալի լուրը, վերջինս հայտարարեց, որ պատրաստ չի հայր դառնալ և գումար տվեց աբորտի համար։ Աղջիկը լուռ վերցրեց գումարը և հեռացավ, ինչը երիտասարդը համարեց որպես համաձայնություն։
Նա պատուհանից տեսնում էր, թե ինչպես է աղջիկը քայլում փողոցով ու լաց լինում։
Մի քանի օր նրան տալով, որ ուշքի գա, երիտասարդը զանգահարեց նրա, բայց հեռախոսը լռում էր։ Նա եկավ այն բնակարան, որն աղջիկը վարձում էր, և բնակարանի տիրուհին նրան մի երկտող փոխանցեց, որում գրված էր, որ ամեն բան կարգին է և որ խնդրում է այլևս չանհանգստացնել։
Սկզբից երիտասարդը մեղադրում էր աղջկան այն բանում, որ իրենց այդքան հոյակապ հարաբերությունները խզվեցին, սակայն հետո հանգստացավ և սկսեց ապրել իր սովորական կյանքով։ Սիրավեպեր սկսեց, սակայն դրանցից յուրաքանչյուրում, մի ինչ-որ բան չեր բավականացնում։ Ամենուր նա փնտրում էր միայն նրան։
Մի քանի տարի անց, երիտասարդն ամեն դեպքում որոշեց գտնել նրան, ով իրեն հանգիստ չէր տալիս և գտավ։ Պարզվեց, որ ինքը որդի ունի։ Աղջիկը ծնել և մեծացնում էր ինքնուրույն։ Նա ծանոթացրեց փոքրիկի՝ հոր հետ։ Վերջինս սկսեց այցելել որդուն շփվել նրա հետ։ Մայրն, ինքը, վաղուց արդեն ամուսնացած էր և արդեն հղի էր ամուսնու հետ համատեղ երեխայով։
Մի անգամ, երեխային հյուր գալուց, երկիտասարդը նկատեց գրքերի հետևում դրված մի լուսանկար, և չզսպելով իրեն՝ նայեց։ Այնտեղ, ապակու հետևում դրված էր այն նույն գումարը, որն ինքը տվե էր իր սիրած աղջկան, իսկ ստորև գրառում կար՝ «Մի՞թե մարդու կյանքն այսքան արժե»։
Անդրեյ Յակուշև
