ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Կախարդական գունդը»

Աշխարհի երեսին ապրում էր մի գիտնական, ով տիրապետում էր տարածության մեջ առարկաներ տեղափոխելու ու շարժելու հմտությամբ։ Որպեսզի նա ժողովրդայնացնի իր հոյակապ բացահայտումը, ու ցուցադրի հանրությանը, թե ինչպես է նա դա անում, նա պատրաստվում էր մի մեծ գունդ վերցնել ու ստիպել այն ինքն իրենով շարժվել բոլորովին հարթ հորիզոնական մակերևույթով։ Ավարտելով բոլոր անհրաժեշտ պատրաստությունները, նա հրավեր ուղարկեց գործընկեր-գիտնականներին երկրի տարբեր ծայրերից, ինչպես նաև պարլամենտի անդամներին ու հենց իրեն՝ թագավորին։

Բայց այդպիսի ցուցադրման համար ընտրված օրվա առավոտյան, գիտնականը հանկարծ մտահոգվեց, թե արդյոք սխալներ թույլ չի տվել հաշվարկների մեջ։ Ախր նա հասկանում էր թե որքան կործանիչ կարող է լինել այդքան բարձր հավաքի մոտ ունեցած անհաջողությունը, ինչպես այն կանդրադառնա, որպես գիտնականի նրա հեղինակության վրա, որի մասին նա հոգ էր տարել երկար տարիներ, ստեղծելով այն ու խնամել։

Եվ երբ նա այդպես նստած էր մենության մեջ, անմիջապես ցուցադրությունից առաջ, ընկղմված իր անկշիռ մտորումների մեջ, նրա հայացքը ընկավ կողքով վազող տղայի վրա։

— Դու հավանաբար սիրում ես ապակե գնդեր, հոլեր, կոնֆետներ, ճի՞շտ է, — ասաց նա տղային։ — Ուրեմն տես՝ դու այդ ամենը ինձանից կստանաս եթե խոստանաս կատարել իմ մի խնդրանքը։ Իսկ խնրում եմ ես անել հետևյալը՝ երկու և կես ժամից դու կգնաս կենտրոնական քաղաքային այգի։ Գալով այնտեղ, դու կտեսնես մի մեծ գունդ։ Այդ գունդը փուչ է, ներսից դատարկ։ Քեզ անհրաժեշտ կլինի սողոսկել նրա մեջ նրա վերևում գտնվող փոքր անցքով։ Կմտնես — ու լուռ նստիր այնտեղ, մկան պես, մինչև չլսես, որ այգի եկա ես ու շատ այլ մարդիկ։ Երբ բոլորը կհավաքվեն, այ այստեղ դու պետք է ականջներս սրես ու հատուկ ուշադրությամբ լցվես։ Մի որոշ ժամանակ անց ես ցածրաձայն կասեմ՝ «Գունդ, գլորվի՛ր»։ Հենց լսես իմ բառերը, այն ինչ քեզանից պահանջվում է — սկսել շարժվել գնդի մեջ այնպես, որ այն գլորվի։ Ահա և վերջ իմ պատանի բարեկամ, ու դրա դիմաց դու կստանաս այնքան գնդիկներ ու կոնֆետներ, որքան կցանկանաս։ Դու ինձ հասկացա՞ր։

— Այո, սըր, — ժպիտով պատասխանեց տղան։ — Ես հասկացա, թե ինչ պետք է անեմ։

Եվ ավելի ուշ, նույն օրը, երբ համարյա ողջ պարլամենտը, երկրի տարբեր ծայրերից եկած գիտնականների հետ ու հենց իր՝ արքայի հետ հավաքվեցին այգում, որպեսզի դիտեն հրաշալի փոևձտ ու գիտնականն արտաբերեց՝ «Գունդ, գլորվի՛ր», ու բոլորը սառեցին զարմանքով։ Լսվեցին բարձր բացականչություններ՝ «Սա հրաշք է» — բոլորը ծափահարում էին ու ուրախ շնորհավորում գիտնականին։ Սակայն չէին հասցրել ծափահարությունները լռել, որ գիտնականը չդիմանալով հեկեկաց ու արցունքների միջով խոստովանեց հանդիսատեսին իր խաբեության մեջ։

— Ներեք ինձ, մարդիկ, ներեք ինձ, ձերդ գերազանցություն, — ասաց նա, — ես սարսափելի խաբել եմ ձեզ։ Սակայն գիտնականի պատիվը, գերազանցելով սնափառությանը, ստիպում է ինձ խոստովանել, որ ես համոզված չեմ, թե հայտնաբերել եմ առարկաները տարածության մեջ շարժելու ու տեղափոխելու միջոցը։ Գունդը իրականում էլ գլորվում էր ձեր աչքի առջև, սակայն միայն այն պատճառով, որ ներսում երեխա է գտնվում։

Ի պատասխան լսվեց վրդովված ձայների միահամուռ ձայներ — հավաքվածները գիտնականի վրա լցրեցնում էին սարսափելի վիրավորանքներ, ոռնում էին, սուլում։ Արքան վեր կացավ ու բարկացած ասաց գիտնականին՝

— Դուք խաբեբա եք և սրիկա։ Դուք դավաճանել եք մեր երկրի ժողովրդին ու գցել եք նրա հեղինակությունը ողջ աշխարհում։ Դրա համար պետք է դուք ձեր մնացած օրերը անցկացնեք զնդանում։ Պահակախումբ, տարեք բանտ շառլատանին։

Անեծքների և ծաղրի ուղեկցմամբ պսակազերծած գիտնականւն տարան բանտ։ Իր վշտալի ճանապարհին նա հանկարծ նկատեց երեխաների մի խումբ, ովքեր «կլասս» էին խաղում ու նրանց մեջ այն տղային, ում նա խնդրել էր մտնել գնդի մեջ։ Շրջվելով, որպեսզի իմանա թե ինչու են աղմկում մարդիկ, տղան տեսավ գիտնականին, շրջապատված պահակախմբով ու մոտեցավ նրան։

— Այդ ես եմ, սըր։ Ճանաչեցի՞ք, — ասաց տղան։ — Այդ ինձ հետ էիք դուք խոսում այսօր առավոտյան՝ գնդի, կոնֆետների և այլ բաների մասին։ Ես ցավում եմ, սըր, որ ամեն ինչ այդպես ստացվեց, բայց ես ընկերներիս հետ խաղով էի ընկել, մենք «կլասս» էինք խաղում, ու այնքան ուրախ էր, որ գլխիցս թռել էր, որ պետք է այգի գամ ու սողոսկեմ գնդի մեջ և այլն։ Ներեք ինձ և խնդրում եմ մի բարկացեք, սըր։ Եթե միայն իմանայիք, թե ինչպես էինք ուրախանում, ես մտածում եմ, որ չէիք հրաժարվի ձեր խոստումից ինձ ամեն դեպքում նվիրել գնդեր, ու հոլեր կոնֆետների հետ… 

Դա լսելով, գիտնականը խոնարհվեց տղայի վրա ու փաղաքշանքով զարկելով այտին, նրան ոսկեդրամ տվեց, որ վերջինս գնի իր համար խոստացված խաղալիքներն ու քացրավենիքները։ Իսկ հետո առանց առարկության, բայց հաղթողի ժպիտով գնաց բանտ։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 2139 հյուր