Մի անգամ աշակերտները հարցրեցին իրենց Ուսուցչին՝
- Ասա, Ուսուցիչ, ինչու՞ որոշ մարդիկ կոտրվում են բարդ իրավիճակներում, իսկ մյուսները դիմացկունություն են ցուցաբերում։ Ինչու՞ որոշ մարդկանց համար աշխարհը փլուզվում է, իսկ մյուսները իրենց մեջ ուժ են գտնում շարունակել ապրել։ Առաջինները դեպրեսիայի մեջ են ընկնում իսկ մյուսներին համար այն այնքան էլ սարսափելի չէ։
- Այն պատճառով, - պատասխանեց Ուսուցիչը, - որ յուրաքանչյուր մարդո աշխարհը նման է աստղային համակարգի։ Միայն թե առաջինների մոտ այդ համակարգում կա միայն մեկ երկնային մարմին – հենց իրենք։ Նրանց ողջ տիեզերքը պտտվում է բացառապես հենց իրենց շուրջ, այդ պատճառով էլ կամայական կատաստրոֆա բերում է այդպիսի աշխարհի ամբողջական կործանմանը։ Իսկ երկրորդները ապրում են այլ երկնային մարմինների շրջապատում, նրանք սովոր են մտածել ոչ միայն իրենց մասին, այլ նաև նրանց մասին, ովքեր իրենց կողքին են։ Կյանքի դժվար պահերին նրանց մտքերը չեն կենտրոնանում միայն սեփական պրոբլեմների վրա։ Ուրիշներին օգնելու և նրանց մասին հոգ տանելու կարիքը նրանց մոտ կարևորություն է վերցնում՝ ծանր մտորումների նկատմամբ։ Մասնակցելով շրջապատի կյանքի մեջ և աջակցելով նրանց դժվար պահերին, այդպիսի մարդիկ, իրենք էլ չգիտակցելով, փրկում են իրենք իրենց կործանումից։
Անժելիկա Շինկար
