Ես մի ընկերոջից, ում խոսքերին ես վստահում էի, լսել եմ, որ Բուխարեստում միխելապակաս կին կար, ում կանայք կանչել էին ու սկսել ծաղրել նրան, խաղալ նրա հետ ու ծիծաղել նրա խոսքերի վրա։ Մի անգամ, մի տանը նրան հագցրեցին մետաքսե զգեստ, նրա վրա ոսկուց ու թանկարժեք քարերից զարդեր կախեցին, ասելով՝ «Քեզ մարդու ենք տալիս»։ Այդ կինը երբեք ոսկի ու թանկարժեք քարեր չէր ունեցել, և երբ իր վրա տեսավ զարդերը, նա սկսեց այնպիսի խելացի բաներ խոսել, որ մարդիկ մտածեցին թե բուժվել է։ Սակայն երբ նրանից վերցրեցին այդ ամենը, նա կրկին խելապակաս դարձավ։
Ասում են, որ Մեծատոհմիկ աստիճանավորները, երբ ուզում էին մտերմանալ կնոջ կամ ստրուկների հետ, իրենց գոտկատեղին ոսկե գոտի էին կապում ու կնոջը հրամայում էին նույնպես զարդարվել, ասելով՝ «Եթե այդպես անես, սրդին խիզախ կլինի, կատարյալ կազմվածքով և գեղեցիկ դեմքով, խելացի և հաճելի մարդկային հոգիների համար»։ Իսկ երբ կինը որդի էր ծնում, նրանք օրորոցի շուրջը ոսկե և արծաթե դրամներ էին կախում, ասելով՝ «Այս երկու իրերը - մարդկանց տիրակալներն են»։
Օմար Խայամ
