ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գրչի հզորությունը»

Ես լսել եմ, որ Իրանում այսպիսի ավանդույթ կար՝ երբ Արքան պատերազմում էր, նա ունենում էր զորքի մի մաս, որը լավ կազմակերպված էր և շատ լավ մատակարարված, սև շորեր հագած։ Այն պահին, երբ մարտը թեժանում էր, այդ զորքին հրամայում էին դուրս գալ ողջ բանակից առաջ և շարունակել մարտը։

Այնպես պատահեց, որ Թուրքեստանից մեծաքանակ բանակ եկավ, մոտ հիսուն հազար մարդ և ամեն բան տանում էր պատերազմի։ Այդ արքան գոռոզ բազմեց իր մտերիմների հետ։

Նա ուզում էր հետաձգել մարտը մի օրով։ Նա գրչաման ու գրիչ պահանջեց և թղթի կտորի վրա գրեց՝ «Ասեք, որ զորապետները զորքը հետ դարձնեն», - և ուղարկեց այն իր վեզիրին։

Վեզիրը կարդաց, սակայն դա իրեն դուր չեկավ։ Նա հանեց իր սեկե երկարաճիթ կոշիկի միջից գրչատուփը, հանեց գրիչն ու Արքայի գրառմանը մի տառ ավելացրեց։ Դրանից հետո Արքայի գրածն այդ տեսքն ընդունեց՝ «Ասեք, որ զորապետները զորքը հետ չդարձնեն» և վեզիրն ուղարկեց այդ գրությունը բանակին։ Զարքում կարդացին նամակը, առաջ նետվեցին ու ջարդեցին թուրքեստանական բանակին։ Այդ պատճառով «Արքաների կյանքի նկարագրությունը» գրքում գրված է, որ գրչի մեկ հարվածով՝ հիսուն հազար սուր ջախջախվեց։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 426 հյուր