Մի մարդ ճամփա ընկավ։ Լիքը լցրած ուսապարկով նա տնից դուրս եկավ։
Նրա ճանապարն անցնում էր իրեն անհայտ վայրերով, ալեկոծվող և պտղաբեր այգիներով։ Նա գնում էր ու բավականություն ստանում իրեն շրջապատող տեսարաններով, քաղելով իր ճանապարհին մրգեր և հատապտուղներ։
Սակայն շուտով ճանապարհը սկսեց սար բարձրանալ։
Ճանապարհորդը ուրախացավ՝ նա կբարձրանա ամենագագաթն ու կտեսնի ողջ աշխարհը։
Վեր բարձրանալու հետ, այգիներն ու բոստանները ավելի ու ավելի էին քչանում, շուր բոլորը միայն քարեր էին։ Ճանապարհորդը սկսեց հոգնել և ավելի հաճախ կանգ առնել հանգստանալու համար, հետզհետե դատարկելով իր ուսապարկը, որում դեռ պարեն էր մնացել։
Բայ ահա, ճանապարհի հերթական կտորն անցնելուց հետո, նա նստեց քարին, որպեսզի հանգստանա ու մի բան ուտի, ու նկատեց, որ իր պաշարները հատել են։ Մինչև գագաթը դեռ շատ ճանապարհ կար անցնելու և իր նպատակին՝ աշխարհը տեսնել, դեռ չեր հասել։ Սակայն նայելով հետ, ճանապարհորդը տեսավ լեռան ստորոտում մի ահռելի հարթավայր՝ լի այգիներով, լճերով և ծաղկող մարգագետիններով։
Մերկ քարերի վրա նստած, հեռու այդ ամեն գեղեցկությունից, որը նա լքել էր, ճանապարհորդը լաց եղավ։
Անդրեյ Յակուշև
