Սպեկտրոֆոբիա (լատ. spectrum - տեսիլք, պատկերացում + ֆոբիա), Էյզօպտրոֆոբիա (հուն. eisoptron - հայելի + ֆոբիա)՝ կպչուն վախ – վախ հայելիներից:
Այս վախը զգում են հայելիների առջև՝ իռացիոնալ, աննորմալ և մշտական վախ է: Այս վախով տառապողները անտեղի անհանգստություն են զգում նույնիսկ այն դեպքում, երբ նրանք հասկանում են, որ իրենց վախը իռացիոնալ է: Քանի որ նրանց վախը հաճախ հիմնված է սնոտիապաշտության վրա՝ նրանք տագնապում են, որ կոտրված հայելին անհաջողություն կբերի կամ որ հայելու մեջ նայելով, նրանք կոնտակտի մեջ կմտնեն գերբնական աշխարհի հետ: