ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեպրեսիայի բուժման համար այսօր արդեն մեծ տարածում գտած հակադեպրեսանտները հայտնագործվել և կիրառության մեջ են մտել ընդամենը մոտ 50 տարի առաջ: Իսկ ինչպե՞ս էին բուժում դեպրեսիան նախկինում:

Հին հունաստանում մելանքոլիան բուժում էին արյունառությամբ: Որոշ դեպքերում երբ հիվանդի թուլության դեպքում դա հակացուցված էր, ապա դա փոխարինում էին փսխեցուցիչ միջոցներով: Բացի դրանից անհրաժեշտություն էր համարվում՝ «ամբողջ մարմնի շփումները, շարժումները և լուծողականը...

Այս ամենի հետ շատ կարևոր է հիվանդին ներշնչել հոգու աշխուժություն, զբաղեցնելով նրան այնպիսի թեմաներով և զրույցներով, որոնք նրան առաջ հաճելի էին» Ա.Ցելս: Պատրիկներին նույնպես հայտնի էր, որ՝ «զվարճանքներին հավասար քնից զրկումը» թույլ է տալիս ժամանակավոր հանել մելանքոլիայի ախտանիշները: Այս մեթոդը անիրավացիորեն մոռացվեց և նորից հայտնագործվեց արդեն 20-րդ դարի երկրորդ կեսերին անվանվելով «Քնի դեպրիվացիայի մեթոդ»:

18-րդ դարում Գերմանիայում տարածված մելանքոլիայից, որն հիվանդների կողմից նկարագրվում էր որպես՝ «արճճե ծանրություն ձեռքերի և ոտքերի մեջ», «փուդե ծանրություն ուսերին», բժիշկները փորձում էին ազատվել մի շատ տարօրինակ միջոցով: Հիվանդներին կապում էին անիվի վրա ամրացված աթոռին և պտտում էին, համարելով, որ կենտրոնախույս ուժերը կվերացնեն այդ հոգու ծանրությունը:

Ընդհանրապես մինչև 20-րդ դարը հոգեբույժների ձեռքն ընկած հիվանդների նկատմամբ փափկանկատություն չէին ցուցաբերում: Սով, ծեծ, շղթաներով կապած պահել՝ ահա այն ոչ այնքան էլ դաժան մեթոդների ցուցակը, որը կիրառում էին այն ժամանակների հոգեբուժական հաստատություններում: Այս մեթոդներով են բուժել նաև Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդին: Երբ նա խելագարվել էր, Եվրոպայի լավագույն բժիշկների խորհրդով նրան դաժան ծեծի էին ենթարկում: Նոպաներից մեկի բուժման ժամանակ թագավորը մահացավ: Պետք է նշել, որ նման մեթոդներով բուժում էին միայն մոլագարներին, քանի որ դեպրեսսիայի ժամանակ հիվանդները իրենց հանգիստ էին պահում, ապա նրանց նկատմամբ կիրառվում էին ավելի մեղմ մեթոդներ:

Ավելի քան 3/4 դար բժշկության մեջ թագավորում էր հիդրոթերապիան: Մելանքոլիայից բուժելու համար հիվանդին հանկարծակի ընկղմում էին սառը ջրի մեջ (այսպես կոչված bainde surprise) մինչև խեղդվելու առաջին նշանները, ընդ որում այդ պրոցեդուրաների տևողությունը հավասար էր այն ժամանակին, որը անհրաժեշտ էր ոչ շատ արագ սաղմոս կարդալու համար Miserere: Բուժման «հանրաճանաչ» մեթոդ էր նաև struzbad-ը՝ մելանքոլիկին կապում էին լոգարանակոնքի մեջ և նրա գլխին էին լցնում 10-50 դույլ սառը ջուր:

Ռուսաստանում, 19-րդ դարի սկզբներին, մելանքոլիայի բուժման համար օգտագործում էին՝ «փսխեցնող գինեքարը, քաղցր սնդիկը, մոլեխինդը, փսխեցնող գինեքարով գլխի արտաքին շփումները, հետանցքին տզրուկ դնելը, թարախապալարային սպեղանիները և այլ տիպի ետ քաշող դեղամիջոցներ: Ձմեռը նշանակում էին տաք լոգանքներ, իսկ ամռանը՝ սառը: Հաճախ գլխին և ուսերին թրջոցներ էին դնում և այրումներ էին կատարում ձեռքերի վրա»:

Մինչև հակադեպրեսանտների մեր դարաշրջանի սկսելը, որպես հակադեպրեսսանտ օգտագործում էին տարբեր թմրամիջոցներ: Ամենատարածված հակադեպրեսսանտներից էր օփիումը և այլ օփիատներ:Այս բուժման միջոցը դեռևս կիրառության մեջ էր մինչև 20-րդ դարի 60-ական թվականները: Դեպրեսսիայի բուժման ժամանակ օփիումի օգտագործման մասին հիշատակվում է դեռևս հին հռոմեական բժիշկ Գալենի (130-200թ.թ.) տրակտատների մեջ:

19-րդ դարում դեպրեսսիայի բուժման համար լայնորեն օգտագործվում էր Կաննաբիա թմրանյութը, որն իր էությամբ սովորական կանեփ էր կամ մարիխուանա: Կաննաբիսը մարդկության կողմից օգտագործվում է ավելի քան 10000 տարի: Դեղագործական նպատակներով, այդ թվում նաև դեպրեսսիայի բուժման համար, օգտագործվել է դեռևս Ք,Ա.3-րդ դարից Չինաստանում: Եվրոպայում Կաննաբիսը տարածում է գտել շատ ավելի ուշ՝ 19-րդ դարում: 19-րդ դարի 40-ական թվականներին Փարիզյան բժիշկ Ժակ-Յոզեֆ Մորո դե Տուն ենթադրեց, որ մելանքոլիայից ազատվելու համար պետք է «փոխարինել հոգեկան հիվանդության ախտանիշները, համանման, բայց ղեկավարվող ախտանիշներով, որն առաջացնում են թմրանյութերը»: Նա դեպրեսսիայի բուժման ժամանակ կաննաբիս օգտագործելով, նկատեց, որ ամեն ինչից բացի դա առաջացնում է աշխուժություն և էյֆորիա: Սակայն այս էֆեկտը շատ կարճատև էր:

1884թ-ին Զիգմունդ Ֆրեյդը առաջին անգամ դեպրեսսիայի բուժման ժամանակ օգտագործեց կոկաին, որն էլ բերեց նրա առաջին մեծ աշխատության լույս տեսնմանը, որը անվանվում էր «Կոկի մասին»: Այդ աշխատությունում նշված է նաև դեպրեսսիայի բուժման մեջ կոկաինի օգտագործման մասին: Այն ժամանակներում կոկաինը համարվում էր անվնաս դեղամիջոց և ազատ վաճառվում էր դեղատներում: Անցավ ոչ մեկ տարի, մինչև պարզվեցին այդ «դեղամիջոցի» բացասական կողմերը՝ ուժեղ կախվածություը, և այն, որ կոկաինի օգտագործումը ինքն իրենով արդեն բերում է դեպրեսսիայի, որն նույնիսկ այսօր ստացել է իր անվանումը՝ «կոկաինե տրտմություն»: