ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍՈՎԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Սովաբուժությունը դեպրեսիայի բուժման արմատական ձևերից մեկն է: Խորհրդային հոգեբուժության մեջ կար սովաբուժության հատուկ մեթոդիկա, որը մշակված էր դեպրեսսիայի բուժման համար: Որոշ հոգեբուժարաններում, դեպրեսսիայով տառապող մարդիկ, 2-3 շաբաթվա ընթացքում, բժիշկների հսկողության տակ անցնելով սովաբուժության լրիվ կուրսը, բացարձակ առողջանում էին: Այս բուժման ձևը հատուկ համակրանք է վայելում կանանց մոտ, որովհետև բացի դեպրեսիայից բուժվելուց դա նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Սովաբուժության ընթացքում տեղի են ունենում հզոր մաքրման պրոցեսներ՝ ոչ միայն մարմնային մակարդակում, այլ նաև մյուս համակարգերում:

Սովաբուժության ժամանակ հիվանդը ունենում է ոչ միանշանակ զգացողություններ՝ մեկ վերապրում է լրիվ ուժերի անկում (և ֆիզիկական, և հոգեկան), մեկ էլ առաջանում են դրական զգացողություններ և նոր ուժեր: Սովը բերում է օրգանիզմին արդեն սովորական դարձած միապաղաղ դեպրեսսիվ վիճակից մի ինչ-որ ալիքանման վիճակի, լի ինչպես վերելքներով, այնպես էլ անկումներով: Երկարաժամկետ սովաբուժությունից հետո, դեպրեսսիայի զգացողությունը լիովին վերանում է:

Սովաբուժությունը իր մեջ ներկրում է նաև որոշակի վտանգներ և խոչընդոտներ: Առաջին հերթին սովը գործնականորեն անհնար է համակցել սոցիումում եղած սովորական կյանքի հետ՝ ինչը հատկապես դա վերաբերվում է երկար ժամկետներին: Դա նաև ուժեղ թուլության շրջաններ են, որն հիվանդը ստիպված է լինում անց կացնել անկողնում և պարբերաբար անց կացվող մաքրման պրոցեդուրաներն են, բերանից եկող տհաճ հոտով և այլն: Երկրորդ հերթին սովաբուժության պարտադիր պայմաններից են մաքուր օդը և շատ շարժվելը: Ամենակարևորը, սովաբուժությունը չի կարելի սկսել միանգամից մեծ ժամանակահատվածով, քանի որ օրգանիզմի կտրուկ մաքրումը կարող է բերել շատ տխուր վերջաբանի: Սովաբուժությունը դա մի ամբողջ գիտություն է, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ: Սովաբուժության տարբեր ձևեր են նկարագրված Մալախովի, Շելդոնի և շատ ուրիշների աշխատություններում:

Եվս մեկ բացասական կողմ՝ շատերը սովաբուժությունը վերջացնելուց հետո միանգամից ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ: Առաջանում է ուտելիքի նկատմամբ անհաղթահարելի կիրք, որը բժշկական լեզվով ասած բուլեմիա հիվանդությունն է և լուրջ բուժման կարիք ունի: Այս հիվանդության հիմքը նույնպես հոգեկան է: Այս հիվանդությանը հիմնականում ենթակա են թույլ սեռի ներկայացուցիչները՝ վիճակագրական տվյալներից հայտնի է, որ 10 բուլեմիայով հիվանդներից 9-ը կանայք են: