ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՔԱՅԼ 6: ՇՓՈՒՄ ՀԱՎԵՐԺԻ ՀԵՏ

Իսկ օրերը գլորվում են, ինչպես հավերժության կողմից հմտորեն տաշած և մեկը մյուսին ճշգրտությամբ նման բիլյարդի գնդակներ: Նրանք խփվում են իրար մարմարյա չրխկոցով, պատրաստ լարվածությունից պայթել լռության մեջ իսկ ժամանակը շարունակում է հոսել անտեսանելի անդունդի միջով:

Մտքեր, որոնք զրկված են շարժումից: Լուսանում է... և նորից մի հերթական գնդակ է գլորվում: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած իրականություն, թող լինի ինչ ուզում է, միայն թե ոչ այս շարժումը:

Ես համակերպվել եմ: Թող լինի այնպես, ինչպես հաճո է քեզ, ով Աստված, կամ էլ քեզ՝ անկուշտ պառավ ՀԱՎԵՐԺՈւԹՅՈւՆ: Թող իմ կյանքում գոնե ինչ-որ բան կատարվի:

Ես շնչում եմ մահաբեր անապատի օդը: Ժանգոտ ծորակից կաթիլը անվերջ երկար է կաթում: Հեռախոսը սարդոստայնով է պատվել: Եվ ամեն անկյունում նրա կույր, անտարբեր աչքերը: Դու միշտ նայում ես ինձ, իմ դեպրեսսիա, դու դանդաղ, բայց խրոխտ սպանում ես ինձ: