fbpx
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Չկա ավելի անկեղծ սեր, քան սերը կերակրի նկատմամբ:

Բեռնարդ Շոու

Դեպրեսսիայի ժամանակ որոշ հիվանդներ համարյա լրիվ կորցնում են հետաքրքրությունը կյանքի հաճույքների նկատմամբ, այդ թվում նաև սննդի նկատմամբ: Մյուսների մոտ տեղի է ունենում լրիվ հակառակը:

Հաճախ հիվանդը ուտում է առանց ախորժակի, չզգալով սննդի համը, բայց մինչև վերջին փշուրը: Դրանից հետո կարող է խղճի խայթ առաջանալ կատարվածի համար, սակայն, որքան որ զարմանալի չէ, այսքան շատ ուտելու առիթ դառած ներքին լարվածությունը, տագնապը, տրտմությունը և միայնության զգացողությունները, ուտելուց հետո անհետանում են, գոնե կարճ ժամանակով: "Մութ" ժամանակաշրջանում սննդի նկատմամբ ձգտումը հասկանալը դժվար չէ:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ռեբեֆինգը՝ շնչառական հատուկ տեխնիկաներն են, որոնք օգնում են մարդուն մտնել գիտակցության ձևափոխված վիճակների մեջ:

Տեխնիկան ինքը՝ բարդ չէ, բայց առաջին մի քանի սեանսը պետք է կատարել հրահանգչի ղեկավարությամբ խմբում, որից հետո կարելի է կատարել ինքնուրույն: Ենթադրվում է, որ ռեբեֆինգի ժամանակ, ենթագիտակցականի մի փոքր մասը, պատկերների, ձայների և մարմնական իմպուլսների տեսքով, մուտք է գործում գիտակցական՝ այսինքն գիտակցվում է: Իսկ քանի որ մեր ենթագիտակցությունը մի կողմից խորը աղբանոց է, ամեն մութ և գարշելի բանի համար, ինչպես պնդում էր Զ.Ֆրոյդը, իսկ մյուս կողմից՝ անվերջ իմաստության ծով, ինչպես պնդում էր նրա տաղանդավոր աշակերտ Կ.Յունգը, ապա այդ պրոցեսսը կարող է անվերջ շարունակվել և ռեբեֆինգով կարելի է զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում: