ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԽԱՈՒ ՈՍԿԵ ԹՌՉՈՒՆԻ ԱՆԳԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ

Շատ վաղուց, հին ժողովուրդների մոտ մի առասպել էր պատմվում։ Ասվում էր այնտեղ այն մասին, որ յուրաքանչյուր նորածնի մոտ, իր կյանքի առաջին օրը թռչում գալիս է Ախաու ոսկե թռչունը, որպեսզի մի մետաղադրամ ընծայի նրան՝ ողջ կյանքի անգին մի ընծա։

Ըստ առասպելի, այդ մետաղադրամը փրկում էր մարդուն մի մեղքից, օգնելով իրենով քավել այն՝ արդարության մեծ աստծուց։

Այդ մետաղադրամի հետ յուրաքանչյուր մարդ իր կերպ էր վարվում՝ ինչ-որ մեկն այն անմիջապես ծախսում էր, իսկ մի ուրիշը՝ Վակ Մելի նման մեկը, պահպանում էր այն մինչև իր կյանքի վերջին օրը։

Վակ Մելը վատ մարդ չէր։ Ապրում էր նա համեստ, շատ էր աշխատում, երբեք չէր մերժում երբ իրենից օգնություն էին խնդրում, բայց առաջ էլ չէր ընկնում։ Մետաղադրամը, որն իրեն ընծայվել էր իր ծննդյան ժամանակ, Վակ Մելը պահպանում էր աչքի լույսի պես։

- Ինչու՞ ես դու առ այսօր այն պահում քեզ մոտ, - հարցնում էին Վակ Մելին՝ ընկերները։ - Մի՞թե դու դեռևս ոչ մի մեղք չես գործել։

Բայց Վակ Մելը միայն շփոթված ուսերն էր բարձրացնում ի պատասխան։

- Չգիտեմ, - ասում էր նա, - ինձ դեռ թվում է, որ իմ ամենածանր մեղքը դեռ առջևում է։ Շատ մեղքեր եմ ես գործել իմ կյանքի ընթացքում, բայց դրանք բոլորը, այս անգին մետաղադրամը չարժեն։

Այդպես էլ ապրեց իր կյանքը Վակ Մելը, այն մեղքի սպասումով, որի համար կկարողանար վճարել ոսկե մետաղադրամով։ Իսկ երբ եկավ մահանալու ժամանակը, իր մոտ, ինչպես և կարգն էր եկավ ինքը՝ արդարության աստվածը։

- Ես իմ մետաղադրամը չեմ ծախսել, - ուրախ հայտնեց աստծուն Վակ մելը։ - Երևի թե ես, իմ ողջ կյանքի ընթացքում և ոչ մի սարսափելի մեղք չեմ գործել՝ ես մաքուր եմ։

- Մի ասա, - մռայլվեց ի պատասխան աստված, - սարսափելի մեղք դու գործել ես քո ողջ կյանքի ընթացքում՝ ամեն օր, ամեն րոպե, դու, հիմար, մտածել ես միայն քո գալիք գործելիք մեղքի մասին։ Իսկ քո մեղքը քայլում էր քո կողքին, թափառական շան նման։ Դու չես ապրել, այլ վախեցել ես մեղք գործել քո ողջ կյանքի ընթացքում։ Վախից բացի ոչինչ չես զգացել։ Ու այդ պատճառով էլ վերցնում եմ ես քեզանից մետաղադրամը, ու բաց եմ թողնում քեզ, ուր աչքերդ կկտրի՝ վճարեցիր դու քո սարսափելի մեղքի համար, որով ապրել ես ողջ կյանքդ։

Այ այսպիսի առասպել են առ այսօր պատմում հին ժողովուրդները։ Ճիշտ է, իմաստունները, առ այսօր միակարծիք չեն, թե ինչում է այս առասպելի խոր իմաստը։ Չեն կարողանում նրանք հասկանալ՝ ճիշտ էր արդյոք Վակ Մելը, որ անգին մետաղադրամը իրեն պետք կգա միայն իր կյանքի վերջում, թե՞ իրականում նա սարսափելի մեղք էր գործել անգիտակցաբար, միայն այդ մեղքի առջև ունեցած վախով։ Ո՞վ գիտե…

ԱՎԱ ԱՐԴՈ